Skip to main content

Posts

Showing posts with the label միստիկա

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի, դեռևս կային անկյուններ, որ թվում էր՝ բացահայտվելու են, երբ մի քիչ էլ մեծանամ: Ես չէի կարողանում տունն ընկալել ամբողջության մեջ ու սենյակներից յուրաքանչյուրն իր յուրահատուկ նշանակությունն ու իմաստը ուներ իմ մտքում: Ու հետո ես համոզված էի, որ ինձնից թաքցնում են սենյակների գլխավոր իմաստը ու խաբկանքի մեջ էի, երբ պարզվում էր, որ այս մեկը քնելու համար է նախատեսված, մյուսը՝ հյուրերի: Հնարավոր չէ՝ պնդում էի ու շարունակում յուրաքանչյուր սենյակի մեջ գտնել իր մոգականության աղբյուրը: Ննջարանի հետ կապն ամենաուժեղն էր. այն երևակայությանս մեջ կապույտ ու քնեցնող երանգով է տպավորվել, որ ամեն անգամ այդ գույնը հիշելիս մարմնովս հաճելի դող էր անցնում ու սենյակն ինձ ապահովության զգացոմ էր տալիս: Ննջարանում իմ բոլոր մանկական վախերը մեղմանում էին ու վերածվում հեքիաթների, որ հետո անպայման ինքս էի պատմում մայրիկին՝ քնելուց առաջ: Ննջարանում ժամանակը կանգ էր առնում, իսկ դա ցրում էր իմ ...

Սենյակը

Երևի պետք չէր սենյակ մտնել: Սեղանի ծայրին դրված բաժակին երբեք չեմ ների: Ինչ կարիք կար հենց այդ ժամին ու հենց այդ դիրքով, առանց որևէ մեկի միջամտությամբ, իրեն նետեր փայտե հատակն ու կտորների բաժանվեր: Եղբայրս քնած էր պատշգամբում: Չէ, գիշեր չէր, կարիք չկա երևակայությունն աշխատեցնելու: Սարսափ պատմությունն իրականում գիշերվա կարիք չունի, ոչ էլ մի խումբ ուրվականների: Ընդամենը սենյակ, բաժակի կտորտանքներ ու քուն մտած եղբայր: Պատշգամբից դեպի սենյակ բացվող պատուհան, որտեղից ցուրտ էր փչում: Ապակու կտորները այսուայնկողմ թռան ու տեսադաշտիցս կորան: Փոքր տարիքում մեզ կարգադրված էր` ցանկացած տեղում կոտրվող իր անմիջապես հավաքել ու դեն նետել: Իսկ ես պահը կորցրի, ուշացա: Կտորներին մոռացած մոտեցա, որ փակեմ պատուհանը, իրականում` ցրտի մուտքը: Բայց պատշգամբի բոլոր պատուհանները փակ էին` իրենց հնարավորության սահմաններում: Ուրեմն ցուրտը՞: Չէ, էլի ուրվականի կամ մի այլ ոգու վրա չգցեք: Սա այդ դեպքը չէ: Ցուրտը փաստորեն…եղբորիցս էր փչում: Չէ, եղբայրս մեռած չէր: Հետաքրքիր է` ինչի՞ց այդպես եզրակացրի, եթե նույնիսկ ...

վտանգը

Ես երբեք միստիկ կերպարների պակաս չեմ ունեցել, ոմանք գոյություն են ունեցել երևակայությանս շնորհիվ,  մի մասը` իրականում, որոնց ես եմ այլ կերպ ընկալել: Ամենատպավորիչը մանկությանս ամենամեծ վախերից մեկն էր. դա երկարավուն, եռանկյունու տեսք ունեցող, գորշ գույնի կոճակ էր, որը պոկվել էր մամայիս վերարկուից ու դրված էր ոչ պակաս միստիկ դարակում: Այնտեղ պահում էինք սուր գործիքներ, ավելորդ իրեր, լիքը ուրիշ կոճակներ, մեխեր և այլն: Քանի դեռ կոճակը չէր պոկվել մամայիս վերարկուից, ինձ համար ոչինչ չէր ներկայացնում: Պոկվելուց հետո կոճակի անունը Վտանգ դրեցի ու մամայիս խնդրում էի, որ Վտանգին չթողնի դուրս գա դարակից: Մաման սկզբից չէր հասկանում ինչի մասին եմ խոսում, հետո, երբ ցույց տվեցի կոճակը, ծիծաղեց: Վտանգին ես գրեթե ամեն օր տեսնում էի երազումս, թե ինչպես է դարակից դուրս գալիս, կոպիտ բարձրակրունկներ հագած քայլում դեպի իմ սենյակը ու ողջ ճանապարհին խոսում: Վտանգի աչքերը մեծ էին ու կոճակի երկու կողմերի վրա տեղադրված` իրարից բավականին հեռու: Հիշում եմ նաև երկար թարթիչները: Վտանգն ուներ մանր ու արագաշարժ ո...