Skip to main content

Posts

Showing posts from January, 2017

***

Երեկ իմացա, որ Էլն է մահացել: Քույրն էր զանգահարել, էն բորբոսնած ձայնովը, որ տարիներ առաջ ինձ մեղադրում էր Էլի հիվանդության մեջ: Եթե գլխավոր պատճառն էլ չես, ուրեմն հաստատ մասնակցություն ես ունեցել՝ ասում էր: Էդ ժամանակ չէի հասկանում, թե ինչն է սարսափելի քրոջ ձայնում, քաղցր ու փտած ձայն էր, ասենք մի քանի ամսով ժամկետն անց քաղցրավենիքի պես: Բայց երեկ գտա ճիշտ բառը՝ բորբոս: Հեռախոսը հենց վերցրի, վրա տվեց անմիջապես՝ տխուր լուր է, թե չէ, համենայն դեպս հաստատ անբարենպաստ քեզ ու թվացյալ խղճիդ համար, Էլը մեռավ էսօր, շունչը փչեց աչքիս առաջ: Չգաս թաղմանը, երեսդ չտեսնեմ էնտեղ: Կասկածում էի, բայց հիմա վստահ եմ, որ անգիր արած տեքստ էր: Անբարենպաստ, թվացյալ խիղճ: Էդ քոլեջը կիսատ թողած, երկու անգամ աբորտ արած մսակտորին որտեղից նման բառապաշար: Տվել է մեկին, որ գրի: Էլը չկա, իսկ ես իր քրոջ մասին եմ մտածում, էն էլ ինչ նողկալի բաներ: Բայց հիմա էլ հո չե՞մ սգալու, սև հագնեմ, ռեքվիեմ միացնեմ լսելու: Էլը երբ կա՞ր որ, հիմա էլ մեռել է: Ե՞րբ մեռած չէր: Ուղղակի հիմա պաշտոնապես էլ չկա, տեսականորեն: Այսինքն հաշվի

Պեդրո Ալմոդովար

Անցած շաբաթը Պեդրո Ալմոդովարի տրամադրության տակ էր: Իսպանացի ռեժիսորի սեռական կողմնորոշման մասին ամենավերջում եմ իմացել՝ իր մասին մանրամասն կարդալուց հետո, բայց ֆիլմերը դիտելու ընթացքում ենթադրում էի: Ալմոդովարը (ով ասել ա՝ ոնց ուզում եք ազգանունս կարդացեք) կանանց սիրահար է (չնայած իր սեռական կողմնորոշմանը): Կինն իր համար ոգեշնչման աղբյուր է, գլխավոր ու հիմնական թեմա, իր ֆիլմերը կանանցով են լցված, տղամարդիկ իր ֆիլմերում ֆոնային դեր են կատարում, մեկ-մեկ լրացնում են կանանց կամ ուղղակի հերթական դետալ են: Ալմոդովարը լավ վերջաբանների սիրահար է, նույնիսկ գլխավոր հերոսների մահվան պարագայում ֆիլմը հեփի էնդ է նշում: Ալմոդովարի հերոսները, ովքեր դժվար կացության մեջ են, ում հետ դժբախտություններ են պատահել, չափազանց շուտ են վերականգնվում ու հաղթահարում դժվարությունը, ու էդ ամենը գիտե՞ք ինչի շնորհիվ՝ Կոմֆորտ զոնայի. հանգամանքների բերումով դժբախտ կանայք այլ կանանց հետ միասին (ծանոթ-անծանոթ՝ կապ չունի) կոմֆորտ զոնա են ստեղծում, որտեղ տղամարդիկ տեղ չունեն, իրենք իրենց մխիթարում են, միասին ուտում են, ծի

Տարօրինակ սերունդ

Գրառում ենք անում ու գրառման կեսի վրա գիծ ենք քաշում փոքրատառ ենք գրում: նույնիսկ վերջակետից հետո Խուսափում ենք աղմկոտ տեղերից Կոմեդիաներ չենք սիրում Քանզի դեպրեսիվ արվեստի կողմնակիցներն ենք Խոցելի մարդկանց սիրում ենք պաշտպանել Փոխարենը ամենավատը մեզ ենք պաշտպանել կարողանում Սուիցիդ, քաղցր սուիցիդ Մի բաժին շոկոլադի օգնությամբ տրամադրություններս բարձրացնող նիհիլիստներ ենք Ցածր ինքնագնահատական ունենք Բայց թաքուն ամբիցիոզ էլ ենք Նեֆորմալ կրթություն, առա՜ջ Էվթանազիա, առա՜ջ Գրքերի, նկարների, ֆիլմերի ամենաթույն վերլուծաբաններս Բայց մենք նաև խոցելի պուպուշներ ենք, սիրե՛ք մեզ  Էլ գոյություն չունեն սենտիմենտալ ու ռոմանտիկ բառերը, դրանց փոխարեն՝ ղզիկ, ղզիկություն, ղզիկոտ, ղզիկանալ Վախենում ենք 5 հոգուց ավել մարդկանցով լցված տարածք դուրս գալ, փոխարենը մեր բլոգներում ենք մենախոսում Աննկարագրելի կիրք ենք զգում մեր սիրած գրողների, դերասանների ու ռեժիսորների հանդեպ: Նույնիսկ՝ մեռածների Կատվապաշտներ ենք Մեզ հեռու տարեք լացող, գոռացող երեխեքի մոտից  Անկայուն Լիքը հնարավորություններ ունեցող Վերականգնվե

Երազապատում. սրտխառնոց

- Երազումս Սարտրն էր եկել - Էլի՞ դա, հիմա՞ ինչ էր անում - Չգիտեմ ոնց էր հայտնվել ինձ մոտ: Ինձ ասեցին՝ Սարտրն է եկել, վազեցի մոտը: Կոլոտ, ակնոցավոր մարդ էր, ոնց որ տաքություն ունենար կամ ուղղակի ինքն էր տաք - Սարտրն ու տաքը, է՞լ ինչ անհամատեղելի բան ես տեսել, շարունակիր - Անգլերեն էի խոսում հետը, ասեցի, որ իր Ճանճերն ու Սրտխառնոցն եմ սիրում: Ճանճերի մասին խոսելիս քմծիծաղ տվեց, ինձ թվաց չի սիրում իր էդ գործը: Կարծեմ հարցրեց՝ դրա ի՞նչն ես հավանել, ես էլ ասեցի՝ մեռելներին, փտումը, բացի էդ մութ գործեր եմ սիրում: Հետո անցանք Սրտխառնոցին: Մի քիչ ժպտաց, ոնց հասկացա՝ իր սիրածն է: Չափազանցված ասեցի գժվում եմ կտրուկ վերջաբանի ու Ռոկանտենի անսպասելի որոշման համար: Էդ ընթացքն է, որ քեզ բերում-հասցնում է էն համոզմունքին, որ.. գրել: Ուղղակի պիտի գրել, գիրք գրել, որ գրել ու վերջ: Այ սենց լուրջ տոնով խոսում էի հետը ու իրեն իր գրածն էի բացատրում: Անընդհատ հարցեր տալ էի ուզում, բայց ժամանակ չկար: Շտապում էր: Ուզում էի Հեսսեից հարցնել - Հեսսեի՞ց ինչի պիտի տեղյակ լիներ - Կիմանար էլի մի բան, ուղղակի ուզո