Skip to main content

Posts

Showing posts from March, 2014

Ինքը...

Ինքը միակն է, ում առաջ պատրաստ եմ արձակել ամենավերջին կոճակս էլ Իրեն կվստահեմ նույնիսկ ծակ գուլպաներիս մասին պատմությունը Իր հետ սեղան կնստեմ թափթփված մազերով ու չհարթուկված շորերով, կուտեմ առանց պատառաքաղի և ուզածիս չափ կճպճպացնեմ Հետը կկիսեմ հաց ու պանիրը, կոլան կամ մսով ապուրը Թույլ կտամ, որ մտնի դարակներս ու քանդի, թույլ կտամ, որ խառնի թղթերս ու պատռի գրքերս Իրենից կխնդրեմ, որ սրբիչս հասցնի, երբ ես բաղնիքում լողանալիս լինեմ Կնստեմ դիմացն ու կնայեմ աչքերի մեջ` առանց ամաչելու Վրան կգոռամ ու ճղճղան ձայնս ցույց կտամ` առանց մտահոգվելու Հետը կխոսեմ ձեռքերով ու ոտքերով Ու եթե պետք լինի բարձրաձայն կլացեմ ու կհայհոյեմ մոտը` համոզված լինելով, որ ինձ չի նախատի ու բերանս չի փակի Ինքը միակն է, ով մոտենում է ինձ ուզածի չափ ու դիպչում է ինձ` ինչքան որ սիրտը կտա Իրեն ես երբեք հետ չեմ հրում Ջրից հետո ամենաանհրաժեշտ բանն է ինքը Օդից հետո` ամենացանկալին Իրեն կարելի է առանց զգուշացնելու էլ գալ, կարող է առանց դուռը թակելու էլ մտնել, կարող է կոշիկները չմաքրել, եթե ուզում է, կարող է լուսա

Կհասնի

2045 թ: Յոթգլխանի արև: Ձիու քայլ: Սպասում է: Թանկանոց ժամացույց: Հինգն անց ութսունհինգ: Երեք հատ վառող բան: Կանգնած է: Չի քայլում: Սպասում է: Վեց սեղանատամ: Քոր է գալիս: Ցավոք: Ցուրտ: Առաջին գլխի արևամուտ: Երեք կին: Գեր: Մեծ: Տեսնում է: Չի լսում: Դա ուրիշ բան: Հավանաբար: Չի գալու: Ավաղ: Չշնչել: Կիսատ որոշում: Հինգ աստղանի երկինք: Երրորդ գլխի արևամուտ: Կարմրասև: Հետ նայել: Ում: Չգիտեմ: Ընտրել ինքնուրույն: Պառկած վիճակ: Կարող է շարժվել: Հոգնածություն: Կարմրեց: Գնում է: Չի գնում: Գնում է: Չի գնում: Հետ չնայել: Բարեբախտաբար: Յոթերորդ գլխի արևամուտ: Կռիվ: Հինգն անց վեց: Կտեսնի: Չի տեսնի: Արդեն տեսնում է: Ասֆալտ: Դեպք է: Իսկապես: Ծնկել: Հազվադեպ վերև: Առաջ է նայում: Տասնչորս ոտք: Գնում է: Չի գնում: Գնում է: Հասնում է: Լսում է: Փակ տեղ: Չի անցնելու: Քեզ է թվում: Կանցնի: Համոզված: Չխոսել: Կլինի միջոց: Չի լինի արդյունք: Չի շարժվում: Գնում է: Վազել: Արագ: Դանդաղ: Բարակ: Հաստ: Այո: Կբերեն: Կհասցնեն: Ժամանակն է: Կանաչ լաթեր: Մթնեց: Սիրում են: Նայած: Անցնում է: Ահա: Չփախնել: Ու վերջ: Կստացվի: Գո

Տասնհինգ պակաս

    Ու ինչքան մութ է: Մա՜մ, լույսերը վառիր: Ո՞նց թե արդեն վառ են, այսինքն լույս է հա՞ սենյակում: Բայց մութ է, ահագին մութ է: Տար դրանք մոտիցս, ասել եմ չէ՞՝ տանել չեմ կարողանում: Խաղո՞ղ, ձե՞ռ ես առնում: Սուս, չխոսես անկողնու մասին: Ասել եմ, որ այս ժամերին քունս չի տանում: Ես բու եմ: Բու՜: Որտե ՞ ղ են: Ովքե՞ր, ընկերնե ՞ րս: Հավանաբար յոթերորդ երազն են տեսնում: Բա որո՞նց հետ ես, ախ հա, բուերի: Զվռնում են փողոցով մեկ, ագահությամբ կուլ են տալիս լույսի բացակայությունը: Ըհն, բացակայությանն էլ կարելի է կուլ տալ, անգամ ծամել: Այ էսպես, ոնց որ ընկույզը կծամեիր: Իսկ ես զվռնելու հավես չունեմ, փորս էլ կուշտ է նման զիբիլներ կուլ տալուց: Էնպես որ կմնամ գետնին նստած մինչև լույս, մինչև հաջորդ օրվա այս ժամը, հետո հաջորդ տարվա, տարիների: Ստիպված կլինեք գերեզմանս էստեղ կառուցել, այ հենց գորգի այս հատվածում, թախտի կողքին, վերևում ժամացույցը, հետևում գրքերի պահարանը: Կարող եք անգամ ցայտաղբյուր տեղադրել: Այդքան չե ՞ ք կարող, ֆինանսականը...շատ լավ, բան չկա, առանց դրա էլ յոլա կգնամ: Բայց դեռ ժամանակը չէ: