Skip to main content

Posts

Showing posts from May, 2013

Երբ ես հեքիաթ եմ պատմում

- Հեքիաթ կպատմե՞ս - Ի՞նչ - Հեքիաթ, սովորական, պուպուշ հեքիաթ - Բայց ես հեքիաթ պատմել չգիտեմ: Ոչ մեկը չեմ հիշում - Ուրեմն հորինիր - Համոզված ե՞ս, որ ուզում ես... - Հա, մենակ թե պուպուշ լինի - Չէ, ես պուպուշ բաներ չեմ պատմում, առավել ևս հորինում - Իսկ դու փորձիր - Դու կփոշմանես - Չեմ փոշմանի - Գոնե թեման ասա - Ի՞նչ, թեմա՞ն ասեմ, գրողիս տեսեք - Հեչ էլ գրող չեմ, ու մանավանդ հեքիաթասաց - Լավ, թող լինի տղայի ու աղջկա սիրո մասին - Բայց դա հեքիաթ չի լինի: Ավելի շատ 540 սերիայանոց սերիալ հ1-ի համար - Մի ջրիկացիր - Տղան ու աղջիկը...Օ, որքան քնքշանք ու սեր կար նրանց մեջ, քանի դեռ չէին հանդիպել միմյանց - Դե, վերջացրու՛ - Չէ, ինչի՞... Լավ, տղան ու աղջիկն իրար էին սիրում: Մի օր տղան աղջկան հրավիրում է անտառ հանդիպման: Աղջիկը շուտ է տեղ հասնում ու սրտատրոփ տղային է սպասում: Հանկարծ հետևում զգում է ինչ-որ մեկի շնչառությունը: Շրջվում է ու տեսնում է... - Ի՞նչ է տեսնում - Կացնով ծաղրածուի - Զզվում եմ քեզնից - Չէ, դու շարունակությունը լսիր - Չեմ ուզում - Ծաղրածուն բռնաբարում է աղջկան - Էդ դեպքում ինչի