-Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը: Մինչ փորձում էի թույլ չտալ, որ մեր սենյակ ներխուժած ծառի տերևները լցվեն ներս, մայրս հանկարծակի գոռաց. - Ասեղների տուփը էլի կու՞լ ես տվել - Մա՞մ Շրջվեցի իր կողմ՝ տեսնեմ մայրս կարի մեքենայի է վերածվել ու աղմուկով երեք օր առաջ ծակված վերնաշապիկս է կարում: - Նորի՞ց, մամ, ասեցի՝ կկարեմ Բա որ իմանա գուլպաներս էլ են ծակ՝ մտածեցի, հագա կոշիկներս ու դուրս եկա բակ: Մեզ ծանոթ ծառի կողքով վախեցա անցնել, բա որ սկսի անցած անգամվա պես խեժ թքել վրաս: Մի քանի մետր հեռավորությունը պահելով՝ քայլեցի դեպի դիմացի խանութը: Այնտեղ պիտի հանդիպեի կուրսեցուս հորը՝ Արամին, ում ընկերներn իրեն Մեծահոգի Արամ էին ասում՝ մի քիչ ծաղրելով: Արամը մեր շենքի հայտնի դեմքերից էր, ում դիմում էին մեծ ու փոքր գործերի համար: Մտա խանութ, դռան վրա գրված էր՝ ռադ եղեք, փակ է: - Արամ, ես եմ,- ասացի - Անի՞, ներս արի: Փակվեցինք խանութում: Բախտս բերել է, որ մեզ ոչ ոք երբեք չի բռնացրել, թե չէ՝ կվռնդեին...
Մարի Մելիքյան