Գրառում ենք անում ու գրառման կեսի վրա գիծ ենք քաշում
փոքրատառ ենք գրում: նույնիսկ վերջակետից հետո
Խուսափում ենք աղմկոտ տեղերից
Կոմեդիաներ չենք սիրում
Քանզի դեպրեսիվ արվեստի կողմնակիցներն ենք
Խոցելի մարդկանց սիրում ենք պաշտպանել
Փոխարենը ամենավատը մեզ ենք պաշտպանել կարողանում
Սուիցիդ, քաղցր սուիցիդ
Մի բաժին շոկոլադի օգնությամբ տրամադրություններս բարձրացնող նիհիլիստներ ենք
Ցածր ինքնագնահատական ունենք
Բայց թաքուն ամբիցիոզ էլ ենք
Նեֆորմալ կրթություն, առա՜ջ
Էվթանազիա, առա՜ջ
Գրքերի, նկարների, ֆիլմերի ամենաթույն վերլուծաբաններս
Բայց մենք նաև խոցելի պուպուշներ ենք, սիրե՛ք մեզ
Էլ գոյություն չունեն սենտիմենտալ ու ռոմանտիկ բառերը, դրանց փոխարեն՝ ղզիկ, ղզիկություն, ղզիկոտ, ղզիկանալ
Վախենում ենք 5 հոգուց ավել մարդկանցով լցված տարածք դուրս գալ, փոխարենը մեր բլոգներում ենք մենախոսում
Աննկարագրելի կիրք ենք զգում մեր սիրած գրողների, դերասանների ու ռեժիսորների հանդեպ: Նույնիսկ՝ մեռածների
Կատվապաշտներ ենք
Մեզ հեռու տարեք լացող, գոռացող երեխեքի մոտից
Անկայուն
Լիքը հնարավորություններ ունեցող
Վերականգնվելու, դժվարությունները հաղթահարելու բոլոր տարբերակները գրպաններումս դրած
Բայց մեկ ա՝
Եթե ինքնասպանություն չէ, ուրեմն գոնե ինքնակործանում, ինքնաքայքայում, լավ գոնե մի հատ փոքր ու չարագուշակ անե՞ծք էլ չուղարկենք մեր կողմը
Ու ամեն ինչի հետ մեկտեղ՝ մենք նաև ծեր ենք, շատ-շատ ծեր: Համարյա մեռած: Հեսա-հեսա ու հոգեվարքի ժամն էլ կխփի:
Comments
Post a Comment