Skip to main content

Posts

Showing posts from June, 2017

մայիսյան

Հունիսն իրեն առաջ է գցել արդեն, բայց սիրտս ուզում ա մայիսը ենթարկել կինո/գրքա/երաժշտա/անձնա ամփոփման: Էս կիսամյակի դասերը շատ թռուցիկ անցան: Ուշքն ու միտքս կուրսայինն էր ու դրա հաջող հանձնումը: Մի տեսակ շատ վաղուցվանից էի տրամադրվել էդ օրվան, ու անսպասելի պահեր չեղան: Ամեն ինչ իր հունով անցավ: Կարևորը գրասեղանիս վրայից պոկեցի Cluster-♡ գրությունը: Դա արել էի, որ իբր սիրահարվեմ կուրսայինիս թեմային: Կինոներից. կորեական նոր ալիքի տակ մնացած I'm a Cyborg, but that's ok Վրեժի մասին տրիլոգիան ավարտին հասցրի: Սրա ռեժիսորը անտանելի լավն ա: Ֆիլմերը մեկը մեկից "դնես պաչես" են: Բա ինչքան սիրուն տրամաբանական կառուցվածք ունեն: Lady Vengeance Sympathy for Mr. Vengeance Ապակի կինո Stoker-ը: Ուրեմն էս Միա Վասիկովսկան մի կյանքի կտոր ա իրականում: Մի տեսակ հետաքրքիր ու իզոլացված ագրեսիա ունի, ու չես հասկանում՝ երեխա է, թե մեծ մարդ: Stoker Joint Security Area Thirst Լավ գրքի շատ վատ էկրանավորումը The unbearable lightness of being Էս ֆիլմից մի շա

զուգահեռ (սպանդ)

Վատ բան եղավ,- ասում է: Նայում է ներքև՝ իբրև հայելի է հատակը, իբրև հասարակ խոռոչ չէ էլի՝ ջրով լցված, մի քիչ քամուց, մի քիչ էլ ոտքերի դողից շարժվող: Կանգնել է ջրափոսի կողքին ու ձեռքերին չի համարձակվում նայել: Կիսատ եղունգներով, նյարդային հարվածներն առաջինն իրենց վրա վերցնող նույն ձեռքերն էին, որ մի ժամանակ դրանց վրա անվերջ կարող էր նայել: Մի հատվածից մյուսը, ոնց որ կարդալիս լիներ, յուրաքանչյուր մատին էլ՝ առանձին րոպե էր տրամադրում: Եղունգներին խուսափում էր նայել, մի քիչ ամաչելուց, մի քիչ էլ՝ հետաքրքրասիրության պակասից: Ու հիմա կանգնած ներքև է նայում ու մտքի մեջ հատ առ հատ կրկնում թե՝ վատ բան եղավ, սա չպիտի լիներ: Ձեռքերի մեջ մարմի՞ն էր պահել, ինչ է: Հեռվից եթե նայեիր, կթվար՝ պարկ է վերև պահել, ասես աստվածներին աղքատիկ նվեր է մատուցում ու ամոթից գլուխը կախել է, որ նայի հատակի փոսին, մեջը՝ ջուր: Մի պահ հիշեց, որ փոքր տարիքում ջրափոսը իր ամենամեծ խոչընդոտն էր՝ ուղարկված երկնքից: Համենայն դեպս այդպես էր կարծում: Ու լիքը բառեր հիշեց, որ միանգամից, կտրուկ շարժումով իջան ու ծանրացրին մարմի