Skip to main content

Posts

Showing posts from August, 2015

Հանսը

-Ընդամենը տասը օր,- ասաց բժիշկը, - տասը օր: Հասցրեք լիարժեք ապրել: Հանսը չգունատվեց, չդողած, աչքերը դուրս չպրծան, կոկորդից անհասկանալի հնչյուններ չարտաբերեց, չհարձակվեց բժշկի վրա` նրան ճանկռտելու: Պարզապես փորձեց հասկանալ տասը օրվա տևողությունը, մտքում հաշվարկներ արեց, բժշկի ձեռքը սեղմեց այնպես, կարծես թե ինքը չէր մեռնողը, այլ բժիշկը: Առաջին օրը նրա մտքում ոչինչ չկար. ոչ մի պատկեր, հիշողություն, ցանկություն: Այդ օրը գլխի մեջ ինչ-որ մեկը կրկնում էր միայն երկու բառ` տասը օր: Տասը օր` արձագանքում էին պատերը, տասը օր` երգում էր ժամացույցը, տասը օր` երկիրը պտտվում էր իր առանցքի շուրջը: Երկրորդ օրը գլխի մեջ աղմկող մարդուկի ձայնը կտրվեց: Հանսը մի փոքր վստահություն ձեռք բերեց, դուրս եկավ անկողնուց, քայլեց սենյակով մեկ, երեկոյան կայծակը դիտեց պատշգամբից, փորձեց ժպտալ, որն իհարկե չստացվեց: Երրորդ օրվանից սկսած նա կորցրեց ժամանակի զգացողությունը ու դադարեց հաշվարկները: Ամբողջ փողոցը տակնուվրա արեց, անցորդներին դիտավորյալ արհամարհեց: Դրանով նա փորձեց ցույց տալ, թե որքան մեկ է նրա համար իր մեռնելը

Գաղտնի տունը

Մեր ծիրանանոցը մեզ համար տիեզերք էր` անսահման մեծ ու խիտ: Այնտեղ բոլոր սեզոններին անելիք ունեինք: Ցոգոլի սեզոնին խուլիգանների պես հարձակվում էինք ծառերի վրա, դրա համար ծիրանի սեզոնին պարապ ու սոված էինք մնում: Ցրտերն ընկնելուն պես ավելի քիչ էինք գնում այնտեղ, իսկ եթե թե գնում էլ էինք` միայն բրդյա վերմակով ու  վերարկուով: Պահմտոցի խաղալիս ծառերը մեր ամենահարմար թաքստոցն էին:  Ես այդ ժամանակ Ժ-ին էի սիրում: Ժ-ն երբեմն չէր մասնակցում մեր խաղերին, փոքր եք` ասում էր ու մեծերի հետ տաղավարում ծխելու գնում: Մենք բոլորս կարոտում էինք Ժ-ին, նա մեր բոլորի ասպետն էր: Նրա տան պատերին գյուղի բոլոր աղջիկների անունները փորագրված էին ու սրտիկներով զարդարված: Նա իսկական հերոս էր, քանի որ մի օրում կարողանում էր երկու անգամ սիրահարվել:  Ժ-ն քրոջս էլ էր սիրահարվել, իրենց այգու բոլոր ծաղիկները պոկել էր ու նվիրել նրան: Դրա համար Ժ-ն ծեծ կերավ ու տանը փակվեց մի քանի օրով: Ես համոզված էի, որ մի օր նա ինձ էլ կսիրահարվի, դրա համար ինձ պատեպատ չէի տալիս ու մի կերպ դիմանում էի: Մի օր առավոտյան որոշեցինք ես, Ժ-ն ո

Փոփոխություն

Հերթապահությունից անմիջապես հետո լույսերը հանգցրի, բանալիները դիտավորյալ չվերցրի, որ վրաս խոսակցություն գա, դուռը կիսաբաց թողեցի, որ մյուս օրը շեֆս գոռգոռա վրաս ու ես հաճույքից վիզս կողքի թեքեմ, ու նա էլ ավելի բարձրաձնի իր ձայնը: Արձակելով բլուզիս առաջին երկու կոճակը` դուրս թռա տարածքից ու վազեցի մոտակա փողոցը, որտեղ պետք է նրան հանդիպեի: Նա իմ կյանք ներխուժեց շատ պատահական: Առաջին անգամ երբ տեսանք իրար, մեր աչքերում նշանի պես մի բան հայտնվեց. լավ չեմ հիշում պարզապես դո՞ղ, թե ավելի բարձրարժեք մի բան, համենայն դեպս ես առաջին անգամ էի այդպիսի զգացում ունենում: Իմ ու նրա միջև ծնվեց թշնամանք` առաջին հայացքից: Հաջորդ օրը երկուսս էլ թշնամական խոստովանություն արեցինք իրար, ես նրան պոկոտած, թոշնած ու ցեխոտ ծաղիկներ նվիրեցի, իսկ նա փոխարենը` հարվածեց փորիս: Այդ օրվանից մենք սկսեցինք ընկերություն անել` որպես թշնամիներ: Մենք ամբողջ սրտով ատում էինք իրար ու ատելության համբույրներ տալիս միմյանց: Հանդիպում էինք գրեթե ամեն օր, նա պատմում էր իր հոգսերի ու դառնությունների մասին, ես դրանք շատ մանրամասն

վտանգը

Ես երբեք միստիկ կերպարների պակաս չեմ ունեցել, ոմանք գոյություն են ունեցել երևակայությանս շնորհիվ,  մի մասը` իրականում, որոնց ես եմ այլ կերպ ընկալել: Ամենատպավորիչը մանկությանս ամենամեծ վախերից մեկն էր. դա երկարավուն, եռանկյունու տեսք ունեցող, գորշ գույնի կոճակ էր, որը պոկվել էր մամայիս վերարկուից ու դրված էր ոչ պակաս միստիկ դարակում: Այնտեղ պահում էինք սուր գործիքներ, ավելորդ իրեր, լիքը ուրիշ կոճակներ, մեխեր և այլն: Քանի դեռ կոճակը չէր պոկվել մամայիս վերարկուից, ինձ համար ոչինչ չէր ներկայացնում: Պոկվելուց հետո կոճակի անունը Վտանգ դրեցի ու մամայիս խնդրում էի, որ Վտանգին չթողնի դուրս գա դարակից: Մաման սկզբից չէր հասկանում ինչի մասին եմ խոսում, հետո, երբ ցույց տվեցի կոճակը, ծիծաղեց: Վտանգին ես գրեթե ամեն օր տեսնում էի երազումս, թե ինչպես է դարակից դուրս գալիս, կոպիտ բարձրակրունկներ հագած քայլում դեպի իմ սենյակը ու ողջ ճանապարհին խոսում: Վտանգի աչքերը մեծ էին ու կոճակի երկու կողմերի վրա տեղադրված` իրարից բավականին հեռու: Հիշում եմ նաև երկար թարթիչները: Վտանգն ուներ մանր ու արագաշարժ ոտքեր

Սափորի, մահվան շրջազգեստի, առանց հանգի բանաստեղծության մասին

Սափորի մեջ Որտեղ էդքան հաճախ հավաքվում եք ու ինձ էլ մոռանում եք ձեզ հետ վերցնել Տաք մոխիր կա, որի վրա պառկում Գլուխներդ իրար հենում ու քսանմեկ եք խաղում Էդ մոխիրը ձերը չի *** Վանդակները, որոնք իրար մեջ էին ու ամուր գրկել էին միմյանց ճաղերը,  փորձում էին պարզել,  թե ով է իրենցից ամենաբանտարկվածը *** Վիշապիս խեղդեցիր ափիդ մեջ Թևերը կտրեցիր Պահեցիր տուփի մեջ, որ չորանա Հետո նայեցիր ինձ Հետո ափիդ *** Հոտը` Ծխնելույզի Ափսեի Ծառի արմատի Լողավազանի Թաց քարերի Քրտնած ծնկների Ամենասիրելին է: *** Մահվան սպիտակ շրջազգեստի վրա սրբեցի կեղտոտ ձեռքերս Առիթ տվեցի, որ ժամանակից շուտ ձեռքս բռնի *** Խնայեցիր սերդ Ասեցիր` կաթիլ կաթիլ օգտագործեմ Որ շուտ չվերջանա ու հերիքի երկուսիս Գոնե մի քանի տարի: Սրտիդ դուր եկավ Դարձրեց սովորություն Վերցրեց ու կաթիլի չափ դարձավ *** Մառանիս դիակներին գտիր Քանդիր կապերը Սրբիր ոսկորների փոշին Մի լսիր իրենց փսփսոցները Որ միշտ ցավի մասին են Կամ կիսատության Իրենց սրտի տեղը ուրիշ օրգան է Վրեժ անունով Որի կողքը մանր-մունր Կարոտի տեսք ունեցող ոջիլներն են Նվնվում Ու չեղած ար