Skip to main content

Posts

Showing posts with the label կապույտ

Թալիսմանը

Իրեն արգելված է եղել ումպ անել դեղին բաժակից՝ դրված սեղանի ուղիղ կենտրոնում, մեջն էլ սպիտակ փոշի, որ վայրկյաններ առաջ ունեցել է իր հստակ կլորավուն ձևը: Իրականում բաժակն այնքան դեղին չի եղել, որքան դեղնած։ Ժամեր առաջ սպիտակ ու ոսկեգույն համադրությամբ ատամներ ունեցող բժշկուհին ասել է իրեն, որ արգելում է հենց այդ բաժակից օգտվելը. - Քոնը չէ, Էլիզա, հազար անգամ ասացի, այն մյուս հիվանդին է պատկանում: «Հենց առաջին պահից, երբ տեսա այդ անհասկանալի գույն ունեցող սեղանը, միանգամից ներսս մթնեց»,- այսպես է պատմել Էլիզան, երբ բժշկուհին հարցրել է, թե ինչու է ապշած նայում այդ կենցաղային հասարակ առարկային: Էլիզան, երբ տեսել է հիվանդանոցում իրեն հատկացված տեղը, միանգամից բացականչել է, որ իրեն դուր է գալիս ու պալատի փոխարեն անընդհատ դղյակ բառն է օգտագործել, երևի սխալմամբ, իսկ հետո Էլիզայի պալատի անունը հենց դղյակ էլ մնացել է` նույնիսկ բժիշկների շշուկներում: Երբ բժշկուհին այդ օրն իրեն զգուշացրել է ոչ մի դեպքում չօգտվել սեղանին դրված բաժակից, Էլիզան խելոք գլխով է արել բժշկուհուն ու այդ պահին աչքը պատահաբար...

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի, դեռևս կային անկյուններ, որ թվում էր՝ բացահայտվելու են, երբ մի քիչ էլ մեծանամ: Ես չէի կարողանում տունն ընկալել ամբողջության մեջ ու սենյակներից յուրաքանչյուրն իր յուրահատուկ նշանակությունն ու իմաստը ուներ իմ մտքում: Ու հետո ես համոզված էի, որ ինձնից թաքցնում են սենյակների գլխավոր իմաստը ու խաբկանքի մեջ էի, երբ պարզվում էր, որ այս մեկը քնելու համար է նախատեսված, մյուսը՝ հյուրերի: Հնարավոր չէ՝ պնդում էի ու շարունակում յուրաքանչյուր սենյակի մեջ գտնել իր մոգականության աղբյուրը: Ննջարանի հետ կապն ամենաուժեղն էր. այն երևակայությանս մեջ կապույտ ու քնեցնող երանգով է տպավորվել, որ ամեն անգամ այդ գույնը հիշելիս մարմնովս հաճելի դող էր անցնում ու սենյակն ինձ ապահովության զգացոմ էր տալիս: Ննջարանում իմ բոլոր մանկական վախերը մեղմանում էին ու վերածվում հեքիաթների, որ հետո անպայման ինքս էի պատմում մայրիկին՝ քնելուց առաջ: Ննջարանում ժամանակը կանգ էր առնում, իսկ դա ցրում էր իմ ...

թե ոնց է ինքը կարողացել հաշտվել իր սենյակի հետ

Ինքն ասում էր, որ պատուհանները ամենասարսափելի անցումներն են դրսի ու ներսի աշխարհների միջև, որովհետև ամեն ինչ թափանցիկ է ու դրսի ծանրության մասին անմիջապես իմանում են ներսում, իսկ ներսի գաղտնիքները կարողանում են թափանցել դուրս: Այդ պատճառով նրա պատուհանին մշտապես ժապավենաձև նախշերով կիսաթափանցիկ վարագույր էր կախված: Երբ թափանցիկ է կիսով չափ՝ անցումն էլ կիսով չափ է սարսափելի. ու դա մխիթարում էր իրեն: Երբ ապակու վրա դրսից եկող լույսի շողք էր ընկնում, իր սենյակի ներսում արտացոլվում էր իրեն վախեցնող կերպարների տեսքով: Սենյակը չէր կարողանում իր վախերի հետ չխաղալ ու արտացոլանքը չէր ուզում թեթևացնել իրեն, այլ հակառակը՝ սիրում էր, երբ նա ապակուն էր նայում ու վախենում էր լույսից: Ժամանակին մթություն չէր սիրում, հետո հասկացավ, որ լույսի խաղերն ավելի մթին են իրենց էությամբ ու ավելի խորն են կարողանում բացահայտել իր ներսի վախերը: Հետո, ասում էր, որ մի անգամ սենյակի պահարանը սկսել է հանկարծակի շարժվել, դղրդալ ու դեպի իր մարմինն է թեքվել՝ կարծես ընկնելիս է եղել իր վրա: Ու ներսից, պատմում է, ձայնե...

Կապույտ հրաշալիքը՝ Տատս

Կապույտը բարձրադիր լճերի, անամպ երկնքի, երեկ գիշեր տեսածս երազի ու մեկ էլ տատիս աչքերի գույնն է: Բայց կապույտն ամենից առատաձեռն գտնվել է հենց տատիս աչքերի հարցում ու այդ գույնի ողջ նրբությամբ ու երանգներով արդեն քանի տարի է բնակություն է հաստատել այնտեղ: Երբ ուզում եմ ինձ պատկերացնել կապույտ լճակում, նայում եմ տատիս աչքերի մեջ, երբ ուզում եմ դուրս գալ կապույտ լճակից ու կապույտ առաստաղով տնակում հանգիստ առնել, էլի նայում եմ տատիս աչքերի մեջ: Այնտեղ ամփոփված է ինձ անհրաժեշտ իրերով ու երևույթներով լցված մի ամբողջ կապույտ աշխարհ: — Տատ, Վերբերի գիրքը վերջացրի՞ր — Դեռ կարդում եմ, երկու պատմվածք է մնացել Երբ տանը կրակոցների ու շփոթված քննիչների ձայներ են լսվում, ուրեմն տատս ֆիլմ է նայում, երբ հեռախոսի զանգը նույնիսկ չորրորդ անգամից արհամարհվում է, ուրեմն տատս ֆիլմի մեջ է ու քննիչների հետ միասին փորձում է սպանությունը բացահայտել: Երբեմն իրենցից շուտ է գտնում մարդասպանին, երբեմն մինչև վերջ էլ չի կարողանում հավատալ, որ իր վստահելի հերոսը կարող էր սերիական մարդասպան դուրս գալ վերջում: Եթե նույն...

Կապույտ հորիզոնը

Ինձ համար քայլում եմ փողոցի երկայնքով, մեկ էլ աշխարհի բոլոր ծայրերում ինչքան վրեժխնդիր մեռել կա` գալիս, մազերիցս քաշում է, նստում է ուսերիս ու իրար հետևից վրեժի մասին գիտական հոդվածներ կարդում: Ես այդ պահին, պարտադիր պայման է, ձեռքիցս բաց եմ թողնում թղթերի կույտը, որ պիտի տանեի տուն ու աշխատեի իրենցով, պայուսակիցս հանում ու փողոց եմ շպրտում մի քանի րոպե առաջ գնված գրքերը, որ թեթև մարմնով դիմավորեմ մեռելներին, և հետո իրենց պատմածները բավական են կյանքիս մնացած տարիները դրական հիշողություններով ու հույզերով լցնելու համար: Ուսիս թառած մեռելներիս վերջույթները բրդից հագուստ են հիշեցնում, որ այդ պահին ուզում եմ փաթաթել ուսերիս՝ իրենց ձայնը տակառի հնչողությամբ լսելու համար:  Հենց մոտենում եմ անցումին, լուսակիրները դեղնավուն գույն են ստանում, որ մեռելների ճաշակով լինի ու փողոցն անցնելիս ուղեղս չմթագնի: Ամենազավեշտալին երևի այն է, որ իրենք մի պահից այն կողմ մոռանում են ուսատիրոջն ու սկսում իրար հետ վիճելը՝ ոսկորների, մոխիրների ու կապույտ հորիզոնների թեմաներով: Վերջին թեման միայն Ծաղկամեռելն ...

Ծովանկար

Բոբիկ ոտքերով տղան մեկ տարի է ինչ գուլպայագործ էր դարձել: Սպիտակ, բորբոսնած կառույցն ամեն առավոտ մի քանի կիլոգրամով թեթևանում էր: Տղան էր թեթևացնում: Իրեն ոչ ոք չէր վճարում այդ գործի համար: Պարզապես չէր կարող կառույցն այդպես լիքը թողնել ու առանց այդ էլ անհանգիստ գլուխը բարձին դնել: Թարթիչների փակվելուց հետո շրջապատող ծովի լացուկոծը նույնիսկ ակնարկի ձևով չէր հասնում քնած տղային: Իսկ ողջ գիշեր պտտվող պայծառ լույսին վաղուց էր սովորել: Երազներում այդ լույսը փողոցային լապտերի տեսք էր ստանում, ու տղան ամրապնդում էր քունը: Եթե հանկարծ մթնում էր, տղան գիտեր, որ կառույցում է անսարքությունը, ոչ թե իր երազների փողոցներում: Արթնանում էր ու շտապում վերև` փարոսի լույսն ու իր երազների լապտերները կարգավորելու համար:Երեկոյան կառույցն արդեն լցված էր լինում: Հյուրերը երբեք չէին ուշանում: Նրանք բոլորն էլ պատրաստված էին գալիս: Հո փարոսի փոքրիկ բնակչի՞ց չէին խնդրելու մի փունջ պարանն ու աթոռը: Առանց այդ էլ տղային նեղություն էին տալիս իրենց մարմինները նվեր թողնելով իրեն, որ առավոտյան գա ու ծովը նետելու արարո...

Երկնքում ծովից են խոսում

- Սառն է - ասում են: Լսել եմ, որ երբեմն տաք է - ավազոտ է: Փհհհ, ոնց էլ դիմանում են - ծակոցների՞ն: Էհ, երբեք ավազ չե՞ս տեսել - չէ, որտեղից - մի անգամ եկողներից մեկն էր հետը բերել: Մարմնից հազիվ պոկեցինք - ու ասում են ներսում մանր-մունր բաներ էլ կան - էհ, ո՞ր մեկիս ներսում չկան էդպիսիններից - չէ, դրանք շարժվում են - մերոնք էլ են շարժվում - սողում են - թող լինի սողալ, ի՞նչ կա որ - ու լպրծուն են, կպչուն, զզվելի: Ու ցավեցնում են - լավ հանձնվում եմ: Իմոնք կլոր են ու հեչ էլ կպչուն չեն - դեռ կհասցնեն: Նոր են: Ասում են ներսում քարեր էլ կան: Դու գիտե՞ս, թե դա ինչ բան է  - առաջին անգամ եմ լսում - չէ, ես տեսել եմ դրանցից: բայց տեսածներս ավելի մեծ էին, վրան էլ ինչ-որ բաներ էին գրված - իմ տեսածների վրա մենակ թվեր էին - բա ասում ես, երբեք չես տեսել - հիշեցի: Ավազն իր հետ բերողից եմ իմացել: Վրան էլ խաչեր կային - խաչե՞ր - հա, հեչ չե՞ս տեսել: Երկուսն իրար հատում են: Հասկանու՞մ ես: Կողք կողքի չէ: Այլ իրար վրա - բարդ ես խոսում - հա: Ժամանակին էդ դրանցից մեկի վրա Քրիստոսին են խաչել - ու՞մ - մեսսիային: ...