Skip to main content

Posts

Showing posts from November, 2013

Երեք թե չորս ցնդաբանություն՝ գրված աշխարհագրության ժամին

ռադիո լսել փորձել բռնել ալիքը մի կերպ կուլ տալ ծամծմված բառերը ետ դառնալ համոզել բոլորին մի բան՝ որում ինքդ էլ համոզված չես մի քայլ առաջ գնալ մի երկու անգամ ցատկել երբեք էլ չիմանալ ճանապարհիդ ուղղությունը հավատալ, որ երկիրը պտտվում է փորձել ինքնուրույն պտտվել երկրին հակառակ պտտվել բոլորին հակառակ բոլորին դեմ լինել ոտքերի տակ պահել չորսական կոշտուկ՝ վեցամսյա պատմությամբ սրտում ունենալ ոչ մեծ չափսերի մի ագռավ օրը երկու անգամ կերակրել իրեն կծել հարևանի փոքրիկ շանը խայթել ծաղիկների վրա բզզացող մեղուներին ժամը վեցից հետո թքել ուղտերի վրա թքել բոլորի ու ամեն ինչի վրա կոկորդում կուտակված փոշին հետ տալ ամեն մի պատահածի երեսին հետո՝ չորս օր անց հետ պահանջել սեփական փոշին ավելի ուշ նաև՝ սեփական կոկորդը իսկ վերջում արդեն պահանջել ինքդ քեզ՝ փողոցային անցորդից, մուրացկանից, սուրճ վաճառող տատիկից ու դասից փախած զվռնող լակոտներից հետ վերադարձրեք ինձ՜ գոչելով ու երբեք էլ պատասխան չստանալով երբեմն նաև հանդուրժելով ուրիշների թքածը՝ ձեզ վրա ու երբեք էլ չիմանալով որ այդ օրվա ժամը վեցից հետոյի ուղտը ինքներ