Skip to main content

Posts

Showing posts from November, 2016

Փոքր քաղաքներում

Փոքր քաղաքներում մահվան մասին լուրերը փաթաթվում են լվացքի պարաններին ու օդի մեջ կախված մնում Փոքր քաղաքներում իրար հետ շշուկով են խոսում, որ չարթնացնեն անկողնում տեղավորված մահվանը Փոքր քաղաքներում մեռնողները քեզ հարազատ են տարածության օրենքներով Փոքր քաղաքներում մեռնողների վերջին հպումը մաշկիդ վրա ես զգում Փոքր քաղաքներում մեռնողի աչքերը փակողը վերևի հարևանդ է Դիահերձողը՝ հարազատ քույրդ Փոքր քաղաքներում մեռնողների ոսկորները բարձրաձայն են փտում Փոքր քաղաքներում մեռնողների շարքերը շրջանաձև են Ու տասնվեցերորդ տեղը միշտ քոնն է Փոքր քաղաքներում մահը ոտքդ տրորելով է շտապում դեպի մեռնողը Շտապելիս էլ հասցնում է անգամ քեզ ձեռքով անել Փոքր քաղաքներում մահը ճանաչում է բոլորիս դիմագծերն ու ոտնաձայները Մեր գրպանների պարունակությունը Փոքր քաղաքներում մահը մեր կողքին կանգնած մտածում է ինքն իր մասին Ձմռանը մեզ պես մուշտակ է հագնում Արևին նայելիս աչքերը կկոցում է Ու մեզ հետ միասին վախենում վերելակի դռներից Փոքր քաղաքներում մահը միշտ կողքի բակում է Ու պատերի հետ գնդակ է խաղում Փոքր քաղաքներում հաջոր