Skip to main content

Posts

Showing posts from 2013

Երեք թե չորս ցնդաբանություն՝ գրված աշխարհագրության ժամին

ռադիո լսել փորձել բռնել ալիքը մի կերպ կուլ տալ ծամծմված բառերը ետ դառնալ համոզել բոլորին մի բան՝ որում ինքդ էլ համոզված չես մի քայլ առաջ գնալ մի երկու անգամ ցատկել երբեք էլ չիմանալ ճանապարհիդ ուղղությունը հավատալ, որ երկիրը պտտվում է փորձել ինքնուրույն պտտվել երկրին հակառակ պտտվել բոլորին հակառակ բոլորին դեմ լինել ոտքերի տակ պահել չորսական կոշտուկ՝ վեցամսյա պատմությամբ սրտում ունենալ ոչ մեծ չափսերի մի ագռավ օրը երկու անգամ կերակրել իրեն կծել հարևանի փոքրիկ շանը խայթել ծաղիկների վրա բզզացող մեղուներին ժամը վեցից հետո թքել ուղտերի վրա թքել բոլորի ու ամեն ինչի վրա կոկորդում կուտակված փոշին հետ տալ ամեն մի պատահածի երեսին հետո՝ չորս օր անց հետ պահանջել սեփական փոշին ավելի ուշ նաև՝ սեփական կոկորդը իսկ վերջում արդեն պահանջել ինքդ քեզ՝ փողոցային անցորդից, մուրացկանից, սուրճ վաճառող տատիկից ու դասից փախած զվռնող լակոտներից հետ վերադարձրեք ինձ՜ գոչելով ու երբեք էլ պատասխան չստանալով երբեմն նաև հանդուրժելով ուրիշների թքածը՝ ձեզ վրա ու երբեք էլ չիմանալով որ այդ օրվա ժամը վեցից հետոյի ուղտը ինքներ

Միալար

Աշուն է...Բռռռ: Սկսել եմ մրսել: Դրսիս ու ներսիս ջերմաստիճանները հավասարվել են իրար: Ուղղակի ցուրտ է: Չէ, դժգոհ չեմ: Սովոր եմ ցրտին: Արդեն երկու տարի է ներսիս սառնության հետ հաշտվել եմ: Երկար ժամանակ կռիվ-կռիվ էինք խաղում, ավելի ուշ փորձեցինք հաշտվել, անգամ միասին տանգո ենք պարել բաց պատշգամբում, հետո էլի կռիվներ....էս անգամ բարձերով էինք կռիվ անում, երեխեքի պես, իրար բմբուլները քամուն էինք տալիս, հետո սովորեցինք իրար վրա ուշադրություն չդարձնել: Ես ցերեկներն էի արթուն, ինքն իր գործը գիշերներն էր անում, դե մեկ էլ մայրամուտին: Հետո արդեն մոռացանք իրար գոյության մասին: Հա, արդեն դրսում էլ է ցուրտ: Էդպիսին է սառնությունը: Բավարարվել չունի: Դե իհարկե, ներսս իրեն հերիք չէր, անպայման պիտի դրսում էլ ցույց տար իրեն: Հոգնել եմ արդեն: Ձեռքի հետ էլ դողացնում եմ, փաթաթվել եմ ծածկոցի տակ, ինքս ինձ համոզում եմ, որ ինձ դուր է գալիս ցուրտը: Այս մի անգամն էլ ստացվեց համոզել: Ես սիրու՛մ եմ ցուրտը: Ու մեկ էլ գրել չի ստացվում: Ոչ մի կերպ: Ոչ սկզբից, ոչ վերջից, ոչ մի տեսակի: Դատարկությու՞ն...Չէ՛: Դաոն վկա, ս

Sopor Aeternus- Poetica

Տրամադրությունս մետաղային է: Աչքիս առաջ պատկերներ են երևում՝ ծաղրածուներ, տիկնիկներ, պոզով-պոչով արարածներ: Բոլորն ինչ-որ ուրախ-գռոտեսկային տրամադրությունների մեջ են, ծիծաղում են, կատակներ են անում ու գարեջուր են խմում: Ես ուզում եմ իրենց միանալ: Դիմացս թափանցիկ պատ կա, որը չի թողնում իրենց մոտ գնալ: Ոչ ոք ինձ չի նկատում: Պոզով-պոչովներն իրար լեզու են ցույց տալիս: Ամբողջ հատակով փոքր սև բլոճներ են վազվզում: Ծաղրածուները աջ ձեռքով գարեջուրն են բռել, ձախով՝ կացինը: Տիկնիկների հագին ոչինչ չկա: Կողքից ինչ-որ մեկը բարձր խռմփացնում է: Ականջիս տակ բոլորն աղմկում են, գոռում, ծղրտում, հաչում, երգում, ծլվլում…Ականջներս փակում եմ: Ձայները շարունակվում են: Հետո աչքերս եմ փակում: Ձայները կտրվում են: Բացում եմ աչքերս: Հայտնվում եմ թափանցիկ պատից այն կողմ: Ոչ ոք չկա: Թույլ շնառություն եմ լսում: Հետո պարզում եմ՝ իմ շնչառությունն է: Նստում եմ հատակին: Վերցնում եմ գարեջրի շիշն ու սկսում եմ խմել: Աչքերովս փնտրում եմ թափանցիկ պատը: Չեմ գտնում: Մի քիչ էլ եմ գարեջուր խմում: Նորից եմ փնտր