Skip to main content

Posts

Showing posts from May, 2015

հոգեբանական մազեր

-դե ասում էի չէ, ոչ մի մազ էլ չկա - մամ, բայց ախր:  Ուղիղ մի շաբաթ շարունակ կոկորդումս ինչ-որ անհայտ ծագման մազ էր հայտնվել, որը ոչ մի կերպ դուրս գալ չէր ուզում: Ու խանգարում էր: Գիշերները խեղդվում էի, ցերեկները չէի կարողանում հաց ուտել: Մաման ասում էր՝ տանենք բժշկի: Ես էլ բժիշկներից մի այլ ձևի եմ վախենում: - չէ,- ասում էի,- դուրս կգա, ոչինչ  Վերջը չդիմացա: Գնացի: Ինչ-որ գործիքներով նայեց, հետո հարցեր տվեց: Ասեց, բայց դու հիշում ե՞ս, էն պահը, երբ որ էդ մազը կուլ ես տվել: Ես ոչ մի պահ էլ չէի հիշում: Ասեցի՝ չէ: Հետո հարցրեցի՝ հնարավո՞ր է, էնտեղ ինչ-որ տեղ փաթաթված լինի: Ծիծաղեց: Ես էլ նեղվեցի: Մի անգամ էլ ստուգեց: Ասեց, որ էնտեղ ոչ մի մազ էլ չկա, ասեց մազն ուղեղիդ մեջ է, ասեց, որ էդ հոգեբանական մազ է, էն որ քեզ թվում է, որ կա, բայց իրականում չկա: Հետո ասեց, աշխատիր էդ ուղղությամբ չմտածել, պատկերացրու, որ մազ էր, ես էլ հանել եմ: Ժպտաց, թեթևակի ուսիս խփեց, ասեց՝ նորմալ է, քո տարիքում հոգեբանական մազեր ունենալը նորմալ է: Տուն եկա: Ճիշտ ա: Կոկորդումս ոչ մի մազ չկար:  Եկա տուն ու մոռացա դրա մ

Մահվան մասին

Անհասկանալի էր, թե որ կողմից են լսվում թռչունների ձայները, թռչուններն անտեսանելի էին, ասես մահից անհետացած թռչուններն էին. ինձ թվաց, եթե հասկանալիս լինեի նրանց ձայները, այդ գիշեր մահվան մասին գաղտնիքներ էի իմանալու և այդ գիշեր ինձ թվում էր, որ մոտ եմ թռչունների լեզուն հասկանալուն, եթե ինչ-որ բան չշեղի ուշադրությունս: Ստվերները շարժվում էին, վազում էին… Առարկաների իրական չափերի խախտումը ստվերների կողմից մահվան առեղծված էր… Հորս գերեզմանին հասանք: Քույրս նկատեց, որ հորս մահից հետո իմ դիմագծերն ավելի են նմանվել հորս դիմագծերին: Հորս մահից հետո իմ և մահվան միջև կանգնած մարդ չկար այլևս: Հրաչյա Սարիբեկյան Մահը խակ մրգի պես հասնելուն է սպասում կյանքի բղավոցը` ծաղկում ճյուղերին, ու մենք ինչ որ բարձրության վրա երկինք - երկրի արանքում ապրելով ենք զբաղված Շահին Մանսուռի Առանի Մահը դուռը չի թակում, բանալիով չի բացում, դուռ թակող մահը մահ չէ, հաստատ հարկայինի աշխատող է, փոստատար կամ հյուր` աղավաղված դեմքով ու մեռելների հազը կոկորդում: Ռասուլ Յունան ( իրանական, սպասող մարդու օրագրից)

Հեսսեի ‹‹Սիդհարթան››

Եվս մի անգամ համոզվեցի, որ ոչ մի կրոն/ուսմունք/քարոզող/սուրբ/Բուդդա չեն կարող մարդուն էդ ցանկալի խաղաղությանը, ինքն իրեն գտնելուն հասցնել, որովհետև ամեն մեկն իրա գծած/պլանավորած ճանապարհը մենակով պետք ա անցնի: Ու էդ իմաստով ամեն մեկն ունի իր անձնական ուսմունքը, որը միմիայն իրեն ա պատկանում, իրեն ա կարողանում օգնել, ուրիշ ոչ մեկին: հենց էդ պակասությունն էր, որ Սիդհարթան գտավ Գոթամայի ուսմունքի մեջ:  Բայց մյուս կողմից Հեսսեի էս գործն ինքն իրանով արդեն ուսմունք ա, ինքը բերում հասցնում ա նրան, որ ուրիշներից ձեռք բերված գիտելիքը չի, որ սովորեցնում ա ապրել, այլ սեփական փորձը: Ու նաև էն, որ բառերը/մտքերը/գաղափարները օդի մեջ կախված բաներ են, ու իրական են առարկաները, էն, ինչը շոշափելի ա: Ապրի Հեսսեն, որ ինձ անընդհատ հիշեցնում ա, որ ամենակարևորը ինքնավերլուծությունն ա:

մառախուղյան մտքեր

The mist ֆիլմում ( ով որ տեսել ա կհիշի, ով որ չի տեսել թող չնայի էդ ֆիլմը երբեք, երբեք, երբեք) մի պահ կա, որ կանանցից մեկն ինքնասպան ա լինում` դեղեր խմելով: Ուրեմն կողքից մտածում ես ինչի էլի, սաղ շուրջդ մեռնողներ են, մահը կողքերդ ֆռֆռում ա, դու բռնում ինքնասպան ե՞ս լինում: Ոնց որ հատուկ շատացնես իրեն: Ու էս ֆիլմում լիքը տարբեր կերպարներ կան, ովքեր էդ սարսափելի իրավիճակին տարբեր ձևերով են արձագանքում. մեկը վախից տակն ա անում, մյուսը պայքարում ա, էն մեկն առիթից օգտվում ա, մեկը սթափ ա, մյուսը հիստերիկ, մեկը լացում ա, մյուսը ատամները սեղմած դիմանում ա: Ու որ հիմա մտածում եմ` ես որ մեկը կլինեի էդ ժամանակ, մտքիս մենակ էն ինքնասպան լինողն ա գալիս: Հա, ես կբռնեի ու դեղեր կխմեի: Դա կամ թուլություն ա կամ չափից դուրս շատ ազատության ձգտում էն պահերին, երբ որ դու իրավունք չունես տենց բաների մասին մտածելու: Ինքնասպան լինելով դու քեզ վեր ես դասում մնացածից, ովքեր կողքդ տանջվում են: Ցույց ես տալիս, թե դու ինչքան կաս, որ փոխանակ սպասես գան քեզ ուտեն, քո կամքով ես մեռնում: Դու մինչև վերջին պահը քեզ բար

Մարդիկ ու մահը

Մարդիկ ու մահը Երբեք Ոչ մի դեպքում Չեն լինելու հաշտ Եթե իրենք Մտերիմ են Ուրեմն իրենցից ինչ որ մեկը Կեղծում է Էն օրը Երբ էդ երկուսը սիրեն իրար Ու իրար հետ ձեռք ձեռքի բռնած քայլեն փողոցում Ուրեմն էդ օրը Մահը չի հիշի իր ինքնությունը Ու կդառնա մարդ Մոռանալով թե ինչի համար է ուղարկված Ու էլ ոչմիտեղ չի գնա էստեղից Ու էլ ոչ մեկին Ստիպված չի լինի Հետը վերցնել Գնալուց: