Քո լույսի տակ
Ոնց որ արևի շողքը
Ձմեռվա մաշկին հենված.
Էդ ներքևներում
Միջատներից էլ խորը
Ծվծվոցի ու իր խլանալու միջև ընկած տարածքում
Կսպասես ինձ, չէ՞
Մեկ էլ ցուրտ սիրող
Գարնան ծաղկից կհարցնես
Թե ինչ բան ա հույսը
Ինչ վախենալու՜
Ոնց ասեմ քեզ զգացածս
Եթե էդ քո ներքևներում
Խլացնում ես ամեն տեսակ
Թկթկոցներ ու կտկտոցներ
Իսկ բառերդ արմատներ են գցում
Իրար հակառակ
Նվիրածդ ձմեռվա մաշկից վերցրի
Առանց մուտք գործելու
Քո էդ տեղը
Ուր դու վեր ես ածվում ոտնահետքի`
Մի քանի րոպե տևողության
Ու չես հայտնվում մինչև իմ գալն
Ու քեզ քաղելը
Կանաչ լույսին անծանոթ
Բառերս թարս արձագանքող
Մամռոտած քո էդ ներքևներում
Տենց էլ չսպասեցիր ինձ`
Մինչև սառած ծաղիկ դառնալս
Չհասցրի անգամ համն առնել
Ձմեռվա մաշկից վերցրած
Քո նվիրածի:
Beautiful , sublime ! )
ReplyDelete