Skip to main content

Posts

Showing posts from August, 2013

Երկնքում ծովից են խոսում

- Սառն է - ասում են: Լսել եմ, որ երբեմն տաք է - ավազոտ է: Փհհհ, ոնց էլ դիմանում են - ծակոցների՞ն: Էհ, երբեք ավազ չե՞ս տեսել - չէ, որտեղից - մի անգամ եկողներից մեկն էր հետը բերել: Մարմնից հազիվ պոկեցինք - ու ասում են ներսում մանր-մունր բաներ էլ կան - էհ, ո՞ր մեկիս ներսում չկան էդպիսիններից - չէ, դրանք շարժվում են - մերոնք էլ են շարժվում - սողում են - թող լինի սողալ, ի՞նչ կա որ - ու լպրծուն են, կպչուն, զզվելի: Ու ցավեցնում են - լավ հանձնվում եմ: Իմոնք կլոր են ու հեչ էլ կպչուն չեն - դեռ կհասցնեն: Նոր են: Ասում են ներսում քարեր էլ կան: Դու գիտե՞ս, թե դա ինչ բան է  - առաջին անգամ եմ լսում - չէ, ես տեսել եմ դրանցից: բայց տեսածներս ավելի մեծ էին, վրան էլ ինչ-որ բաներ էին գրված - իմ տեսածների վրա մենակ թվեր էին - բա ասում ես, երբեք չես տեսել - հիշեցի: Ավազն իր հետ բերողից եմ իմացել: Վրան էլ խաչեր կային - խաչե՞ր - հա, հեչ չե՞ս տեսել: Երկուսն իրար հատում են: Հասկանու՞մ ես: Կողք կողքի չէ: Այլ իրար վրա - բարդ ես խոսում - հա: Ժամանակին էդ դրանցից մեկի վրա Քրիստոսին են խաչել - ու՞մ - մեսսիային: Հին

Խաղավիճակ

Ամեն անգամ, երբ անզգուշորեն կորցնում ենք մեր Եսն ու բազմոցին պառկած նայում ենք վերև՝ աստղերին, ու դրանք նմանեցնելով մեր Եսի ուրվագծին ձեռքերը վեր պարզած աղաչում ենք աստվածներին վերադարձնել այն հետ: Երկու օր առաջ, կամ ավելի շուտ, ձեռքից բաց թողնելով նրան՝ մենք փորձում ենք այն վերևներում գտնել: Իրականում, այդ նույն պահին, երբ բազմոցին պառկած՝ քթի տակ մրթմրթալով աղոթքներ ենք շպրտում վերև, հենց այդ նույն պահին մեր կորցրած Եսը տապակվում է հարևան բակի առանձնատան կրակի վրա եփվող պղնձե թավայում:  Ինչի համար ենք խանգարում աստվածների քունն ու հսկայական տարածության միջից փորձում ենք որսալ մեր կորցրածը, եթե այն անզգուշորեն, ձեռքից բաց թողնելով նետել ենք մի քանի քայլ այն կողմ՝ հարևան այգի, քարե առանձնատանը ննջող ծառայի պատրաստած ապուրի մեջ: Կարո՞ղ էր արդյոք ծառան լսել այդ մանրագույն տարրերից բաղկացած մասնիկի ճողփյունը դեպի ձեթով տապակվող թավա, և արդյոք հնարավո՞ր է, որ այդ ճողփյունից առաջացած ճնշման հետևանքով ձեթի կաթիլներն այսուայնկողմ տարածվեին ու դիպչեին ննջող ծառայի մարմնի մասերից որևէ մեկին և մ