- Ի՞նչը ստիպեց Ձեզ այդքան ուժեղ գտնվել - ուղղակի ես մեռնել չէի ուզում - այդ պահին մտածու՞մ էիք Ձեր ընկերների մասին - չէ, միայն իմ - և թքա՞ծ ունեիք` կվառվեն, թե չէ - այո, ամբողջապես թքած ունեի - իսկ ինչպե՞ս կբացատրեք, որ Ձեր վերջին ուժերով արձակեցիք նրանց կապերը - իմաստ չէր ունենա, եթե իրենք մեռնեին - դա արդեն նշանակում է, որ թքած չունեիք - չէ, դա չի նշանակում - գիտակցու՞մ եք, որ երեսուներկու հոգու եք փրկել մահվանից, գումարած նաև ինքներդ ձեզ - այո - համարու՞մ եք Ձեզ մարդասպան - ոչ - ինչու՞ - սպանածս մարդ չի եղել - ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում - էլ չեմ վախենում մարդկանցից - իսկ ցավո՞տ է այդ ամենը հիշելը - երբ դանակով պատռեցին փորս ու վրան սպիրտ լցրին, հասկացա, որ երբեք ցավին ծանոթ չեմ եղել մինչև այդ - ի՞նչ զգացիք, երբ սպանեցիք նրան - հանգստություն - ի՞նչ կփոխեիք, եթե կարողանայիք ժամանակը հետ տալ - ոչինչ չէի փոխի, նույնությամբ կսպանեի նրան - պատրա՞ստ եք ևս մեկ անգամ սպանելուն - այո, միանշանակ պատրաստ եմ - իսկ որտեղի՞ց Ձեզ ֆիզիկական այդքան մեծ ուժ - տեղում ձեռք բերեցի - կրակել գիտեի՞ք ...
Մարի Մելիքյան