Skip to main content

Posts

Showing posts from June, 2016

‹‹Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ››

Ֆոլքներ կարդալը մեռնելուն հավասար մի բան է, հատկապես էս մեկը: Բայց մի առավելություն ունի, չես կարողանում կտրվել իրենից: Կարդալու ամբողջ ընթացքում մոտս գլխացավ էր սկսվում, աչքերս հոգնում էին, ձեռքիս ափերը` քոր գալիս: Մի խոսքով տարօրինակ բաներ էին կատարվում: Աշխարհի ամենաերկար նախադասություններով գրքերից է, մենակ վեցերորդ գլխում մի նախադասություն կա, որը 1288 բառից ա կազմված: Հարավային գոթիկա ժանրում է գիրքը (հարավային գոթիկան հարավում կատարվող պատմությունների մասին է, որոնց մեջ գերբնական երևույթների, պաշտամունքների, հավատալիքների, սնոտիապաշտության ազդեցությունը շատ մեծ է: Էդ պատմություններում մարդիկ սերնդից սերունդ իրար են փոխանցում կոնկրետ երևույթների կամ մարդկանց հանդեպ վախը, կողմնապահությունը կամ խուսափումը) Ընթացքում հերոսներից ամեն մեկը իր տեսանկյունից է խոսում: Դժվարամարս, բարդ-ընկալելի, լիքը համեմատություններով, շատ խիտ բովանդակությամբ գիրք է: Խորհուրդ տալ չեմ կարող ոչ ոքի, կվախենամ նույնիսկ էդ ուղղությամբ մտածել: Ֆոլքները ակնարկներով է խոսում, մի բանի շուրջ հազար անգամ պտտվու

Պոստ-ապոկալիպսիս

Ինձ նվիրած թղթերի կույտը պատռելուց արյուն չեկավ, որովհետև այն վաղուց էր չորացել անկենդան ակվարիումի հատակում, ձկները քեզ ինադու իջել էին ներքև` դեպի արյան հոտը ու մարմնիդ շուրջը պտույտներ տվել, փաթաթվել էին մազերիդ, ամենափոքրերը մտել էին թարթիչներիդ արանքը, ինչպես տարիներ առաջ մի հասարակ միջատ էր նման կերպ վարվել ու դարձել հիշողություն` պատմելու արժանի: Հատակի տիղմը մաքրելը իմ գործը չէր, դու էիր արմատացել այնտեղ` ջրիմուռի պես: Ես չէի կարող զբաղվել ակվարիումի մաքրությամբ, հանկարծ կարող էի քեզ էլ պոկել հատակից ու դեն շպրտել, ու դու նույնիսկ ձայն չէիր հանի, որովհետև ձայնալարերդ ձկնային են: Մեր 28 համարի հանրային սենյակը դատարկված է շատ վաղուց, նստարանները մամռոտել են, բորբոսնել, մեր աղմուկն ու քաոսը ուրվականներին է անցել, ծխի պատճառով պատուհանները ոչ ոք չի բացել, շարժումը դադարել է այնտեղ: Որովհետև մեր ներկայությունն էր, որ կենդանություն էր տալիս սենյակում գտնվողներին, շարժում անիվները, երբեմն կանգ առնում:  Մեր մոլորակը ածխացել է, նույնիսկ բեկորները չեն պահպանվել, մենք անօդ տարածության մե

Ծովանկար

Բոբիկ ոտքերով տղան մեկ տարի է ինչ գուլպայագործ էր դարձել: Սպիտակ, բորբոսնած կառույցն ամեն առավոտ մի քանի կիլոգրամով թեթևանում էր: Տղան էր թեթևացնում: Իրեն ոչ ոք չէր վճարում այդ գործի համար: Պարզապես չէր կարող կառույցն այդպես լիքը թողնել ու առանց այդ էլ անհանգիստ գլուխը բարձին դնել: Թարթիչների փակվելուց հետո շրջապատող ծովի լացուկոծը նույնիսկ ակնարկի ձևով չէր հասնում քնած տղային: Իսկ ողջ գիշեր պտտվող պայծառ լույսին վաղուց էր սովորել: Երազներում այդ լույսը փողոցային լապտերի տեսք էր ստանում, ու տղան ամրապնդում էր քունը: Եթե հանկարծ մթնում էր, տղան գիտեր, որ կառույցում է անսարքությունը, ոչ թե իր երազների փողոցներում: Արթնանում էր ու շտապում վերև` փարոսի լույսն ու իր երազների լապտերները կարգավորելու համար:Երեկոյան կառույցն արդեն լցված էր լինում: Հյուրերը երբեք չէին ուշանում: Նրանք բոլորն էլ պատրաստված էին գալիս: Հո փարոսի փոքրիկ բնակչի՞ց չէին խնդրելու մի փունջ պարանն ու աթոռը: Առանց այդ էլ տղային նեղություն էին տալիս իրենց մարմինները նվեր թողնելով իրեն, որ առավոտյան գա ու ծովը նետելու արարո