Skip to main content

Posts

Showing posts from May, 2020

Ոլորտ գույնի

կարմիր երազ Երազ կարմրավուն պոչով գիսաստղի մասին, երազ կարմիր թուշիկներով ագռավի մասին, որ կարմիր իրերն է կտցահարում, կարմիր որդեր անկյունում,  հողից կարմիր թել են ստանում ու հյուսում ողնաշարին իրենց բոսորագույն, կարմիր երաժշտության ձայներ՝ գույնից բորբոքված օդում, կարմիր մոլորակն իր վրայից թափ է տալիս գույնը, կարմիր աքլորականչ ու որսորդի զրույց կարմիր․ կարմիր ուրուներ առանձնատներում ապրող․ կարմիր ծակծկոցներ ոտնաթաթերիդ․ երազ կարմիր վիհի մասին։ կանաչ արկղ Ներսում լիքը սուլիչներ, կանաչ դե մինոր, հատակին փշրած կեղևներ, կանաչ էգ թռչուն․ թևերն անզոր թափահարում է ու ձյուն բերում, կանաչ մարգարեություն՝ հենված արկղին, ճտքակոշիկներով կանաչ հրեշ․ բերանը բացուխուփ է անում ու մրմնջում, թե որքան հեռու է հրեշանոցը, բերանից կանաչ անձրևանոցներ են թափվում ու արկղից դուրս գալիս՝ կանաչ ծավալով լցված արկղից։ դեղին հեքիաթ Դեղին վերմակի մեջ փաթաթված արքայադուստր դեղնած ձայնալարերով, դեղին զարդատուփ՝ անկողնուց ճոճվող, ներսում՝ արքայի փտած ոսկորներ միմյանց հետ կռվող , դեղին պատերազմ ներսում, պատից կախված դե

Գորշ Նոթեր (շունը սոված չէր)

Լիդիա Մեր Գորշ Հովտում չորրորդ տարին էր, որ մտքի բորբոսը բույն էր դրել։ Ինչ ասես, որ չարեցինք գիժ Սեմի հետ, բայց բորբոսը գյուղից դուրս էդպես էլ չեկավ։ Հորաքույրս իր գանգրահեր տղային մոռացավ լճի ափին ու տուն գնաց ամայի ճանապարհով, որ ոչ ոքի չպատահի ու գլուխն ափերի մեջ չառնի։ Հետո տուն հասավ ու հիշեց ինչ-որ բան, կարևոր դետալ, որ բաց էր թողել, միտքը ստվերված, գլխի մեջ կիսատ- պռատ դեպքեր իր կյանքից, արևից էլ մի քիչ բժժած՝ հիշեց լճի ափին թողածն ու վազելով այնտեղ հասավ, բայց գանգրահեր տղային էդպես էլ չպատահեց։ Մինչև հիմա հիշում է ու դեմքն առաստաղին հառում, ասես որդին ջահից կախված՝ իրեն ձեռքով է անում։ Այդ օրը մեր փողոցում շան հաչոց լսվեց, մի քանի անգամ կրկնվեց ու լռեց, հետո մի ժամ անց նորից նույնը եղավ։ Իջանք, որ շանը կերակրենք։ Սովից կլինի՝ մտածում էինք։ Հարևան Սառան, որ տեսավ շանը, սիրտը մթնեց, խոսքի մեջ մի քանի անգամ ասաց, որ քաղցած է կենդանին, հետո մութ սրտով մտավ իր տուն ու էլ դուրս չեկավ այնտեղից։  Մեր տան լույսերն անջատել էին, երեկոյին մոտ շունը սկսեց ոռնալ ու մենք հասկացանք եղելությո

Թալիսմանը

Իրեն արգելված է եղել ումպ անել դեղին բաժակից՝ դրված սեղանի ուղիղ կենտրոնում, մեջն էլ սպիտակ փոշի, որ վայրկյաններ առաջ ունեցել է իր հստակ կլորավուն ձևը: Իրականում բաժակն այնքան դեղին չի եղել, որքան դեղնած։ Ժամեր առաջ սպիտակ ու ոսկեգույն համադրությամբ ատամներ ունեցող բժշկուհին ասել է իրեն, որ արգելում է հենց այդ բաժակից օգտվելը. - Քոնը չէ, Էլիզա, հազար անգամ ասացի, այն մյուս հիվանդին է պատկանում: «Հենց առաջին պահից, երբ տեսա այդ անհասկանալի գույն ունեցող սեղանը, միանգամից ներսս մթնեց»,- այսպես է պատմել Էլիզան, երբ բժշկուհին հարցրել է, թե ինչու է ապշած նայում այդ կենցաղային հասարակ առարկային: Էլիզան, երբ տեսել է հիվանդանոցում իրեն հատկացված տեղը, միանգամից բացականչել է, որ իրեն դուր է գալիս ու պալատի փոխարեն անընդհատ դղյակ բառն է օգտագործել, երևի սխալմամբ, իսկ հետո Էլիզայի պալատի անունը հենց դղյակ էլ մնացել է` նույնիսկ բժիշկների շշուկներում: Երբ բժշկուհին այդ օրն իրեն զգուշացրել է ոչ մի դեպքում չօգտվել սեղանին դրված բաժակից, Էլիզան խելոք գլխով է արել բժշկուհուն ու այդ պահին աչքը պատահաբար