Skip to main content

Posts

Showing posts with the label կանաչ

Ճոպանուղին, որի ծայրում էիր

Ներսումս երեկվանից դեղնավուն լամպ է վառվում, գիտեմ, որ վաղը քեզ տեսնելու միակ ու վերջին օրս է լինելու: Դրանից հետոյի անորոշությունն այնքան աղոտ է, որ անգամ չեմ մտածում այդ ուղղությամբ: Եթե տեսնեմ քեզ՝ ուրեմն կապրեմ այնքան տարի, որքան նախատեսված է: Դուրս եմ գալիս աշխատանքից, որ վազեմ տուն, որովհետև տանը գտնվելը իմ ու քո միջև եղած հեռավորությունը թեթևացնում է, համենայն դեպս ես այդպես եմ զգում: Տնից դեպի քո տարածք ճանապարհն անգիր գիտեմ. մեզ բաժանում է հինգ երկրային ժամ: Արդեն սովորել եմ կյանքս բաժանել հինգ ժամերի միջև, որ այդ ժամերի միջակայքում ընկած տարածությունը գոնե ինձ բաժին հասնի մարդավարի ապրելու համար: Բայց դեպի քո տուն ճանապարհը երազներումս միշտ ավելի երկար ու ձգձգված է եղել: Ամեն անգամ քեզ մոտ գալուց ես բացի այդ անիծյալ հինգ ժամից, հատել եմ նաև զուգահեռ աշխարհ ոտք դնելու բարդույթները, որովհետև ես ու դու երբեք, տիեզերքի ոչ մի կետում չենք եղել միաժամանակ նույն հողի վրա կանգնած, մեր միջև տարանցիկ գիծ է եղել, մենք միշտ ենք զուգահեռ աշխարհներով բաժանված եղել իրարից: Պայուսակս դասավոր...

տղան, որ

Տղան, որ գիտեր ու չէր ուզում օգնել տղան, որ մոտավոր պատկերացնում էր, թե որտեղ է ելքը բայց չէր ասում, որ չծաղրեինք իրեն տղան, որ չէր հասկանում ու լռում էր տղան, որ տեղից խոսեց ու մատնեց իրեն տղան, ում ձեռք չէր տալիս իրերին իրենց անունով կոչելը տղան, որ զգում էր վտանգը, բայց մոռացավ մեզ զգուշացնել տղան, որ հիմար ձևանալով ստացավ իրեն հասանելիքն ու խաղը լքեց տղան, ով խաղի մեջ չէր հենց սկզբից տղան, որ ձևացավ, թե ծաղրածու է ու պարտությունը թեթև տարավ տղան, ում չներեցին բայց ափսոսանք հայտնեցին վերջում տղան, որ գիտեր ու մինչև վերջ լռեց տղան, որ չգիտեր ճանապարհը որովհետև երբեք ռիսկ չէր արել հարցնել տղան, որ պարտավոր չէր բայց արեց տղան, ով պիտի աներ այդպես ու տղան, որ չարեց տղան, որ թաքնվում էր խավարում տղան, որ մահվան ընկերն էր ու տղան, որ հենց խավարն ինքն էր։ Նրանք բոլորը Այդ գիշեր հավաքվել էին տանիքումս ու ինձ փրկելու գծագիրն էին կազմում մինչ ես մեռնում էի առաջին հարկում։