Skip to main content

Posts

Showing posts with the label կարմիր

զուգահեռ (սպանդ)

Վատ բան եղավ,- ասում է: Նայում է ներքև՝ իբրև հայելի է հատակը, իբրև հասարակ խոռոչ չէ էլի՝ ջրով լցված, մի քիչ քամուց, մի քիչ էլ ոտքերի դողից շարժվող: Կանգնել է ջրափոսի կողքին ու ձեռքերին չի համարձակվում նայել: Կիսատ եղունգներով, նյարդային հարվածներն առաջինն իրենց վրա վերցնող նույն ձեռքերն էին, որ մի ժամանակ դրանց վրա անվերջ կարող էր նայել: Մի հատվածից մյուսը, ոնց որ կարդալիս լիներ, յուրաքանչյուր մատին էլ՝ առանձին րոպե էր տրամադրում: Եղունգներին խուսափում էր նայել, մի քիչ ամաչելուց, մի քիչ էլ՝ հետաքրքրասիրության պակասից: Ու հիմա կանգնած ներքև է նայում ու մտքի մեջ հատ առ հատ կրկնում թե՝ վատ բան եղավ, սա չպիտի լիներ: Ձեռքերի մեջ մարմի՞ն էր պահել, ինչ է: Հեռվից եթե նայեիր, կթվար՝ պարկ է վերև պահել, ասես աստվածներին աղքատիկ նվեր է մատուցում ու ամոթից գլուխը կախել է, որ նայի հատակի փոսին, մեջը՝ ջուր: Մի պահ հիշեց, որ փոքր տարիքում ջրափոսը իր ամենամեծ խոչընդոտն էր՝ ուղարկված երկնքից: Համենայն դեպս այդպես էր կարծում: Ու լիքը բառեր հիշեց, որ միանգամից, կտրուկ շարժումով իջան ու ծանրացրին մարմի...

աղետներ

Պատմեք ինձ ձեր աղետների մասին, մարդիկ: Ես ոչինչ այլևս չեմ պահանջի ձեզնից: Ես կթաքնվեմ ծառի հետևում, արմատների մեջ, այնպես, որ չերևամ, ես կծածկեմ դեմքս դեղնավուն կտորով: Ինձ հետ կիսեք ձեր աղետները: Դրանք ինձնից ու սենյակիս պատերից բացի ոչ ոք չի տեսնի: Ես դրանք մեխերով ու ասեղներով լցված զարդատուփում կպահեմ, որ ոչ ոք կարիք չունենա բացելու ու տեսնելու, թե ներսում ինչ կա: Դուք ինձ ասեք ձեր աղետների տեղը: Ես կգնամ ու կգտնեմ իրենց, առանց աղերսանքները հաշվի առնելու մազերից քարշ կտամ իմ տարածք ու կկողպեմ: Ես նրանց սովամահ կանեմ: Ես կխեղդեմ նրանց բարձով: Ես ձեր աղետների հարցերը  կլուծեմ, միայն թե ասեք ինձ նրանց տեղը, մարդիկ: Դեն նետեք անհանգստությունը, հոգնությունն ու ցրտահարված լինելու զգացումը: Դատարկ ձեռքերով, բաց ուսերով նստեք իմ սենյակում:  Ես ձեր աչքին չեմ երևա: Պատի անկյունից լուռ կլսեմ ձեր պատմությունը: Հետո կիջնեմ  ներքև, եթե կարիք լինի: Կամ ընդհանրապես կչքվեմ սենյակից: Ինձ ձեր աղետներն են հարկավոր, ձեր պատմություններն այդ աղետների մասին: Ես խոցելի ու թույլ պատմությ...

կարմիր հեղուկ

Դա նման է դեղձի քաղցրությանը: Այն միևնույն ժամանակ փշոտ է: Առանց խնայելու ծակում է ու որքա՜ն տաք է: Իսկ այն ինչ տաք է, միշտ կարմիր գույն ունի: Մատներով անցնում ես տարածության վրայով, եղունգներովդ փոխանցում ես ծակծկոտ նյութեր: Դրանք անտեսանելի են, բայց միևնույն է՝ նյութ են: Ունեն իրենց չափն ու ձևը, ու նաև կշիռը, օդի մեջ կախվելու հատկություն ունեն: Այնտեղից արձակում են նույնքան անտեսանելի ու փշոտ նյութեր:  Դրանք իրենց հերթին մեծանում են, փքվում, միանում են իրար, ձգվում են, տարածվում, հասնում են անտեսանելի սահմաններին ու քաղցրությունը  շատրվանի տեսք է ստանում: Նետի պես արձակում են ծակծկոցներ, իսկ իրենք կլանում են անտեսանելի սահմանների անտեսանելի գծերն ու ամփոփվում դեղձի կորիզում: Բաժանվում են մանրագույն մասնիկների: Միանում են կարմիր շատրվանին ու լցվում մատներիդ մեջ, եղունգներիդ տակ: Ու դու զգուշորեն շոյում ես փափուկ տարածությունը` աջից ձախ, վերևից ներքև, պտույտներ ես գործում ու մատներդ դիպչելով կենդանի նրբությանը` բազմապատկվում են: Ու սկսում ես շարժվել:  Շարժումներդ փոշու վե...