Մոտավորապես նույնն է, թե վերցնես մարդուն ու ամբողջությամբ դուրս շրջես` դիմացիններին ցույց տալու համար, թե տեսեք, մարդն էս է, մարդն այ սենց բաներ ունի ներսում, հեչ կպատկերացնեի՞ք: Մենք էլ` դիմացիններս, նայենք դուրս շրջած հեղուկի պարունակությանն ու զզվենք մարդուց, մեր աչքերը փակենք, որ չտեսնենք, քիթներս փակենք, որ ոչ մի հոտ չզգանք, սեղմենք շրթունքները` համ չզգալու համար: Իսկ վերջում պարզենք, որ անիմաստ է, որովհետև այդ նույն շուռ տված պարունակությունից մենք էլ ունենք: Մենք: Բոլորս: Առանց բացառության: Այ հենց այդ հեղուկն է Քաչայի գրականության հիմքում ընկած` մարդկային` բացահայտ կերպով թաքնված նյութերն ու այդ նյութերի զզվելի պարունակությունները: Իր 《Դևն արթնացավ》 վեպն առաջինն էր կարդացած գրքերցս, որտեղ այնպիսի նրբություններով են բացահայտվում մարդու գազանն ու վախկոտ նապաստակը, հրեշն ու փերին: Եթե Գոլդինգի գազանն ու դրանով տառապող հերոսները վրադ փշաքաղվելու աստիճան ազդում են ու դու վախենում ես քո ու մնացածի` դրանով վարակվելու պոտենցիալից, ապա Քաչայի գազանը կարդալու առաջին վայրկյանից սկսու...
Մարի Մելիքյան