Skip to main content

Posts

Showing posts from 2017

Ռոբը

Վոլտերայի, ivy -ի ու LisBeth -ի համատեղ պատմվածքը Ռոբն ընկերներիցս ամենահնամաշ հագուստ կրողն է ու առավոտյան ամենաուշը արթնացողը։ Ռոբի մազերն ամենաշատն են թափվում, իսկ ձայնն ամենախռպոտն է։ Մեր ընկերական շրջապատում Ռոբն էլի մի շարք գերադրական հատկանիշներով է առանձնանում (օրինակ` ամենաքչակերը, ամենահնչեղ ծիծաղն ունեցողը), բայց եթե անգամ բոլոր այդ ամենաները իրար գումարենք ու մի ամբողջական պատկեր ստանանք, միևնույն է, դա չի կարող համեմատվել Ռոբի ամենատարօրինակ սովորության հետ. Ռոբը վախեցնել է սիրում։ Եթե գիշեր է, Ռոբը հաստատ անկողնուց դուրս մի տեղ է ու զբաղված է բոլորիս սրտաճաք անող ձայներ արձակելով։ Եթե նույնիսկ անկողնու մեջ է, ուրեմն իր մութ գործն արդեն արել է ու գիշերը մեզ հաստատ անքնություն է սպասվում` ժամանակ առ ժամանակ շրխկոցով փակվող պատուհանի կամ վարագույրի վրա գլխիվայր կախված անթև տիկնիկների տեսքով։ Ռոբը միստիկան գիշերվան է բաժին հանում, որովհետև լավ գիտի` ցերեկվա լույսի տակ անթև տիկնիկն ուղղակի մանկական չարաճճիության արդյունք է, իսկ ուժգին փակվող պատուհանը` քամուն ենթարկվող հասարակ

մայիսյան

Հունիսն իրեն առաջ է գցել արդեն, բայց սիրտս ուզում ա մայիսը ենթարկել կինո/գրքա/երաժշտա/անձնա ամփոփման: Էս կիսամյակի դասերը շատ թռուցիկ անցան: Ուշքն ու միտքս կուրսայինն էր ու դրա հաջող հանձնումը: Մի տեսակ շատ վաղուցվանից էի տրամադրվել էդ օրվան, ու անսպասելի պահեր չեղան: Ամեն ինչ իր հունով անցավ: Կարևորը գրասեղանիս վրայից պոկեցի Cluster-♡ գրությունը: Դա արել էի, որ իբր սիրահարվեմ կուրսայինիս թեմային: Կինոներից. կորեական նոր ալիքի տակ մնացած I'm a Cyborg, but that's ok Վրեժի մասին տրիլոգիան ավարտին հասցրի: Սրա ռեժիսորը անտանելի լավն ա: Ֆիլմերը մեկը մեկից "դնես պաչես" են: Բա ինչքան սիրուն տրամաբանական կառուցվածք ունեն: Lady Vengeance Sympathy for Mr. Vengeance Ապակի կինո Stoker-ը: Ուրեմն էս Միա Վասիկովսկան մի կյանքի կտոր ա իրականում: Մի տեսակ հետաքրքիր ու իզոլացված ագրեսիա ունի, ու չես հասկանում՝ երեխա է, թե մեծ մարդ: Stoker Joint Security Area Thirst Լավ գրքի շատ վատ էկրանավորումը The unbearable lightness of being Էս ֆիլմից մի շա

զուգահեռ (սպանդ)

Վատ բան եղավ,- ասում է: Նայում է ներքև՝ իբրև հայելի է հատակը, իբրև հասարակ խոռոչ չէ էլի՝ ջրով լցված, մի քիչ քամուց, մի քիչ էլ ոտքերի դողից շարժվող: Կանգնել է ջրափոսի կողքին ու ձեռքերին չի համարձակվում նայել: Կիսատ եղունգներով, նյարդային հարվածներն առաջինն իրենց վրա վերցնող նույն ձեռքերն էին, որ մի ժամանակ դրանց վրա անվերջ կարող էր նայել: Մի հատվածից մյուսը, ոնց որ կարդալիս լիներ, յուրաքանչյուր մատին էլ՝ առանձին րոպե էր տրամադրում: Եղունգներին խուսափում էր նայել, մի քիչ ամաչելուց, մի քիչ էլ՝ հետաքրքրասիրության պակասից: Ու հիմա կանգնած ներքև է նայում ու մտքի մեջ հատ առ հատ կրկնում թե՝ վատ բան եղավ, սա չպիտի լիներ: Ձեռքերի մեջ մարմի՞ն էր պահել, ինչ է: Հեռվից եթե նայեիր, կթվար՝ պարկ է վերև պահել, ասես աստվածներին աղքատիկ նվեր է մատուցում ու ամոթից գլուխը կախել է, որ նայի հատակի փոսին, մեջը՝ ջուր: Մի պահ հիշեց, որ փոքր տարիքում ջրափոսը իր ամենամեծ խոչընդոտն էր՝ ուղարկված երկնքից: Համենայն դեպս այդպես էր կարծում: Ու լիքը բառեր հիշեց, որ միանգամից, կտրուկ շարժումով իջան ու ծանրացրին մարմի

Ինչ պատահեց, երբ ոչ ոք չխոսեց Կեվինի մասին

Երբ ֆիլմում սկսեցին եղունգները կրծել ու առանձնացվածը դնել սեղանին, ես այլևս չդիմացա ու ձեռքս ինքնաբերաբար անջատեց ֆիլմը: Հետո ուղեղս փորձեց ինքնամաքրվել հենց նոր նայած տեսարաններից ու ես ինքս ինձ խոստացա, որ այլևս երբեք չեմ փորձի վերանայել այն:  *** Էս ֆիլմը երբեք չնայեք, լսու՞մ եք, երբեք, երբեք։ - իր բլոգում գրեց Մարիօն *** - լսի դու նայե՞լ էիր չէ՞ we need to talk about Kevin կինոն - Մի երկու տարի առաջ դրեցի որ նայեմ, մինչև էն եղունգները կրծելու պահը ու անջատեցիարժի՞ նայեմ դա հիմա, թե՞ էլի կանջատեմ- Լսի ինչքան ժամանակ ա նայել եմ. Մեռնելս գալիս ա. Հիշում վատանում եմ: Էդ ինչ ծավն  լավն ա էդ անտերը- կնայեմ անպայման, զգում եմ որ ահավոր դեպրես բան ա- հա, մեռնելիք ա, ափսոս ոչ մեկը չի նայել - որ նայեմ կասեմ քեզ՝ մենակ չզգաս   *** Ես նայեցի էդ ֆիլմը, Մար, ու եղունգներրը կրծելու հատվածն էլ նայեցի, ու դրանից հետոն էլ, ամբողջը նայեցի: Հիմա մտածում եմ՝ ինչի՞, ինչի՞ ոչ ոք էդպես էլ չխոսեց Կեվինի մասին: Ոչ ոք չնստեց ու զրույց չսկսեց Կեվինի մասին: Ու չգիտեմ ինչի՝ ուզում եմ ինքս ինձ հույս տալ, որ Կե

իմ մեջ

Ոնց եմ կարողանում առաջ քայլել, երբ ցեխով լցված տակառը, կեղտի կաթիլները, որ անձրև են ձևանում, արյունարբու փոքրիկ գնդերը, որ միայն մարմնովս չսահմանափակվեցին, թարթիչներիս մեջ ապրող կույր հրեշները, հառաչել ձևացող գնացքը, խոռոչները՝ տերևների մեջ ու լույսի բացակայությամբ սնվող, բահը, որ մասնատված մարմնի համար էին պահել, ու նույն մասնատված մարմինը՝ առանց արյան, իսկ ցողունի միջինը արնագույն էր քաղցած ձայները, քաղցելու մասին երգերը, քաղցի հիմնը կողքիս են իմ մեջ: իմ մեջ ու ոնց է ստացվում ետ չնայելը, երբ ծծումբը՝ երկնքից անձրևորդերի բազմությունը հողի տակից մեկ էլ ծովը, որ ջրվեժի չափ կատաղի է շրջանաձև հերթերը, որ ուղղությունը փոխել չկարողացան ճանապարհը, որ հասավ մինչև երկրի միջուկն ու կանգ առավ որովհետև վախեցավ այրվելուց հիշողություն ունեցող փոշեհատիկները երազներում փախչողը, ում հետապնդեցին մինչև իրականության փողոցներին հասնելը հարձակումները մյուս մայրցամաքներից ու հազարավոր վայրի թռչուններ, որոնք այնքան հեշտությամբ կոտրվեցին ճանճերի կողմից հոշոտված սարդոստայնը ու սարդերը, որ հույսը երկնքի վրա դրե

***

Երեկ իմացա, որ Էլն է մահացել: Քույրն էր զանգահարել, էն բորբոսնած ձայնովը, որ տարիներ առաջ ինձ մեղադրում էր Էլի հիվանդության մեջ: Եթե գլխավոր պատճառն էլ չես, ուրեմն հաստատ մասնակցություն ես ունեցել՝ ասում էր: Էդ ժամանակ չէի հասկանում, թե ինչն է սարսափելի քրոջ ձայնում, քաղցր ու փտած ձայն էր, ասենք մի քանի ամսով ժամկետն անց քաղցրավենիքի պես: Բայց երեկ գտա ճիշտ բառը՝ բորբոս: Հեռախոսը հենց վերցրի, վրա տվեց անմիջապես՝ տխուր լուր է, թե չէ, համենայն դեպս հաստատ անբարենպաստ քեզ ու թվացյալ խղճիդ համար, Էլը մեռավ էսօր, շունչը փչեց աչքիս առաջ: Չգաս թաղմանը, երեսդ չտեսնեմ էնտեղ: Կասկածում էի, բայց հիմա վստահ եմ, որ անգիր արած տեքստ էր: Անբարենպաստ, թվացյալ խիղճ: Էդ քոլեջը կիսատ թողած, երկու անգամ աբորտ արած մսակտորին որտեղից նման բառապաշար: Տվել է մեկին, որ գրի: Էլը չկա, իսկ ես իր քրոջ մասին եմ մտածում, էն էլ ինչ նողկալի բաներ: Բայց հիմա էլ հո չե՞մ սգալու, սև հագնեմ, ռեքվիեմ միացնեմ լսելու: Էլը երբ կա՞ր որ, հիմա էլ մեռել է: Ե՞րբ մեռած չէր: Ուղղակի հիմա պաշտոնապես էլ չկա, տեսականորեն: Այսինքն հաշվի

Պեդրո Ալմոդովար

Անցած շաբաթը Պեդրո Ալմոդովարի տրամադրության տակ էր: Իսպանացի ռեժիսորի սեռական կողմնորոշման մասին ամենավերջում եմ իմացել՝ իր մասին մանրամասն կարդալուց հետո, բայց ֆիլմերը դիտելու ընթացքում ենթադրում էի: Ալմոդովարը (ով ասել ա՝ ոնց ուզում եք ազգանունս կարդացեք) կանանց սիրահար է (չնայած իր սեռական կողմնորոշմանը): Կինն իր համար ոգեշնչման աղբյուր է, գլխավոր ու հիմնական թեմա, իր ֆիլմերը կանանցով են լցված, տղամարդիկ իր ֆիլմերում ֆոնային դեր են կատարում, մեկ-մեկ լրացնում են կանանց կամ ուղղակի հերթական դետալ են: Ալմոդովարը լավ վերջաբանների սիրահար է, նույնիսկ գլխավոր հերոսների մահվան պարագայում ֆիլմը հեփի էնդ է նշում: Ալմոդովարի հերոսները, ովքեր դժվար կացության մեջ են, ում հետ դժբախտություններ են պատահել, չափազանց շուտ են վերականգնվում ու հաղթահարում դժվարությունը, ու էդ ամենը գիտե՞ք ինչի շնորհիվ՝ Կոմֆորտ զոնայի. հանգամանքների բերումով դժբախտ կանայք այլ կանանց հետ միասին (ծանոթ-անծանոթ՝ կապ չունի) կոմֆորտ զոնա են ստեղծում, որտեղ տղամարդիկ տեղ չունեն, իրենք իրենց մխիթարում են, միասին ուտում են, ծի