Skip to main content

Posts

Showing posts from September, 2016

Էլեգիա

Ծաղկամանի հատակում ինձ լավագույն տեղը կտաք, մոխիր ձևացող փոշիս կլցնեք գրքերիս վրա, որ թվա, թե իմ չափ հին են ու կեղտոտ վարագույրի վրա կամրացնեք կոշիկներս թարս զույգերով կարող են և ծափահարություններ լինել անգամ երաժշտության կեսից՝ առանց գործիքների, ոչ երկնքից ոչ ժամատնից ու ոչ էլ անգամ համակարգչից հնչող երաժշտության սիրածս ֆիլմերի բոլոր տիտրերն իրար կմիացնեք եթե պետք է պարզել կյանքիս տևողությունը  ծաղկամանը չկոտրեք խրախճանքի ժամանակ հանկարծակի մոռանալով ինձ ներսում իմ մասին խոսելիս կարող եք շեղվել դեպի քաղաքականություն կամ նոր գիտական հայտնագործություններ գուցե պարզվի, որ մեռնել բայը հանել են բառապաշարից ու նույնիսկ բառարաններից հետո հասկանաք հավաքի անիմաստությունը ու ցրվեք տներով՝ մոխիրս քամուն տալու արագությամբ սև ապակին ես էի սև շրջանակը մինչև մեռնելս պարանոցիս կախված էր համապատասխան նկար էլ չունեմ ոչ դարակներումս ու ոչ էլ ֆեյսբուքյան արխիվներում միակ պատկերը, որ կարող եք կախել պատից դատարկ անցքն է՝ առանց շրջանակի ֆիլմերում մեռնողները միշտ սիրուն դիրքերով են պառկած արյունը աբստրակտ նկ

Սարտրի ‹‹Ճանճերը››

Յուպիտերը որպես մահվան ու ճանճերի աստված, սեփական զղջումների տակ տառապող մարդկանց խումբ, ովքեր ամեն տարի սպասում են իրենց ծանոթ մեռյալներին, որ վերջիններս գան ու իրենց տանջանքները բազմապատկեն, մարդկանց վախի ու սգի մեջ պահող թագավոր, ով պարզվեց, Արգոսի ամենատխուր մարդն է. մի խոսքով իսկական Սարտրյան մթնոլորտով պիես՝ հիմնված Էվրիպիդեսի Էլեկտրա առասպելի վրա, դե բնականաբար մինչև վերջին շունչը սարտրացված:  Ընդհանրապես անմահության բացասական կողմերի մասին Սարտրը սիրում է գրել, գուցե ոչ բառացի: Օրինակ ‹‹ Դռնփակում ›› մարդիկ անվերջության մեջ իրար համար դահիճներ են կարգվում ու յուրաքանչյուրի ներկայությունը մյուսի համար սարսափելի է լինում, որովհետև ամեն մեկը գիտի դիմացինին ցավ  պատճառող կետերի մասին, ու երևի ամենավատը, գիտի դիմացինի խղճի վրա ծանրացած դեպքի մասին, որն էլ հենց ամենաշատն է տանջում: Էն, որ դժոխքը մյուսներն են, Սարտրի խոսքն է, բայց ես մյուսներ-ի մեջ հասկանում եմ բոլորիս՝ մեզ ներառյալ: Այսինքն մարդկանց ներկայությունը: Էն մարդկանց, ովքեր քեզ մոռանալու են ու դա քո ծանրությունն է դառնալո