Skip to main content

Posts

Showing posts with the label հիվանդ

Գլխի ծառ

Ձախ քթանցքից անգույն հեղուկն առանց դադարի հոսում է: Դրան էլ գումարած քրտինքի կաթիլները, որոնք մտնում են մարմնի մեջ ու տաքացնում: Միակ պատկերը, որը կարողանում է առանց ավելորդ ջանքերի ու ճշգրտությամբ ընկալել, սարդոստայնն է` դիմացի պատին տարիներով մեխված: Փակում է աչքերը` ցանցը ծալվում է ու գնդի վերածվում, բացում է թե չէ` ընդարձակվում է պատով մեկ: Պատի միակ փորված անցքից դուրս են թափվում սարդերը` տարբեր չափսերի, տարբեր տեսակների: Աչքերը ջրոտվել են, թարթիչներն իրար միացել,  դա դժվարեցնում է աչքն ամբողջությամբ բացելը: Երեք հարկանի տան բարձրության մտքեր են հավաքվել գլխում` առանձին բառերի, կոչականների ու նշանների տեսքով: Հազիվ է փորձում դրանցից նախադասություններ կազմել, երբ գլուխը շարժելուն պես կորցնում է դասավորությունն ու ստիպված նորից սկսում: Գլխի կենտրոնից հսկայական ծառ է աճել ու դեռ շարունակում է վեր բարձրանալը, արմատները կպել են մազերին ու աճելուն համընթաց քաշում են, բայց չեն կարողանում պոկել: Եթե կարողանա այդ պահին մտաբերել, թե ինչ տեսք ունի գլխին հենված ծառը, միգուցե ստացվի խանգա...

մերձբևեռներ

Բևեռային աստղը հենց նոր ձայնը կտրեց: Երեք հատ սև առնետ հոգին փչեցին դիմացի նկուղում: Վերջին շնչում երրորդը հասցրեց ծվծվալ, իսկ երկրորդը երազանք պահեց մտքում: Հավանաբար հաջորդ կյանքում կատարվելու նպատակով: Սև ու կտրած պոչով կատուն դատը շահեց` հարազատների պահածոյացման հաշվին: Հիմա երրորդ սենյակում մեկը մռնչում է. Կարծում է կկարողանա սպիտակ մորուքավորների մոտ խղճահարություն առաջացնել: Կարմիր սենյակում պարտվածներն են սուսուփուս կուլ տալիս իրենց առաջարկվող կլոր ու սպիտակավուն օգնականներին: Իմը կանաչն է: Ես չեմ մռնչում: Բայց ոչ էլ ամեն մի պատահածի կուլ եմ տալիս: Սենյակիս չորս անկյուններում էլ սպանության հետքեր կան, իսկ հինգերորդ անկյունում` սեփական սպանության, թե ինքնա... Հինգերորդ անկյունը ոչ ոք չի տեսնում: Իսկ ես գիտեմ: Ես հիմա ավելի շատ բան գիտեմ ու ավելի շատ բան եմ լսում: Օրինակ վեցերորդ հարկում հենց նոր լողացած ու սափրված ճանճին ներկեցին վարդի գույնով: Իմ քթին հասավ կարմիրի հոտը, իսկ թե ինչ փսփսաց ճանճը վերջին պահին` չհասցրի ընկալել: Իմ սենյակի դռան գույնը կանաչ է, բայց ինձ թվում է բացի...

Ածելիավոր

Երկսայր մկրատն ընկած էր սենյակի փոշոտ հատակին: Երկու ծայրերն էլ ժանգոտ էին: Դեպի սենյակի ելքն ուղղված ծայրին մի երկու կաթիլ արյուն կար: Սեղանի տակ դրված հաստափոր գրքերը ծածկված էին դեղնավուն կտորով:  Սենյակից եռացրած սպիրտի հոտ էր գալիս: Երկու ոտքեր առանց դադարի ցնցվում էին: Դրանից զսպանակների ձայն էր գալիս: Կտկտոց: Աթոռին նստած էր ինքը՝ ածելիով մարդը: Մեջքը կոր էր: Երկու թիակներն էլ դուրս էին թռել: Վզի հետևում կոշտուկներ կային: Ձեռքին ածելիներն էին: Սենյակում ոչ ոք չկար: Միայն Ածելիավորն էր: Սեղանին խոհանոցային դանակներ էին:  Դանակներից մի երկուսի վրա հացի փշրանքներ կային: Ածելիավորը երբեք չէր օգտագործում դանակներ: Նրան բավարարում էր մկրատի երկսայրությունը: Հետո, երբ մկրատները ժանգոտեցին, նա որոշեց ածելիներով յոլա գնալ:     Նա վերցրեց հատակին ընկած մկրատը: Խնամքով մաքրեց երեք կաթիլ արյունն ու դրեց դանակների կողքին: Սեղանն ամբողջությամբ քերծված էր: Նա միշտ ստիպված էր լինում սեղանի վրա փորձարկել ածելիները, քանի որ ուրիշ հարմարանք չկար: Իսկ հատակը վաղուց անպի...