Skip to main content

Posts

Showing posts from January, 2015

Ջրափոսը, իր ցեխոտ ջուրը, առնետներս, երկնքի անհասկանալի գույնն ու դու

Երկնքի գույնն այսօր անհասկանալի մուգ է: Վազում եմ նեղ ու դատարկ փողոցով: Պատահական ընկնում եմ ջրափոսն ու խեղդվում: Գալիս ես դու ու ինձ հանում ջրափոսից: Բայց ես խեղդված եմ: Ու նույնիսկ չեմ շնչում: Փողոցում առնետներն են վազվզում` պտտվելով ջրափոսի շուրջը: Դու չես թողնում, որ նրանք ինձ տրորեն: Բայց դա հնարավոր չէ, որովհետեւ առնետներն արդեն վաղուց է, ինչ տրորում են ինձ: - Չքվեք,-գոռում ես, ու երկինքը սևանում է: Դու մաքրում ես ջրափոսը, լվանում ես ցեխն ու սրբում թաց գետինը: Առնետները քեզ չեն լսում, շարունակում են տրորել ինձ` մինչ դու գործովդ ես զբաղված: Երկնքի գույնն էլի անհասկանալի է դառնում: Վերցնում ես ինձ ու հետդ տանում, առնետներիս էլ հետևիցդ քարշ  տալիս: Ջրափոսի տեղը դատարկ է հիմա, գետինը ցեխոտ ու թաց չէ: Բայց երկինքը տրտմում է: Նոր ու էլ ավելի հորդ անձրև է  ուղարկում ներքև: Ջրափոսը լցվում է նորից: Դու ստիպված հետ ես վերադառնում, որ էլի ջրափոսը մաքրես, լվանաս ու չորացնես: Առնետներին էլ հետդ ես բերում, ու իրենք սկսում են էլի ինձ տրորել: Մոտենում ես ջրափոսին ու ինձ խեղդված գտնում այնտ