Skip to main content

Posts

Showing posts with the label ցնդաբանություն

Կապույտ հորիզոնը

Ինձ համար քայլում եմ փողոցի երկայնքով, մեկ էլ աշխարհի բոլոր ծայրերում ինչքան վրեժխնդիր մեռել կա` գալիս, մազերիցս քաշում է, նստում է ուսերիս ու իրար հետևից վրեժի մասին գիտական հոդվածներ կարդում: Ես այդ պահին, պարտադիր պայման է, ձեռքիցս բաց եմ թողնում թղթերի կույտը, որ պիտի տանեի տուն ու աշխատեի իրենցով, պայուսակիցս հանում ու փողոց եմ շպրտում մի քանի րոպե առաջ գնված գրքերը, որ թեթև մարմնով դիմավորեմ մեռելներին, և հետո իրենց պատմածները բավական են կյանքիս մնացած տարիները դրական հիշողություններով ու հույզերով լցնելու համար: Ուսիս թառած մեռելներիս վերջույթները բրդից հագուստ են հիշեցնում, որ այդ պահին ուզում եմ փաթաթել ուսերիս՝ իրենց ձայնը տակառի հնչողությամբ լսելու համար:  Հենց մոտենում եմ անցումին, լուսակիրները դեղնավուն գույն են ստանում, որ մեռելների ճաշակով լինի ու փողոցն անցնելիս ուղեղս չմթագնի: Ամենազավեշտալին երևի այն է, որ իրենք մի պահից այն կողմ մոռանում են ուսատիրոջն ու սկսում իրար հետ վիճելը՝ ոսկորների, մոխիրների ու կապույտ հորիզոնների թեմաներով: Վերջին թեման միայն Ծաղկամեռելն ...

Փոխարինելի

Մահը մի ոտքի վրա կանգնելուց հոգնեց, ձեռքի մանգաղն էլ չկարողացավ հետը քարշ տալ, շորերը պատռվեցին երկար քայլելուց, ծարավեց ու որոշեց մարդկանցից ջուր խնդրել: Հանեց սև թիկնոցը, սև վերնաշապիկն ու տաբատը, մերկ վազեց մայրուղով, որ խղճահարություն առաջացնի: Մահվանը գտան սառած ու կուչ եկած մի աննկատ պանդոկի դիմաց, ներս տարան, պանդոկում աշխատող չաղլիկ տիկինը մահվանը կարմիր պուտիկներով զգեստ հագցրեց, մազերը սանրեց, իր կիսատ օծանելիքից մի փոքր ցանեց վրան ու մահն ուշքի եկավ: Մահվանը դուր եկավ պանդոկն ու իր տեսքը, մահը ձևացրեց, թե չի հիշում իր ով լինելը, մահը ձևացրեց, թե վախենում է մենակ մնալուց, մահը ուրացավ ինքն իրեն, ասաց, որ մահվանից վախենում է: Մահը տեղավորվեց մարդկանց աշխարհում ու իրեն լավ զգաց այնտեղ: Մի անգամ էլ մահն իմ ձեռքն ընկավ, ես նրան տուն տարա, իմ անկողինն իր հետ կիսեցի, միասին ճաշեցինք,  պուտիկավոր զգեստը լվացի, իրեն էլ լողացրի ու հեքիաթ պատմեցի, որ քնի: Մահվանը դուր եկավ հեքիաթն ու վերջնականապես որոշեց մնալ ինձ մոտ: Բայց երկար չէր կարող թաքնվել, առանց մահվան մարդիկ չէին կարող,...

Կհասնի

2045 թ: Յոթգլխանի արև: Ձիու քայլ: Սպասում է: Թանկանոց ժամացույց: Հինգն անց ութսունհինգ: Երեք հատ վառող բան: Կանգնած է: Չի քայլում: Սպասում է: Վեց սեղանատամ: Քոր է գալիս: Ցավոք: Ցուրտ: Առաջին գլխի արևամուտ: Երեք կին: Գեր: Մեծ: Տեսնում է: Չի լսում: Դա ուրիշ բան: Հավանաբար: Չի գալու: Ավաղ: Չշնչել: Կիսատ որոշում: Հինգ աստղանի երկինք: Երրորդ գլխի արևամուտ: Կարմրասև: Հետ նայել: Ում: Չգիտեմ: Ընտրել ինքնուրույն: Պառկած վիճակ: Կարող է շարժվել: Հոգնածություն: Կարմրեց: Գնում է: Չի գնում: Գնում է: Չի գնում: Հետ չնայել: Բարեբախտաբար: Յոթերորդ գլխի արևամուտ: Կռիվ: Հինգն անց վեց: Կտեսնի: Չի տեսնի: Արդեն տեսնում է: Ասֆալտ: Դեպք է: Իսկապես: Ծնկել: Հազվադեպ վերև: Առաջ է նայում: Տասնչորս ոտք: Գնում է: Չի գնում: Գնում է: Հասնում է: Լսում է: Փակ տեղ: Չի անցնելու: Քեզ է թվում: Կանցնի: Համոզված: Չխոսել: Կլինի միջոց: Չի լինի արդյունք: Չի շարժվում: Գնում է: Վազել: Արագ: Դանդաղ: Բարակ: Հաստ: Այո: Կբերեն: Կհասցնեն: Ժամանակն է: Կանաչ լաթեր: Մթնեց: Սիրում են: Նայած: Անցնում է: Ահա: Չփախնել: Ու վերջ: Կստացվի: Գո...

Տասնհինգ պակաս

    Ու ինչքան մութ է: Մա՜մ, լույսերը վառիր: Ո՞նց թե արդեն վառ են, այսինքն լույս է հա՞ սենյակում: Բայց մութ է, ահագին մութ է: Տար դրանք մոտիցս, ասել եմ չէ՞՝ տանել չեմ կարողանում: Խաղո՞ղ, ձե՞ռ ես առնում: Սուս, չխոսես անկողնու մասին: Ասել եմ, որ այս ժամերին քունս չի տանում: Ես բու եմ: Բու՜: Որտե ՞ ղ են: Ովքե՞ր, ընկերնե ՞ րս: Հավանաբար յոթերորդ երազն են տեսնում: Բա որո՞նց հետ ես, ախ հա, բուերի: Զվռնում են փողոցով մեկ, ագահությամբ կուլ են տալիս լույսի բացակայությունը: Ըհն, բացակայությանն էլ կարելի է կուլ տալ, անգամ ծամել: Այ էսպես, ոնց որ ընկույզը կծամեիր: Իսկ ես զվռնելու հավես չունեմ, փորս էլ կուշտ է նման զիբիլներ կուլ տալուց: Էնպես որ կմնամ գետնին նստած մինչև լույս, մինչև հաջորդ օրվա այս ժամը, հետո հաջորդ տարվա, տարիների: Ստիպված կլինեք գերեզմանս էստեղ կառուցել, այ հենց գորգի այս հատվածում, թախտի կողքին, վերևում ժամացույցը, հետևում գրքերի պահարանը: Կարող եք անգամ ցայտաղբյուր տեղադրել: Այդքան չե ՞ ք կարող, ֆինանսականը...շատ լավ, բան չկա, առանց դրա էլ յոլա կգնամ: Բայց դե...

Երեք թե չորս ցնդաբանություն՝ գրված աշխարհագրության ժամին

ռադիո լսել փորձել բռնել ալիքը մի կերպ կուլ տալ ծամծմված բառերը ետ դառնալ համոզել բոլորին մի բան՝ որում ինքդ էլ համոզված չես մի քայլ առաջ գնալ մի երկու անգամ ցատկել երբեք էլ չիմանալ ճանապարհիդ ուղղությունը հավատալ, որ երկիրը պտտվում է փորձել ինքնուրույն պտտվել երկրին հակառակ պտտվել բոլորին հակառակ բոլորին դեմ լինել ոտքերի տակ պահել չորսական կոշտուկ՝ վեցամսյա պատմությամբ սրտում ունենալ ոչ մեծ չափսերի մի ագռավ օրը երկու անգամ կերակրել իրեն կծել հարևանի փոքրիկ շանը խայթել ծաղիկների վրա բզզացող մեղուներին ժամը վեցից հետո թքել ուղտերի վրա թքել բոլորի ու ամեն ինչի վրա կոկորդում կուտակված փոշին հետ տալ ամեն մի պատահածի երեսին հետո՝ չորս օր անց հետ պահանջել սեփական փոշին ավելի ուշ նաև՝ սեփական կոկորդը իսկ վերջում արդեն պահանջել ինքդ քեզ՝ փողոցային անցորդից, մուրացկանից, սուրճ վաճառող տատիկից ու դասից փախած զվռնող լակոտներից հետ վերադարձրեք ինձ՜ գոչելով ու երբեք էլ պատասխան չստանալով երբեմն նաև հանդուրժելով ուրիշների թքածը՝ ձեզ վրա ու երբեք էլ չիմանալով որ այդ օրվա ժամը վեցից հետոյի ուղտը ինքներ...

Խաղավիճակ

Ամեն անգամ, երբ անզգուշորեն կորցնում ենք մեր Եսն ու բազմոցին պառկած նայում ենք վերև՝ աստղերին, ու դրանք նմանեցնելով մեր Եսի ուրվագծին ձեռքերը վեր պարզած աղաչում ենք աստվածներին վերադարձնել այն հետ: Երկու օր առաջ, կամ ավելի շուտ, ձեռքից բաց թողնելով նրան՝ մենք փորձում ենք այն վերևներում գտնել: Իրականում, այդ նույն պահին, երբ բազմոցին պառկած՝ քթի տակ մրթմրթալով աղոթքներ ենք շպրտում վերև, հենց այդ նույն պահին մեր կորցրած Եսը տապակվում է հարևան բակի առանձնատան կրակի վրա եփվող պղնձե թավայում:  Ինչի համար ենք խանգարում աստվածների քունն ու հսկայական տարածության միջից փորձում ենք որսալ մեր կորցրածը, եթե այն անզգուշորեն, ձեռքից բաց թողնելով նետել ենք մի քանի քայլ այն կողմ՝ հարևան այգի, քարե առանձնատանը ննջող ծառայի պատրաստած ապուրի մեջ: Կարո՞ղ էր արդյոք ծառան լսել այդ մանրագույն տարրերից բաղկացած մասնիկի ճողփյունը դեպի ձեթով տապակվող թավա, և արդյոք հնարավո՞ր է, որ այդ ճողփյունից առաջացած ճնշման հետևանքով ձեթի կաթիլներն այսուայնկողմ տարածվեին ու դիպչեին ննջող ծառայի մարմնի մասերից որևէ մեկին...