Skip to main content

Posts

Showing posts with the label ցինիկ

Դեյվը

Դեյվ անունով մի շատ տարօրինակ աղջկա անկողնու տակ շատ վաղուց երեք հրեշ կա՝ Բոբը, Հերելը և Բասթիլը։ Բոբը վախենալու ձայներ է հանում, Հերելը վախենալու արտաքին ունի, իսկ Բասթիլը գտնում է, որ կյանքը, հատկապես անկողնու տակ, ոչ մի իմաստ չունի և դրանով էլ վախեցնում Դեյվին։ Դե, իրականում այնպես չի, որ Դեյվը հրեշներից պակաս վախենալու է, հետո ինչ, որ փոքրիկ աղջիկ է։ Դեյվը վախեցնում է իր հետ շփվող մարդկանց, որովհետև իրեն շատ հաճախ պահում է Բոբի պես ու անդրշիրիմյան ձայներ հանում կամ պահում է Հերելի նման ու այնպիսի հայացքներ է ընդունում, որ իր հետ նույն վայրում գտնվող մարդիկ սրտաճաք են լինում։ Բայց ամենից հաճախ Դեյվն իրեն Բասթիլի պես է պահում։ Օրինակ երբեմն այս ձևով է սկսում իր զրույցը մոր հետ. - մարդուս կյանքն իմաստ չունի, եթե տեսիլները չեն այցելում նրան։ Առանց տեսիլների մարդը նույնն է, թե առանց ողնաշարի։ Կամ՝ - Ունայնությունն է, որ ներս է լցվում իմ կյանք, անհոգության փոխարեն դառը օրեր են սպասվում բոլորիս, որովհետև մեծ իմաստունը այդպես էլ չգտավ կյանքի իմաստը ու մեռավ լեռան վրա։ Մարդիկ կարծում են, ...

զուգահեռ (սպանդ)

Վատ բան եղավ,- ասում է: Նայում է ներքև՝ իբրև հայելի է հատակը, իբրև հասարակ խոռոչ չէ էլի՝ ջրով լցված, մի քիչ քամուց, մի քիչ էլ ոտքերի դողից շարժվող: Կանգնել է ջրափոսի կողքին ու ձեռքերին չի համարձակվում նայել: Կիսատ եղունգներով, նյարդային հարվածներն առաջինն իրենց վրա վերցնող նույն ձեռքերն էին, որ մի ժամանակ դրանց վրա անվերջ կարող էր նայել: Մի հատվածից մյուսը, ոնց որ կարդալիս լիներ, յուրաքանչյուր մատին էլ՝ առանձին րոպե էր տրամադրում: Եղունգներին խուսափում էր նայել, մի քիչ ամաչելուց, մի քիչ էլ՝ հետաքրքրասիրության պակասից: Ու հիմա կանգնած ներքև է նայում ու մտքի մեջ հատ առ հատ կրկնում թե՝ վատ բան եղավ, սա չպիտի լիներ: Ձեռքերի մեջ մարմի՞ն էր պահել, ինչ է: Հեռվից եթե նայեիր, կթվար՝ պարկ է վերև պահել, ասես աստվածներին աղքատիկ նվեր է մատուցում ու ամոթից գլուխը կախել է, որ նայի հատակի փոսին, մեջը՝ ջուր: Մի պահ հիշեց, որ փոքր տարիքում ջրափոսը իր ամենամեծ խոչընդոտն էր՝ ուղարկված երկնքից: Համենայն դեպս այդպես էր կարծում: Ու լիքը բառեր հիշեց, որ միանգամից, կտրուկ շարժումով իջան ու ծանրացրին մարմի...

***

Երեկ իմացա, որ Էլն է մահացել: Քույրն էր զանգահարել, էն բորբոսնած ձայնովը, որ տարիներ առաջ ինձ մեղադրում էր Էլի հիվանդության մեջ: Եթե գլխավոր պատճառն էլ չես, ուրեմն հաստատ մասնակցություն ես ունեցել՝ ասում էր: Էդ ժամանակ չէի հասկանում, թե ինչն է սարսափելի քրոջ ձայնում, քաղցր ու փտած ձայն էր, ասենք մի քանի ամսով ժամկետն անց քաղցրավենիքի պես: Բայց երեկ գտա ճիշտ բառը՝ բորբոս: Հեռախոսը հենց վերցրի, վրա տվեց անմիջապես՝ տխուր լուր է, թե չէ, համենայն դեպս հաստատ անբարենպաստ քեզ ու թվացյալ խղճիդ համար, Էլը մեռավ էսօր, շունչը փչեց աչքիս առաջ: Չգաս թաղմանը, երեսդ չտեսնեմ էնտեղ: Կասկածում էի, բայց հիմա վստահ եմ, որ անգիր արած տեքստ էր: Անբարենպաստ, թվացյալ խիղճ: Էդ քոլեջը կիսատ թողած, երկու անգամ աբորտ արած մսակտորին որտեղից նման բառապաշար: Տվել է մեկին, որ գրի: Էլը չկա, իսկ ես իր քրոջ մասին եմ մտածում, էն էլ ինչ նողկալի բաներ: Բայց հիմա էլ հո չե՞մ սգալու, սև հագնեմ, ռեքվիեմ միացնեմ լսելու: Էլը երբ կա՞ր որ, հիմա էլ մեռել է: Ե՞րբ մեռած չէր: Ուղղակի հիմա պաշտոնապես էլ չկա, տեսականորեն: Այսինքն հաշվի...

Կապույտ հորիզոնը

Ինձ համար քայլում եմ փողոցի երկայնքով, մեկ էլ աշխարհի բոլոր ծայրերում ինչքան վրեժխնդիր մեռել կա` գալիս, մազերիցս քաշում է, նստում է ուսերիս ու իրար հետևից վրեժի մասին գիտական հոդվածներ կարդում: Ես այդ պահին, պարտադիր պայման է, ձեռքիցս բաց եմ թողնում թղթերի կույտը, որ պիտի տանեի տուն ու աշխատեի իրենցով, պայուսակիցս հանում ու փողոց եմ շպրտում մի քանի րոպե առաջ գնված գրքերը, որ թեթև մարմնով դիմավորեմ մեռելներին, և հետո իրենց պատմածները բավական են կյանքիս մնացած տարիները դրական հիշողություններով ու հույզերով լցնելու համար: Ուսիս թառած մեռելներիս վերջույթները բրդից հագուստ են հիշեցնում, որ այդ պահին ուզում եմ փաթաթել ուսերիս՝ իրենց ձայնը տակառի հնչողությամբ լսելու համար:  Հենց մոտենում եմ անցումին, լուսակիրները դեղնավուն գույն են ստանում, որ մեռելների ճաշակով լինի ու փողոցն անցնելիս ուղեղս չմթագնի: Ամենազավեշտալին երևի այն է, որ իրենք մի պահից այն կողմ մոռանում են ուսատիրոջն ու սկսում իրար հետ վիճելը՝ ոսկորների, մոխիրների ու կապույտ հորիզոնների թեմաներով: Վերջին թեման միայն Ծաղկամեռելն ...

Ագռավապատում

Պոյի դուռը թակում են, մինչ ինքը զբաղված էր գլխում կատարվածն ուսումնասիրելով: Իրեն թվում է, թե թակողը իր հարևանի վաղուց մոռացված տղան է կամ իր աննրբանկատ բարեկամներից մեկը: Պոն ջղայնացած փորձում է հիշել, թե ում ինչ է պարտք ու ինչ են ուզում իրենից գիշերվա կեսին: Հետո Պոն հիշում է, որ ինքը հարևաններ ու բարեկամներ չունի ու սկսում է մի քիչ վախենալ: Թակոցից չէ, այլ այն փաստից, որ ինքը մենակ է տարածքում: Հետո Պոն թակոցը գցում է քամու, պատուհանի ու էլի շատուշատ անշունչ առարկաների վրա, իր գլխին է նույնիսկ կասկածում: Բայց իրականում ինքը ցրում է իր մտքերը ու ինքն իրեն մխիթարում է, որովհետև հենց սկզբից էլ հասկացել էր, որ իրեն շատ ծանոթ, հին ու սովորության համաձայն մեկ բառ արտասանող ընկեր-ագռավն է թակոցի հեղինակը: Պոն երևի մոռացել էր, որ իր սևուկ ընկերը աներես է ու եթե ինքը դուռը չբացի, թակոցը մինչև վաղը չէ մյուս օրվա առավոտը չի դադարի: Մեկ էլ Պոն մտածում է, թե էլ ինչ հնարի այս անգամ, որ իրեն կարդացողը չհասկանա, որ ագռավն ու ինքը շատ վաղուցվանից են ճանաչում իրար, ու որոշում է իր մոռացած սերերից մե...

Հեթերաքսիդը

Կարմիր գլխարկավորը, մի բաժակ ռոմը ձեռքին, մոտեցավ սեղանի անկյունում մտքերի ծանրության տակ կուչ եկած Գայլատամին, ձեռքը մտերմիկ դրեց նրա ուսին, ուղղություն վերցրեց դեպի նրա փողկապն ու խռպոտ ձայնով արտաբերեց. – Քեզ ծանո՞թ է հեթերաքսիդը Գայլատամը, առանց տեղից շարժվելու, մռթմռթաց. – Զենքի նոր տեսա՞կ է – Ցավոք չէ, հիվանդություն է Գայլատամի աչքերը կայծկլտացին։ – Փայլուն է, և ի՞նչ հիվանդություն է – Երբ մի բան ես ուզում ասել, բայց լրիվ հակառակն ես ասում – Գիտակցաբար՞ – Չէ, առանց քո կամքի, հիվանդությունը հենց դրանում է կայանում – Ու խելքիդ ի՞նչ փչեց ինձ պատմել դրա մասին – Դե այն օրը,- փնչացրեց Կարմիր գլխարկավորը,- երբ քեզ ասացի, որ սիրում եմ – Ըհն, չասացիր է, զառանցեցիր – Հենց էդ է որ կա: Հեթերաքսիդը Գայլատամը շարունակեց կուչ գալ, գլխարկավորը մի կում արեց ռոմից ու նորից մտերմիկ ձեռքը դրեց Գայլատամի ուսին. – Հանկարծ չնեղվես։

Հանսը

-Ընդամենը տասը օր,- ասաց բժիշկը, - տասը օր: Հասցրեք լիարժեք ապրել: Հանսը չգունատվեց, չդողած, աչքերը դուրս չպրծան, կոկորդից անհասկանալի հնչյուններ չարտաբերեց, չհարձակվեց բժշկի վրա` նրան ճանկռտելու: Պարզապես փորձեց հասկանալ տասը օրվա տևողությունը, մտքում հաշվարկներ արեց, բժշկի ձեռքը սեղմեց այնպես, կարծես թե ինքը չէր մեռնողը, այլ բժիշկը: Առաջին օրը նրա մտքում ոչինչ չկար. ոչ մի պատկեր, հիշողություն, ցանկություն: Այդ օրը գլխի մեջ ինչ-որ մեկը կրկնում էր միայն երկու բառ` տասը օր: Տասը օր` արձագանքում էին պատերը, տասը օր` երգում էր ժամացույցը, տասը օր` երկիրը պտտվում էր իր առանցքի շուրջը: Երկրորդ օրը գլխի մեջ աղմկող մարդուկի ձայնը կտրվեց: Հանսը մի փոքր վստահություն ձեռք բերեց, դուրս եկավ անկողնուց, քայլեց սենյակով մեկ, երեկոյան կայծակը դիտեց պատշգամբից, փորձեց ժպտալ, որն իհարկե չստացվեց: Երրորդ օրվանից սկսած նա կորցրեց ժամանակի զգացողությունը ու դադարեց հաշվարկները: Ամբողջ փողոցը տակնուվրա արեց, անցորդներին դիտավորյալ արհամարհեց: Դրանով նա փորձեց ցույց տալ, թե որքան մեկ է նրա համար իր մեռնելը...

Փոփոխություն

Հերթապահությունից անմիջապես հետո լույսերը հանգցրի, բանալիները դիտավորյալ չվերցրի, որ վրաս խոսակցություն գա, դուռը կիսաբաց թողեցի, որ մյուս օրը շեֆս գոռգոռա վրաս ու ես հաճույքից վիզս կողքի թեքեմ, ու նա էլ ավելի բարձրաձնի իր ձայնը: Արձակելով բլուզիս առաջին երկու կոճակը` դուրս թռա տարածքից ու վազեցի մոտակա փողոցը, որտեղ պետք է նրան հանդիպեի: Նա իմ կյանք ներխուժեց շատ պատահական: Առաջին անգամ երբ տեսանք իրար, մեր աչքերում նշանի պես մի բան հայտնվեց. լավ չեմ հիշում պարզապես դո՞ղ, թե ավելի բարձրարժեք մի բան, համենայն դեպս ես առաջին անգամ էի այդպիսի զգացում ունենում: Իմ ու նրա միջև ծնվեց թշնամանք` առաջին հայացքից: Հաջորդ օրը երկուսս էլ թշնամական խոստովանություն արեցինք իրար, ես նրան պոկոտած, թոշնած ու ցեխոտ ծաղիկներ նվիրեցի, իսկ նա փոխարենը` հարվածեց փորիս: Այդ օրվանից մենք սկսեցինք ընկերություն անել` որպես թշնամիներ: Մենք ամբողջ սրտով ատում էինք իրար ու ատելության համբույրներ տալիս միմյանց: Հանդիպում էինք գրեթե ամեն օր, նա պատմում էր իր հոգսերի ու դառնությունների մասին, ես դրանք շատ մանրամասն ...

Helium

նվիրվում է ակումբցիներին Նախաբանից առաջ: Նախապատրաստում Ակումբցիների համար այդ քարանձավը չափազանց ցուրտ էր ու քարքարոտ: Նրանք սովոր էին բազմել այգիների, փաբերի կամ պարզապես ասֆալտի հարթ մակերևույթներին: Իրականում նրանք մի հսկայական բազմություն էին կազմում` զինվոր մրջույնների պես, հայտնվել էին քարանձավում շատ պատահական: Չէին տրորում իրար, չնայած որ տարածքը շարժվելու համար նեղ էր, նստելու համար` թաց, միմյանց երեսին նայելու ու ժպտալու համար` մութ, բայց ոչ այնքան մութ, որ երկու ակումբցի կարողանային մյուսներից թաքուն շոյել իրար: Նրանք բոլորը կանգած էին, ձգել էին ոտքերը, իսկ ձեռքերը դրել էին գրպանները ( նույնիսկ նրանք, ովքեր գրպաններ չունեին): Եթե քարանձավի ամենավերևի անկյունից դիտեիք, կտեսնեիք միմյանց միախառնված մազերի տեսականի` կարճ ու կոկիկ, երկար ու ոլորուն, երկար ու արդուկած, խուճուճ ու բրդե: Բոլորի մազերն իրար էին սերտաճել, ու եթե հնարավոր լիներ ճեղքել նրանց արանքն ու բարձրանալ վեր, կարելի էր պառկել, հենվել կամ փռվել մազերի մեջ: Ու նրանք նույնիսկ չէին էլ զգա, որ իրենց գլխավերևում խռմփա...