Skip to main content

Posts

Showing posts with the label զգայական

Ու կղզումս սենյակներ կային

Մարմինդ ասեղնագործված է մարմնիս երակներդ՝ շղթայված երակներիս ու երազդ՝ սիրահարված ենթագիտակցությանս: (շղթաներով ամրացված ենք նույն տարածությանը) Մատներս փաթաթված մատներիդ ու ձեռքդ՝ ծնկներիս վրա վախերդ հավաքած պայուսակումս ու կասկածներդ՝ կախ տված պարանիցս։  մարմինդ արծաթագույն լույսի մեջ ու արցունքներումդ՝ արյանս բաղադրությունը։  շուրթերիդ գույնը՝ արտացոլված ոտնաթաթերիս ամրացված հայելուն. Ծովի մեջ՝ մեռած մարդիկ  ու քո մարմինը հասկանում է կղզուս բնակիչների լեզուն  ու նրանց հետ խարույկի մոտ երգեր է հյուսում ու քո մարմինը սիրում է կղզուս բնակիչներին, բայց նաև գիտի, որ լքելու ժամանակը գալու է։ Գնացքը սև խոռոչների միջով ընթանում է դեպի քո ծառացած մարմինը  ու քեզ անտեսելով՝ ներսումդ հյուսված նուրբ լարերը հավաքում իր մեջ  ու սարդոստայն հյուսում դրանցով ու քո սպիերը նոր են ու թարմության հետքեր են կրում իրենց վրա Դեղին, կարմիր ու վարդագույն թելերով հյուսված ես ներքին օրգաններիս ու սնուցումը՝ միայն քեզնով Մարմինդ ասեղնագորված մարմնիս ձայնդ՝ հոդերիս ներսում պահ...

կարմիր հեղուկ

Դա նման է դեղձի քաղցրությանը: Այն միևնույն ժամանակ փշոտ է: Առանց խնայելու ծակում է ու որքա՜ն տաք է: Իսկ այն ինչ տաք է, միշտ կարմիր գույն ունի: Մատներով անցնում ես տարածության վրայով, եղունգներովդ փոխանցում ես ծակծկոտ նյութեր: Դրանք անտեսանելի են, բայց միևնույն է՝ նյութ են: Ունեն իրենց չափն ու ձևը, ու նաև կշիռը, օդի մեջ կախվելու հատկություն ունեն: Այնտեղից արձակում են նույնքան անտեսանելի ու փշոտ նյութեր:  Դրանք իրենց հերթին մեծանում են, փքվում, միանում են իրար, ձգվում են, տարածվում, հասնում են անտեսանելի սահմաններին ու քաղցրությունը  շատրվանի տեսք է ստանում: Նետի պես արձակում են ծակծկոցներ, իսկ իրենք կլանում են անտեսանելի սահմանների անտեսանելի գծերն ու ամփոփվում դեղձի կորիզում: Բաժանվում են մանրագույն մասնիկների: Միանում են կարմիր շատրվանին ու լցվում մատներիդ մեջ, եղունգներիդ տակ: Ու դու զգուշորեն շոյում ես փափուկ տարածությունը` աջից ձախ, վերևից ներքև, պտույտներ ես գործում ու մատներդ դիպչելով կենդանի նրբությանը` բազմապատկվում են: Ու սկսում ես շարժվել:  Շարժումներդ փոշու վե...

Մարմիններ

Մեզ հարկավոր չեն կիսամութ սենյակ, սպիտակ փոշոտ ծածկոց ու անկողին, մոմեր, փոքրիկ սեղան...այսօր մեզ խոտերն էլ կբավարարեն: Այսօր ինձ հոգիներ հարկավոր չեն, այսօր ես մարմին եմ ուզում՝ իսկական, տաք, փոքրիկ ու սպիտակ մարմին:  Ու ես քեզ եմ ընտրում:  Կգրկեմ քեզ, կնետեմ խոտերի մեջ, հետո կվերանամ: Դու ինձ թույլ կտաս, չէ՞:     Այս անգամ ես հոգի՛ս կթողնեմ սառը հատակին ընկած, չէ՞ որ այսօր մարմինների օրն է:     Այսօր մեզ հոգիներ հարկավոր չեն: Կհամբուրեմ սպիտակ պարանոցդ: Ես դա այնքան վաղուց էի ցանկանում: Մատներով կշոյեմ մարմինդ, հետո եղունգներով կճանկռեմ: Ես սովոր չեմ մարմիններ շոյել, սովոր չեմ խաղալ մարմինների հետ: Եղունգներով միշտ հոգիներ եմ ճանկռել, դրա համար էլ այսօր կոպիտ եմ մարմնիդ հետ: Կհամբուրեմ սպիտակ փոքրիկ մարմինդ: Դրան էլ սովոր չեմ: Ես միշտ հոգիներ եմ համբուրել: Դրա համար էլ մարմինդ համբուրելուց կդողամ: Ու այսօր դու ընդամենը մարմին ես: Աչքերդ էլ ինձ հարկավոր չեն: Դրանք հոգուդ հետ միասին կպահես, որ չտեսնեմ: Կպառկես խոտերի մեջ, լուռ, այ...