Skip to main content

ՀԱՐՑԱՐԱՆ


Մի քանի փաստ քո մասին– Վախենում եմ ապագայիցս – Երազներիս հիմնական միջավայրը ջրային է – Մարդկանց շատ հաճախ եմ մոռանում – Անհույս մսակեր եմ – Աղվեսասեր եմ

Ինչի՞ց ես փայլուն– Պլաններ կազմելուց, օրը/ամիսը/տարին/կյանքը պլանավորելուց 

Անհամբերությամբ սպասում ես- Չէ, ես մենակ համբերությամբ եմ սպասում: Էս պահին ոչինչ չկա, որ կուզեի շտապ լիներ


Մի քանի սիրելի բառ- Անմահություն- Փրփուր- Մերձբևեռ- Ինդուկցիա- Մտերմություն- Որոր- Լողավազան


Ցանկությունների ցուցակ- Մտքիս ֆիլմ նկարելու գաղափար կա` սյուրռեալիստական դրամա, լիքը տեսարաններ արդեն գլխիս մեջ կան, նույնիսկ երաժշտությունն եմ որոշել, դերասաններին, ֆիլմի տևողությունը: Ժամերով էդ մասին եմ մտածում ու օրս անցնում է:

Ու՞մ կվերադարձնեիր մահվանից- Բոլոր պոտենցիալ ընկերներիս, ում չեմ հասցրել ճանաչել մահվան պատճառով/ Ռիքմանին

Ո՞ր մի զգայարանը կուզեիր գերզգայուն լիներ- Հոտառությունը 

Ո՞ր գրքում կամ ֆիլմում կապրեիր- Ֆիլմը բնականաբար Հարրի Փոթերը ( հա, ես դեռ չեմ մեծացել ), իսկ գիրքը ` “To kill a mockingbird”, որ հերոսներին գրկեի 

Որտե՞ղ ես քեզ տեսնում հինգ տարուց-Երկրից դուրս ինչ-որ մի տեղ սովորելուց
Ինչու՞ ես մասնագիտությունդ ընտրել-
Մի անգամ մի տուրիստի սխալ տեղ եմ ուղարկել պատահմամբ: Խղճիս վրա ազդել է


Ինչպե՞ս կուզեիր հիշվել- Գրքերովս

Որտե՞ղ կճանապարհորդեիր- Հարավային Ամերիկայում, Հյուսիսներում

Ո՞ր գիրքն է վրադ ամենաշատն ազդեցություն թողել- “Lord of the flies”, մի քանի տարի շարունակ ես էդ գրքով էի ապրում

Երազանքների մասնագիտություն- Ռեժիսուրա

Ո՞րն է քո պատկերացմամբ իդեալական օրը- Երբ որ անելիքներս անում եմ ու ոչ մի պակաս բան չի մնում, սիրելի մարդկանց դեմքեր եմ տեսնում, հետները բլբլում եմ, համով բաներ եմ ուտում ու անպայման ֆիլմ եմ նայում

Անցյա՞լ, թե՞ ապագա- Անցյալ, ինչ եմ կորցրել ես ապագայում

Ինչի՞ մասին չես կատակում- Էսպես մտածում եմ ու ոչինչ մտքիս չի գալիս: Երևի չկա էդպիսի բան, որի մասին ինձ թույլ չտամ կատակել

Նոր մոլորա՞կ հայտնաբերել, թե՞ ուսումնասիրել օվկիանոսի հատակը- Օվկիանոսի հատակը փորփրել, նոր մոլորակի հավես չկա

Ինչո՞վ ես նման մանկությանդ ես-ին- Շատ բաներով, հիմնականում վախերովս ու մարդկանց նկատմամբ ունեցած զգացողություններով

Ի՞նչ գործիքի կուզեիր տիրապետել- Երգեհոն ^^ 

Ինչպե՞ս կուզեիր մեռնել- Ջրում խեղդվելով

Եթե տունդ այրվի և դու հնարավորություն ունենաս երեք իր փրկելու, որո՞նք կլինեն- Եթե իր, էդ դեպքում նամակներս, քանի որ շատ թանկ հիշողություններ են, պլանշետս, որովհետև մեջն ինչ կարևոր բան ասես, որ չկա, մեկ էլ sopor-ի ալբոմները

Ի՞նչ է սերը- Կլոր, քաղցր, կարմիր, ծակծկան ու թունավոր սունկ

Ընդհանուր առմամբ լավատես ես, թե՞ վատատես- Երևի ավելի շատ լավատես՝ չնայած էն ամբողջ հակասությանը, որն առաջանում ա էդ դեպքում: Ես միշտ էն մտքին եմ, որ լավ բաներ դեռ լինելու են, բայց դրա հետ մեկտեղ համոզվածություն ունեմ, որ ամենալավ բաները արդեն եղել-վերջացել են:

Ի՞նչը կփոխեիր քո մեջ հնարավորության դեպքում- Էն, ինչը որ կուզեի փոխել, հնարավորության սահմաններում ա: Այսինքն չկա մի բան, որը ուզեի փոխվեր ու մոտս չստացվեր դա՝ վրաս աշխատելու դեպքում: Կուզեի խոցելիությունս նվազագույնի հասցնել, մարդկանցից կախվածությունը զրոյացնել, արդյունավետությունս ավելացնեի:

Երբևէ ստացած ամենալավ հաճոյախոսությունը-  Էն ինչ-որ արեցիր էդ տարիքում, ֆանտաստիկայի ժանրից էր (ընկեր Հասմիկ)

Ո՞ր գույնը կլինեիր, եթե հնարավոր լիներ- Երկնագույնը

Երեք բան, առանց որի չես կարող ապրել- Առանց ականջակալների, օրվա պլանավորման ու գրելու

Ո՞րն էր վերջին վիճաբանությունը, որին մասնակցել ես- Մարիօյի հետ՝ Ինյարիտուի ֆիլմերի՝ մահվան մասին լինելու հետ կապված

Որտե՞ղ ես հանդիպել քո ամենալավ ընկերներիցդ որևէ մեկին- Դատարկին՝ ակումբի հանդիպումներից մեկի ժամանակ

Ի՞նչ հավաքածուներ ունես- մարդկանց թարթիչների, ձեռքով գրված նամակների, բանալիների, կոճակների

Ի՞նչը երբեք չէիր ուզի փոխել- Ոգևորվածությունս. չնայած էդ երևույթը մեկ-մեկ ինձ մոտ գերարտահայտվում ա, բայց մեկ ա առանց դրա դժվար թե ինչ-որ բանի հասնեի երբևէ

Ո՞ւմ ես վերջին անգամ սեր խոստովանել- Անցյալի մարդկանցից մեկնումեկին

Գործերդ ճիշտ ժամանակի՞ն ես ավարտում- Չէ, քանի որ սիրում եմ ամեն ինչը մանրամասն պլանավորել, հիմնականում ըստ պլանավորածի չեմ ավարտում, բայց ոչ էլ պլանավորածից շատ ուշ

Քեզ սպոնտան մարդ համարու՞մ ես- Չէ, բացարձակ

Ըստ հորոսկոպի- Այծեղջյուր եմ

Ինչպե՞ս ես արձագանքում քննադատությանը- Կծողական-հեգնական-ենթատեքստային քննադատությանը՝ շատ ծանր, մնացած ամեն բան տանելի է, մեկ-մեկ էլ՝ ուսուցողական:

Հավատու՞մ ես ուրվականներին/ գերբնական երևույթներին- Հավատում եմ մարդկային երևակայության ուժին

Ծնողներիդ հետ ինչպիսի՞ հարաբերությունների մեջ ես- Հատկապես վերջին շրջանում՝ լավ: Մամայի հետ հաճախ ենք կռվում իմ խառնվածքի, հետաքրքրությունների շրջանակներում: Էդ առումով լրիվ հակապատկերներ ենք

Կա՞ն մարդիկ, ում կարոտում ես- Հա լիքը, կարոտել սիրում եմ

Ըստ քեզ, մարդիկ քո մեջ առաջինն ի՞նչն են նկատում- Կռվարարությունը երևի, չնայած իրականում ավելի քիչ կռվարար եմ, քան կողքից երևում է


Ո՞վ է քեզ ամենալավը ճանաչում- մաման

Ուշանալ սիրու՞մ ես- չեմ սիրում, բայց պատահում է, որ ուշանում եմ: Կամ էլ շատ շուտ եմ տեղ հասնում:

Հետ կգնայի՞ր ժամանակի մեջ, եթե կարողանայիր- Անպայման

Քեզ համար ավելի հեշտ է մոռանա՞լը, թե՞ ներելը- Չգիտեմ ինչի են էս երկուսը նույն հարթակի վրա, բայց մոռանալ ավելի հեշտ եմ կարողանում

Դպրոցումդ անցած ամենալավ առարկան- Գրականությունը, դա էլ շնորհիվ ընկեր Հասմիկի


Երբևէ կոտրե՞լ ես ինչ-որ մեկի սիրտը- Հա, պատահել է

Շատ մեծ գումար ունենալու դեպքում ինչի՞ վրա կծախսեիր- Գրքերի ու ճամփորդելու

Կյանքիդ ամենալավ տարին- 2012-ը

Կյանքիդ ամենավատ տարին- 2015-ը

Ի՞նչ ես զգում արթնանալուց հետո- Էյֆորիա, որովհետև օրս նոր է սկսվում ու դեռևս  իրեն վատ չանցկացնելու հնարավորությունն ունեմ

Կրոնակա՞ն մարդ ես- Ոչ

Ու՞մ հետ ես  վերջին անգամ խորապես զրույց արել- Ֆրիկի

Սիրու՞մ ես անունդ/մականունդ- Երկուսն էլ շատ եմ սիրում: Մաման ասում էր, որ անունս Մարիամ պետք ա դնեին, բայց վերջին պահին փոխել են որոշումը, ու ես անչափ ուրախ եմ, որ Մարի են դրել: Դե Վոլտերան էլ չսիրել չեմ կարող

Քեզ ճանաչելու համար ի՞նչ պետք է կարդան/լսեն/նայեն մարդիկ- Կարդան Էդգար Պո (պոեզիան), լսեն Բյորք, նայեն Eraserhead

Հինգ գործողություններ, որոնց վրա ամենաշատն ես ժամանակ ծախսում- կարդալ-ֆիլմ նայել- գրել- պլան կազմել- գլխիս մեջ ապրել

Քեզ շրջապատողները ինչ-որ չափով ճանաչու՞մ են քեզ- Ինչ-որ չափով՝ հա: Դա էլ իմ շնորհիվ: Առանց էդ էլ ճանաչելուց հետո խնդիրները չեն վերջանում, գոնե կիմանամ առանց ձևականությունների է: Հիմնականում ճանաչելը չի խնդիրը, այլ սխալ ընկալելը:

Որտե՞ղ կուզեիր ապրել- Իսլանդիայում

Ո՞ր եղանակն է քիչ խնդիրներ առաջացնում քո կյանքում- Ինձ թվում է աշունը, բայց էդ օրինաչափությունը շատ հաճախ խախտվում է

Մթությունից վախենու՞մ ես- մթությունից չէ, ստվերներից եմ վախենում

Վերջին տաս տարվա մեջ ինչքա՞ն ես փոխվել- Ինչքան որ մարդն ընդունակ է փոխվելու

Ավելի շուտ կհրաժարվեիր հեռուստացույցի՞ց, թե՞ ինտերնետից- Հեռուստացույց ընդհանրապես չեմ նայում, իսկ ինտերնետով ֆիլմեր եմ նայում, կարդում եմ, երաժշտություն եմ լսում: Դժվար թե համեմատելի լինեն էդ երկուսը՝ գոնե ինձ համար

Ի՞նչ ընդունակության կուզեիր տիրապետել- Ջրի մեջ շնչել կարողանալուն

Երգու՞մ ես ցնցուղի տակ- չեմ երգում, բայց զրուցում եմ ծանոթներիս հետ կամ վիճում եմ

Կյանքիդ ամենավաղ հիշողությունը- Half Life խաղը




Comments

Popular posts from this blog

Ոլորտ գույնի

կարմիր երազ Երազ կարմրավուն պոչով գիսաստղի մասին, երազ կարմիր թուշիկներով ագռավի մասին, որ կարմիր իրերն է կտցահարում, կարմիր որդեր անկյունում,  հողից կարմիր թել են ստանում ու հյուսում ողնաշարին իրենց բոսորագույն, կարմիր երաժշտության ձայներ՝ գույնից բորբոքված օդում, կարմիր մոլորակն իր վրայից թափ է տալիս գույնը, կարմիր աքլորականչ ու որսորդի զրույց կարմիր․ կարմիր ուրուներ առանձնատներում ապրող․ կարմիր ծակծկոցներ ոտնաթաթերիդ․ երազ կարմիր վիհի մասին։ կանաչ արկղ Ներսում լիքը սուլիչներ, կանաչ դե մինոր, հատակին փշրած կեղևներ, կանաչ էգ թռչուն․ թևերն անզոր թափահարում է ու ձյուն բերում, կանաչ մարգարեություն՝ հենված արկղին, ճտքակոշիկներով կանաչ հրեշ․ բերանը բացուխուփ է անում ու մրմնջում, թե որքան հեռու է հրեշանոցը, բերանից կանաչ անձրևանոցներ են թափվում ու արկղից դուրս գալիս՝ կանաչ ծավալով լցված արկղից։ դեղին հեքիաթ Դեղին վերմակի մեջ փաթաթված արքայադուստր դեղնած ձայնալարերով, դեղին զարդատուփ՝ անկողնուց ճոճվող, ներսում՝ արքայի փտած ոսկորներ միմյանց հետ կռվող , դեղին պատերազմ ներսում, պատից կախված դե

հարցազրույց

[ Սյունեի ու իմ հարցազրույցի գաղտնի տարբերակը ] Սյունն ինձ հարցնում ա `  Մար, քանի տարի ա գործում բլոգը, ու ինչի ես ընտրել Վոլտերա-ն որպես կեղծանուն :))) Մարին սկսում ա  տակից դուրս գալը ` Բլոգս գործում ա 2012 թվականից, էդ ժամանակ, երբ որ բացեցի բլոգս, առաջին անգամ սկսեցի գրել, դրանից առաջ երբեք փորձ չէի արել գրելու` ոչ փոքր տարիքում, ոչ պատանեկան տարիքում, ընդհանրապես շատ պարապ երեխա էի  ու երբեք մտքովս էլ չէր անցնի, որ ես կգրեմ մի օր: Երբ որ բլոգս բացեցի , պատկերացում չունեի, թե ինչ ա ինձ սպասվում: Էդ բլոգի շնորհիվ` այսինքն գրելու, ես կիլոմետրերով աճեցի: Մարդիկ տարիներով մի քանի մետր են առաջ քայլում, ես մի շաբաթում էստեղից հասնում էի մինչև Զատկի կղզի ու հետ գալիս: Էդ հսկայական ճանապարհը որ անցա, իմ երկուսուկես տարեկան, նոր նոր ատամ փոխող բլոգիս եմ պարտական: Որ ձեռքս ճար լիներ, կպաչեի իրան [էստեղ Մարիի բլոգն ամաչում ա]   Ինչի Վոլտերա. Մի քանի վարկած կա էդ անվան հետ կապված:  Հիմա անգամ չեմ էլ հիշում, թե երբ ու ոնց որոշեցի Վոլտերա, հավանաբար որպես Վոլտեր անվան աղջկական տարբերակը: Հ

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը