Skip to main content

Posts

Showing posts from October, 2015

Դատարկ նույնիսկ այն ժամանակ, երբ մենք ներսում ենք

Ստվերները` Պատի անկյունում Դատարկ սենյակի Դատարկ նույնիսկ այն ժամանակ Երբ մենք ներսում ենք Փողոցը մեզ ներս շպրտեց Ու մենք աննկատ լինելու Բարդույթ ունեցանք Պետք չի տխրել Դա մարդկանց է բնորոշ Մարդկանց` ստվերներից զուրկ Տեսանելի ու բաց Քեզ չի՞ թվում, որ մենք թաղանթով ենք պատված Նույնիսկ ոչ թափանցիկ թաղանթով Սարդոստայնի թելերի պես Առանց ելքի հնարավորության` Դեպի մարդկանց աշխարհ Մենք անկողնու տակ ապրող հրեշն էինք Նույնիսկ այն ժամանակ, երբ ինքներս փոքր էինք Ու մամային խնդրում էինք մեզ պաշտպանել Մենք ստվեր ենք Չհիշվող, անդեմք Մեզ լքել են բոլոր նրանք Ովքեր մի ժամանակ Նույն պատի անկյունում Մեզ պես ստվերներ էին [this is a sad day in the shadowsphere]

Սենյակը

Երևի պետք չէր սենյակ մտնել: Սեղանի ծայրին դրված բաժակին երբեք չեմ ների: Ինչ կարիք կար հենց այդ ժամին ու հենց այդ դիրքով, առանց որևէ մեկի միջամտությամբ, իրեն նետեր փայտե հատակն ու կտորների բաժանվեր: Եղբայրս քնած էր պատշգամբում: Չէ, գիշեր չէր, կարիք չկա երևակայությունն աշխատեցնելու: Սարսափ պատմությունն իրականում գիշերվա կարիք չունի, ոչ էլ մի խումբ ուրվականների: Ընդամենը սենյակ, բաժակի կտորտանքներ ու քուն մտած եղբայր: Պատշգամբից դեպի սենյակ բացվող պատուհան, որտեղից ցուրտ էր փչում: Ապակու կտորները այսուայնկողմ թռան ու տեսադաշտիցս կորան: Փոքր տարիքում մեզ կարգադրված էր` ցանկացած տեղում կոտրվող իր անմիջապես հավաքել ու դեն նետել: Իսկ ես պահը կորցրի, ուշացա: Կտորներին մոռացած մոտեցա, որ փակեմ պատուհանը, իրականում` ցրտի մուտքը: Բայց պատշգամբի բոլոր պատուհանները փակ էին` իրենց հնարավորության սահմաններում: Ուրեմն ցուրտը՞: Չէ, էլի ուրվականի կամ մի այլ ոգու վրա չգցեք: Սա այդ դեպքը չէ: Ցուրտը փաստորեն…եղբորիցս էր փչում: Չէ, եղբայրս մեռած չէր: Հետաքրքիր է` ինչի՞ց այդպես եզրակացրի, եթե նույնիսկ