Եվս մի անգամ համոզվեցի, որ ոչ մի կրոն/ուսմունք/քարոզող/սուրբ/Բուդդա չեն կարող մարդուն էդ ցանկալի խաղաղությանը, ինքն իրեն գտնելուն հասցնել, որովհետև ամեն մեկն իրա գծած/պլանավորած ճանապարհը մենակով պետք ա անցնի: Ու էդ իմաստով ամեն մեկն ունի իր անձնական ուսմունքը, որը միմիայն իրեն ա պատկանում, իրեն ա կարողանում օգնել, ուրիշ ոչ մեկին: հենց էդ պակասությունն էր, որ Սիդհարթան գտավ Գոթամայի ուսմունքի մեջ:
Բայց մյուս կողմից Հեսսեի էս գործն ինքն իրանով արդեն ուսմունք ա, ինքը բերում հասցնում ա նրան, որ ուրիշներից ձեռք բերված գիտելիքը չի, որ սովորեցնում ա ապրել, այլ սեփական փորձը: Ու նաև էն, որ բառերը/մտքերը/գաղափարները օդի մեջ կախված բաներ են, ու իրական են առարկաները, էն, ինչը շոշափելի ա:
Ապրի Հեսսեն, որ ինձ անընդհատ հիշեցնում ա, որ ամենակարևորը ինքնավերլուծությունն ա:
Comments
Post a Comment