Skip to main content

Posts

Showing posts with the label գրականություն

մայիսյան

Հունիսն իրեն առաջ է գցել արդեն, բայց սիրտս ուզում ա մայիսը ենթարկել կինո/գրքա/երաժշտա/անձնա ամփոփման: Էս կիսամյակի դասերը շատ թռուցիկ անցան: Ուշքն ու միտքս կուրսայինն էր ու դրա հաջող հանձնումը: Մի տեսակ շատ վաղուցվանից էի տրամադրվել էդ օրվան, ու անսպասելի պահեր չեղան: Ամեն ինչ իր հունով անցավ: Կարևորը գրասեղանիս վրայից պոկեցի Cluster-♡ գրությունը: Դա արել էի, որ իբր սիրահարվեմ կուրսայինիս թեմային: Կինոներից. կորեական նոր ալիքի տակ մնացած I'm a Cyborg, but that's ok Վրեժի մասին տրիլոգիան ավարտին հասցրի: Սրա ռեժիսորը անտանելի լավն ա: Ֆիլմերը մեկը մեկից "դնես պաչես" են: Բա ինչքան սիրուն տրամաբանական կառուցվածք ունեն: Lady Vengeance Sympathy for Mr. Vengeance Ապակի կինո Stoker-ը: Ուրեմն էս Միա Վասիկովսկան մի կյանքի կտոր ա իրականում: Մի տեսակ հետաքրքիր ու իզոլացված ագրեսիա ունի, ու չես հասկանում՝ երեխա է, թե մեծ մարդ: Stoker Joint Security Area Thirst Լավ գրքի շատ վատ էկրանավորումը The unbearable lightness of being Էս ֆիլմից մի շա...

Սարտրի ‹‹Ճանճերը››

Յուպիտերը որպես մահվան ու ճանճերի աստված, սեփական զղջումների տակ տառապող մարդկանց խումբ, ովքեր ամեն տարի սպասում են իրենց ծանոթ մեռյալներին, որ վերջիններս գան ու իրենց տանջանքները բազմապատկեն, մարդկանց վախի ու սգի մեջ պահող թագավոր, ով պարզվեց, Արգոսի ամենատխուր մարդն է. մի խոսքով իսկական Սարտրյան մթնոլորտով պիես՝ հիմնված Էվրիպիդեսի Էլեկտրա առասպելի վրա, դե բնականաբար մինչև վերջին շունչը սարտրացված:  Ընդհանրապես անմահության բացասական կողմերի մասին Սարտրը սիրում է գրել, գուցե ոչ բառացի: Օրինակ ‹‹ Դռնփակում ›› մարդիկ անվերջության մեջ իրար համար դահիճներ են կարգվում ու յուրաքանչյուրի ներկայությունը մյուսի համար սարսափելի է լինում, որովհետև ամեն մեկը գիտի դիմացինին ցավ  պատճառող կետերի մասին, ու երևի ամենավատը, գիտի դիմացինի խղճի վրա ծանրացած դեպքի մասին, որն էլ հենց ամենաշատն է տանջում: Էն, որ դժոխքը մյուսներն են, Սարտրի խոսքն է, բայց ես մյուսներ-ի մեջ հասկանում եմ բոլորիս՝ մեզ ներառյալ: Այսինքն մարդկանց ներկայությունը: Էն մարդկանց, ովքեր քեզ մոռանալու են ու դա քո ծանրությունն ...

‹‹Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ››

Ֆոլքներ կարդալը մեռնելուն հավասար մի բան է, հատկապես էս մեկը: Բայց մի առավելություն ունի, չես կարողանում կտրվել իրենից: Կարդալու ամբողջ ընթացքում մոտս գլխացավ էր սկսվում, աչքերս հոգնում էին, ձեռքիս ափերը` քոր գալիս: Մի խոսքով տարօրինակ բաներ էին կատարվում: Աշխարհի ամենաերկար նախադասություններով գրքերից է, մենակ վեցերորդ գլխում մի նախադասություն կա, որը 1288 բառից ա կազմված: Հարավային գոթիկա ժանրում է գիրքը (հարավային գոթիկան հարավում կատարվող պատմությունների մասին է, որոնց մեջ գերբնական երևույթների, պաշտամունքների, հավատալիքների, սնոտիապաշտության ազդեցությունը շատ մեծ է: Էդ պատմություններում մարդիկ սերնդից սերունդ իրար են փոխանցում կոնկրետ երևույթների կամ մարդկանց հանդեպ վախը, կողմնապահությունը կամ խուսափումը) Ընթացքում հերոսներից ամեն մեկը իր տեսանկյունից է խոսում: Դժվարամարս, բարդ-ընկալելի, լիքը համեմատություններով, շատ խիտ բովանդակությամբ գիրք է: Խորհուրդ տալ չեմ կարող ոչ ոքի, կվախենամ նույնիսկ էդ ուղղությամբ մտածել: Ֆոլքները ակնարկներով է խոսում, մի բանի շուրջ հազար անգամ պտտվու...

Մահվան մասին

Անհասկանալի էր, թե որ կողմից են լսվում թռչունների ձայները, թռչուններն անտեսանելի էին, ասես մահից անհետացած թռչուններն էին. ինձ թվաց, եթե հասկանալիս լինեի նրանց ձայները, այդ գիշեր մահվան մասին գաղտնիքներ էի իմանալու և այդ գիշեր ինձ թվում էր, որ մոտ եմ թռչունների լեզուն հասկանալուն, եթե ինչ-որ բան չշեղի ուշադրությունս: Ստվերները շարժվում էին, վազում էին… Առարկաների իրական չափերի խախտումը ստվերների կողմից մահվան առեղծված էր… Հորս գերեզմանին հասանք: Քույրս նկատեց, որ հորս մահից հետո իմ դիմագծերն ավելի են նմանվել հորս դիմագծերին: Հորս մահից հետո իմ և մահվան միջև կանգնած մարդ չկար այլևս: Հրաչյա Սարիբեկյան Մահը խակ մրգի պես հասնելուն է սպասում կյանքի բղավոցը` ծաղկում ճյուղերին, ու մենք ինչ որ բարձրության վրա երկինք - երկրի արանքում ապրելով ենք զբաղված Շահին Մանսուռի Առանի Մահը դուռը չի թակում, բանալիով չի բացում, դուռ թակող մահը մահ չէ, հաստատ հարկայինի աշխատող է, փոստատար կամ հյուր` աղավաղված դեմքով ու մեռելների հազը կոկորդում: Ռասուլ Յունան ( իրանական, սպասող մարդու օրագրից)

Հեսսեի ‹‹Սիդհարթան››

Եվս մի անգամ համոզվեցի, որ ոչ մի կրոն/ուսմունք/քարոզող/սուրբ/Բուդդա չեն կարող մարդուն էդ ցանկալի խաղաղությանը, ինքն իրեն գտնելուն հասցնել, որովհետև ամեն մեկն իրա գծած/պլանավորած ճանապարհը մենակով պետք ա անցնի: Ու էդ իմաստով ամեն մեկն ունի իր անձնական ուսմունքը, որը միմիայն իրեն ա պատկանում, իրեն ա կարողանում օգնել, ուրիշ ոչ մեկին: հենց էդ պակասությունն էր, որ Սիդհարթան գտավ Գոթամայի ուսմունքի մեջ:  Բայց մյուս կողմից Հեսսեի էս գործն ինքն իրանով արդեն ուսմունք ա, ինքը բերում հասցնում ա նրան, որ ուրիշներից ձեռք բերված գիտելիքը չի, որ սովորեցնում ա ապրել, այլ սեփական փորձը: Ու նաև էն, որ բառերը/մտքերը/գաղափարները օդի մեջ կախված բաներ են, ու իրական են առարկաները, էն, ինչը շոշափելի ա: Ապրի Հեսսեն, որ ինձ անընդհատ հիշեցնում ա, որ ամենակարևորը ինքնավերլուծությունն ա:

Վահե Քաչա (Սեղմված բռունքներ)

Մոտավորապես նույնն է, թե վերցնես մարդուն ու ամբողջությամբ դուրս շրջես` դիմացիններին ցույց տալու համար, թե տեսեք, մարդն էս է, մարդն այ սենց բաներ ունի ներսում, հեչ կպատկերացնեի՞ք: Մենք էլ` դիմացիններս, նայենք դուրս շրջած հեղուկի պարունակությանն ու զզվենք մարդուց, մեր աչքերը փակենք, որ չտեսնենք, քիթներս փակենք, որ ոչ մի հոտ չզգանք, սեղմենք շրթունքները` համ չզգալու համար: Իսկ վերջում պարզենք, որ անիմաստ է, որովհետև այդ նույն շուռ տված պարունակությունից մենք էլ ունենք: Մենք: Բոլորս: Առանց բացառության: Այ հենց այդ հեղուկն է Քաչայի գրականության հիմքում ընկած` մարդկային` բացահայտ կերպով թաքնված նյութերն ու այդ նյութերի զզվելի պարունակությունները: Իր 《Դևն արթնացավ》 վեպն առաջինն էր կարդացած գրքերցս, որտեղ այնպիսի նրբություններով են բացահայտվում մարդու գազանն ու վախկոտ նապաստակը, հրեշն ու փերին: Եթե Գոլդինգի գազանն ու դրանով տառապող հերոսները վրադ փշաքաղվելու աստիճան ազդում են ու դու վախենում ես քո ու մնացածի` դրանով վարակվելու պոտենցիալից, ապա Քաչայի գազանը կարդալու առաջին վայրկյանից սկսու...

Խաղավիճակ

Ամեն անգամ, երբ անզգուշորեն կորցնում ենք մեր Եսն ու բազմոցին պառկած նայում ենք վերև՝ աստղերին, ու դրանք նմանեցնելով մեր Եսի ուրվագծին ձեռքերը վեր պարզած աղաչում ենք աստվածներին վերադարձնել այն հետ: Երկու օր առաջ, կամ ավելի շուտ, ձեռքից բաց թողնելով նրան՝ մենք փորձում ենք այն վերևներում գտնել: Իրականում, այդ նույն պահին, երբ բազմոցին պառկած՝ քթի տակ մրթմրթալով աղոթքներ ենք շպրտում վերև, հենց այդ նույն պահին մեր կորցրած Եսը տապակվում է հարևան բակի առանձնատան կրակի վրա եփվող պղնձե թավայում:  Ինչի համար ենք խանգարում աստվածների քունն ու հսկայական տարածության միջից փորձում ենք որսալ մեր կորցրածը, եթե այն անզգուշորեն, ձեռքից բաց թողնելով նետել ենք մի քանի քայլ այն կողմ՝ հարևան այգի, քարե առանձնատանը ննջող ծառայի պատրաստած ապուրի մեջ: Կարո՞ղ էր արդյոք ծառան լսել այդ մանրագույն տարրերից բաղկացած մասնիկի ճողփյունը դեպի ձեթով տապակվող թավա, և արդյոք հնարավո՞ր է, որ այդ ճողփյունից առաջացած ճնշման հետևանքով ձեթի կաթիլներն այսուայնկողմ տարածվեին ու դիպչեին ննջող ծառայի մարմնի մասերից որևէ մեկին...