Skip to main content

Posts

Showing posts with the label պատում

Բնոյի մասին

Բնոն անհուսորեն այսուայնկողմ է շրջվում, աչքերն անկախ իրենից տարածության մեջ գլորվելով մեկին են փնտրում ու դեմքիս չեն նայում՝ ամաչկոտ միտումնավորությամբ։ Բնոյի ձեռքին տոպրակ կա, մեջը՝ տորթ, ասել է Բնոն, բայց ես վստահ չեմ տորթի հարցում։ Տոպրակի մեջ շատ հանգիստ կարող է ինչ-որ մեկի փշրված գանգը լինել կամ մի քանի չօգտագործված հագուստ՝ հին ու մաշված։ Երեկ Բնոյի ծնունդն էր, բայց այսօր Բնոն ավելի հասուն չէ, քան երեկ, որովհետև դեռ ամաչում է խոսելիս աչքերիս մեջ նայել. եկել կանգնել է դիմացս ու Էլենի մասին է խոսում։ Աչքերի մեջ կայծեր կան, իհարկե չեմ տեսնում, բայց կայծերից մի քանիսն իմ կողմն են ուղղված, ներկայությունը զգում եմ։   - Հավանու՞մ ես Էլենին,- հարցնում եմ - Չէ,- դեմքիս չնայելով ասում է, հետո ոգևորությամբ ցույց տալիս հեռախոսի մեջ պահած սքրինշոթը՝ Էլենի խիստ մտերմիկ շնորհավորանքով։ Բնոն խառնված է իրար Էլենի զգացմունքների մասին լիարժեք տեղեկություն չունենալուց, ու այդ անիմացությունից ամաչում է հետս խոսի. - Էլենն ընկեր ունի,-  ասում է: Բնոյի իրական անունը հանկարծակի ասելը նրան ...

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի, դեռևս կային անկյուններ, որ թվում էր՝ բացահայտվելու են, երբ մի քիչ էլ մեծանամ: Ես չէի կարողանում տունն ընկալել ամբողջության մեջ ու սենյակներից յուրաքանչյուրն իր յուրահատուկ նշանակությունն ու իմաստը ուներ իմ մտքում: Ու հետո ես համոզված էի, որ ինձնից թաքցնում են սենյակների գլխավոր իմաստը ու խաբկանքի մեջ էի, երբ պարզվում էր, որ այս մեկը քնելու համար է նախատեսված, մյուսը՝ հյուրերի: Հնարավոր չէ՝ պնդում էի ու շարունակում յուրաքանչյուր սենյակի մեջ գտնել իր մոգականության աղբյուրը: Ննջարանի հետ կապն ամենաուժեղն էր. այն երևակայությանս մեջ կապույտ ու քնեցնող երանգով է տպավորվել, որ ամեն անգամ այդ գույնը հիշելիս մարմնովս հաճելի դող էր անցնում ու սենյակն ինձ ապահովության զգացոմ էր տալիս: Ննջարանում իմ բոլոր մանկական վախերը մեղմանում էին ու վերածվում հեքիաթների, որ հետո անպայման ինքս էի պատմում մայրիկին՝ քնելուց առաջ: Ննջարանում ժամանակը կանգ էր առնում, իսկ դա ցրում էր իմ ...

Ճոպանուղին, որի ծայրում էիր

Ներսումս երեկվանից դեղնավուն լամպ է վառվում, գիտեմ, որ վաղը քեզ տեսնելու միակ ու վերջին օրս է լինելու: Դրանից հետոյի անորոշությունն այնքան աղոտ է, որ անգամ չեմ մտածում այդ ուղղությամբ: Եթե տեսնեմ քեզ՝ ուրեմն կապրեմ այնքան տարի, որքան նախատեսված է: Դուրս եմ գալիս աշխատանքից, որ վազեմ տուն, որովհետև տանը գտնվելը իմ ու քո միջև եղած հեռավորությունը թեթևացնում է, համենայն դեպս ես այդպես եմ զգում: Տնից դեպի քո տարածք ճանապարհն անգիր գիտեմ. մեզ բաժանում է հինգ երկրային ժամ: Արդեն սովորել եմ կյանքս բաժանել հինգ ժամերի միջև, որ այդ ժամերի միջակայքում ընկած տարածությունը գոնե ինձ բաժին հասնի մարդավարի ապրելու համար: Բայց դեպի քո տուն ճանապարհը երազներումս միշտ ավելի երկար ու ձգձգված է եղել: Ամեն անգամ քեզ մոտ գալուց ես բացի այդ անիծյալ հինգ ժամից, հատել եմ նաև զուգահեռ աշխարհ ոտք դնելու բարդույթները, որովհետև ես ու դու երբեք, տիեզերքի ոչ մի կետում չենք եղել միաժամանակ նույն հողի վրա կանգնած, մեր միջև տարանցիկ գիծ է եղել, մենք միշտ ենք զուգահեռ աշխարհներով բաժանված եղել իրարից: Պայուսակս դասավոր...

Կապույտ հրաշալիքը՝ Տատս

Կապույտը բարձրադիր լճերի, անամպ երկնքի, երեկ գիշեր տեսածս երազի ու մեկ էլ տատիս աչքերի գույնն է: Բայց կապույտն ամենից առատաձեռն գտնվել է հենց տատիս աչքերի հարցում ու այդ գույնի ողջ նրբությամբ ու երանգներով արդեն քանի տարի է բնակություն է հաստատել այնտեղ: Երբ ուզում եմ ինձ պատկերացնել կապույտ լճակում, նայում եմ տատիս աչքերի մեջ, երբ ուզում եմ դուրս գալ կապույտ լճակից ու կապույտ առաստաղով տնակում հանգիստ առնել, էլի նայում եմ տատիս աչքերի մեջ: Այնտեղ ամփոփված է ինձ անհրաժեշտ իրերով ու երևույթներով լցված մի ամբողջ կապույտ աշխարհ: — Տատ, Վերբերի գիրքը վերջացրի՞ր — Դեռ կարդում եմ, երկու պատմվածք է մնացել Երբ տանը կրակոցների ու շփոթված քննիչների ձայներ են լսվում, ուրեմն տատս ֆիլմ է նայում, երբ հեռախոսի զանգը նույնիսկ չորրորդ անգամից արհամարհվում է, ուրեմն տատս ֆիլմի մեջ է ու քննիչների հետ միասին փորձում է սպանությունը բացահայտել: Երբեմն իրենցից շուտ է գտնում մարդասպանին, երբեմն մինչև վերջ էլ չի կարողանում հավատալ, որ իր վստահելի հերոսը կարող էր սերիական մարդասպան դուրս գալ վերջում: Եթե նույն...

Գաղտնի տունը

Մեր ծիրանանոցը մեզ համար տիեզերք էր` անսահման մեծ ու խիտ: Այնտեղ բոլոր սեզոններին անելիք ունեինք: Ցոգոլի սեզոնին խուլիգանների պես հարձակվում էինք ծառերի վրա, դրա համար ծիրանի սեզոնին պարապ ու սոված էինք մնում: Ցրտերն ընկնելուն պես ավելի քիչ էինք գնում այնտեղ, իսկ եթե թե գնում էլ էինք` միայն բրդյա վերմակով ու  վերարկուով: Պահմտոցի խաղալիս ծառերը մեր ամենահարմար թաքստոցն էին:  Ես այդ ժամանակ Ժ-ին էի սիրում: Ժ-ն երբեմն չէր մասնակցում մեր խաղերին, փոքր եք` ասում էր ու մեծերի հետ տաղավարում ծխելու գնում: Մենք բոլորս կարոտում էինք Ժ-ին, նա մեր բոլորի ասպետն էր: Նրա տան պատերին գյուղի բոլոր աղջիկների անունները փորագրված էին ու սրտիկներով զարդարված: Նա իսկական հերոս էր, քանի որ մի օրում կարողանում էր երկու անգամ սիրահարվել:  Ժ-ն քրոջս էլ էր սիրահարվել, իրենց այգու բոլոր ծաղիկները պոկել էր ու նվիրել նրան: Դրա համար Ժ-ն ծեծ կերավ ու տանը փակվեց մի քանի օրով: Ես համոզված էի, որ մի օր նա ինձ էլ կսիրահարվի, դրա համար ինձ պատեպատ չէի տալիս ու մի կերպ դիմանում էի: Մի օր առավոտյան որոշե...

վտանգը

Ես երբեք միստիկ կերպարների պակաս չեմ ունեցել, ոմանք գոյություն են ունեցել երևակայությանս շնորհիվ,  մի մասը` իրականում, որոնց ես եմ այլ կերպ ընկալել: Ամենատպավորիչը մանկությանս ամենամեծ վախերից մեկն էր. դա երկարավուն, եռանկյունու տեսք ունեցող, գորշ գույնի կոճակ էր, որը պոկվել էր մամայիս վերարկուից ու դրված էր ոչ պակաս միստիկ դարակում: Այնտեղ պահում էինք սուր գործիքներ, ավելորդ իրեր, լիքը ուրիշ կոճակներ, մեխեր և այլն: Քանի դեռ կոճակը չէր պոկվել մամայիս վերարկուից, ինձ համար ոչինչ չէր ներկայացնում: Պոկվելուց հետո կոճակի անունը Վտանգ դրեցի ու մամայիս խնդրում էի, որ Վտանգին չթողնի դուրս գա դարակից: Մաման սկզբից չէր հասկանում ինչի մասին եմ խոսում, հետո, երբ ցույց տվեցի կոճակը, ծիծաղեց: Վտանգին ես գրեթե ամեն օր տեսնում էի երազումս, թե ինչպես է դարակից դուրս գալիս, կոպիտ բարձրակրունկներ հագած քայլում դեպի իմ սենյակը ու ողջ ճանապարհին խոսում: Վտանգի աչքերը մեծ էին ու կոճակի երկու կողմերի վրա տեղադրված` իրարից բավականին հեռու: Հիշում եմ նաև երկար թարթիչները: Վտանգն ուներ մանր ու արագաշարժ ո...