Skip to main content

Posts

Showing posts with the label երկխոսություն

Ինչ պատահեց, երբ ոչ ոք չխոսեց Կեվինի մասին

Երբ ֆիլմում սկսեցին եղունգները կրծել ու առանձնացվածը դնել սեղանին, ես այլևս չդիմացա ու ձեռքս ինքնաբերաբար անջատեց ֆիլմը: Հետո ուղեղս փորձեց ինքնամաքրվել հենց նոր նայած տեսարաններից ու ես ինքս ինձ խոստացա, որ այլևս երբեք չեմ փորձի վերանայել այն:  *** Էս ֆիլմը երբեք չնայեք, լսու՞մ եք, երբեք, երբեք։ - իր բլոգում գրեց Մարիօն *** - լսի դու նայե՞լ էիր չէ՞ we need to talk about Kevin կինոն - Մի երկու տարի առաջ դրեցի որ նայեմ, մինչև էն եղունգները կրծելու պահը ու անջատեցիարժի՞ նայեմ դա հիմա, թե՞ էլի կանջատեմ- Լսի ինչքան ժամանակ ա նայել եմ. Մեռնելս գալիս ա. Հիշում վատանում եմ: Էդ ինչ ծավն  լավն ա էդ անտերը- կնայեմ անպայման, զգում եմ որ ահավոր դեպրես բան ա- հա, մեռնելիք ա, ափսոս ոչ մեկը չի նայել - որ նայեմ կասեմ քեզ՝ մենակ չզգաս   *** Ես նայեցի էդ ֆիլմը, Մար, ու եղունգներրը կրծելու հատվածն էլ նայեցի, ու դրանից հետոն էլ, ամբողջը նայեցի: Հիմա մտածում եմ՝ ինչի՞, ինչի՞ ոչ ոք էդպես էլ չխոսեց Կեվինի մասին: Ոչ ոք չնստեց ու զրույց չսկսեց Կեվինի մասին: Ու չգիտեմ ինչի՝ ուզում եմ ինքս ինձ հո...

Երազապատում. սրտխառնոց

- Երազումս Սարտրն էր եկել - Էլի՞ դա, հիմա՞ ինչ էր անում - Չգիտեմ ոնց էր հայտնվել ինձ մոտ: Ինձ ասեցին՝ Սարտրն է եկել, վազեցի մոտը: Կոլոտ, ակնոցավոր մարդ էր, ոնց որ տաքություն ունենար կամ ուղղակի ինքն էր տաք - Սարտրն ու տաքը, է՞լ ինչ անհամատեղելի բան ես տեսել, շարունակիր - Անգլերեն էի խոսում հետը, ասեցի, որ իր Ճանճերն ու Սրտխառնոցն եմ սիրում: Ճանճերի մասին խոսելիս քմծիծաղ տվեց, ինձ թվաց չի սիրում իր էդ գործը: Կարծեմ հարցրեց՝ դրա ի՞նչն ես հավանել, ես էլ ասեցի՝ մեռելներին, փտումը, բացի էդ մութ գործեր եմ սիրում: Հետո անցանք Սրտխառնոցին: Մի քիչ ժպտաց, ոնց հասկացա՝ իր սիրածն է: Չափազանցված ասեցի գժվում եմ կտրուկ վերջաբանի ու Ռոկանտենի անսպասելի որոշման համար: Էդ ընթացքն է, որ քեզ բերում-հասցնում է էն համոզմունքին, որ.. գրել: Ուղղակի պիտի գրել, գիրք գրել, որ գրել ու վերջ: Այ սենց լուրջ տոնով խոսում էի հետը ու իրեն իր գրածն էի բացատրում: Անընդհատ հարցեր տալ էի ուզում, բայց ժամանակ չկար: Շտապում էր: Ուզում էի Հեսսեից հարցնել - Հեսսեի՞ց ինչի պիտի տեղյակ լիներ - Կիմանար էլի մի բան, ուղղակի ուզո...

հնարովի

- Ի՞նչը ստիպեց  Ձեզ այդքան ուժեղ գտնվել - ուղղակի ես մեռնել չէի ուզում - այդ պահին մտածու՞մ էիք Ձեր ընկերների մասին - չէ, միայն իմ - և թքա՞ծ ունեիք` կվառվեն, թե չէ - այո, ամբողջապես թքած ունեի - իսկ ինչպե՞ս կբացատրեք, որ Ձեր վերջին ուժերով արձակեցիք նրանց կապերը - իմաստ չէր ունենա, եթե իրենք մեռնեին - դա արդեն նշանակում է, որ թքած չունեիք - չէ, դա չի նշանակում - գիտակցու՞մ եք, որ երեսուներկու հոգու եք փրկել մահվանից, գումարած նաև ինքներդ ձեզ - այո - համարու՞մ եք Ձեզ մարդասպան - ոչ - ինչու՞ - սպանածս մարդ չի եղել - ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում - էլ չեմ վախենում մարդկանցից - իսկ ցավո՞տ է այդ ամենը հիշելը - երբ դանակով պատռեցին փորս ու վրան սպիրտ լցրին, հասկացա, որ երբեք ցավին ծանոթ չեմ եղել մինչև այդ - ի՞նչ զգացիք, երբ սպանեցիք նրան - հանգստություն - ի՞նչ կփոխեիք, եթե կարողանայիք ժամանակը հետ տալ - ոչինչ չէի փոխի, նույնությամբ կսպանեի նրան - պատրա՞ստ եք ևս մեկ անգամ սպանելուն - այո, միանշանակ պատրաստ եմ - իսկ որտեղի՞ց Ձեզ ֆիզիկական այդքան մեծ ուժ - տեղում ձեռք բերեցի - կրակել գիտեի՞ք ...

հարցազրույց

[ Սյունեի ու իմ հարցազրույցի գաղտնի տարբերակը ] Սյունն ինձ հարցնում ա `  Մար, քանի տարի ա գործում բլոգը, ու ինչի ես ընտրել Վոլտերա-ն որպես կեղծանուն :))) Մարին սկսում ա  տակից դուրս գալը ` Բլոգս գործում ա 2012 թվականից, էդ ժամանակ, երբ որ բացեցի բլոգս, առաջին անգամ սկսեցի գրել, դրանից առաջ երբեք փորձ չէի արել գրելու` ոչ փոքր տարիքում, ոչ պատանեկան տարիքում, ընդհանրապես շատ պարապ երեխա էի  ու երբեք մտքովս էլ չէր անցնի, որ ես կգրեմ մի օր: Երբ որ բլոգս բացեցի , պատկերացում չունեի, թե ինչ ա ինձ սպասվում: Էդ բլոգի շնորհիվ` այսինքն գրելու, ես կիլոմետրերով աճեցի: Մարդիկ տարիներով մի քանի մետր են առաջ քայլում, ես մի շաբաթում էստեղից հասնում էի մինչև Զատկի կղզի ու հետ գալիս: Էդ հսկայական ճանապարհը որ անցա, իմ երկուսուկես տարեկան, նոր նոր ատամ փոխող բլոգիս եմ պարտական: Որ ձեռքս ճար լիներ, կպաչեի իրան [էստեղ Մարիի բլոգն ամաչում ա]   Ինչի Վոլտերա. Մի քանի վարկած կա էդ անվան հետ կապված:  Հիմա անգամ չեմ էլ հիշում, թե երբ ու ոնց որոշեցի Վոլտերա, հավանաբար որպես Վոլտե...

Երկնքում ծովից են խոսում

- Սառն է - ասում են: Լսել եմ, որ երբեմն տաք է - ավազոտ է: Փհհհ, ոնց էլ դիմանում են - ծակոցների՞ն: Էհ, երբեք ավազ չե՞ս տեսել - չէ, որտեղից - մի անգամ եկողներից մեկն էր հետը բերել: Մարմնից հազիվ պոկեցինք - ու ասում են ներսում մանր-մունր բաներ էլ կան - էհ, ո՞ր մեկիս ներսում չկան էդպիսիններից - չէ, դրանք շարժվում են - մերոնք էլ են շարժվում - սողում են - թող լինի սողալ, ի՞նչ կա որ - ու լպրծուն են, կպչուն, զզվելի: Ու ցավեցնում են - լավ հանձնվում եմ: Իմոնք կլոր են ու հեչ էլ կպչուն չեն - դեռ կհասցնեն: Նոր են: Ասում են ներսում քարեր էլ կան: Դու գիտե՞ս, թե դա ինչ բան է  - առաջին անգամ եմ լսում - չէ, ես տեսել եմ դրանցից: բայց տեսածներս ավելի մեծ էին, վրան էլ ինչ-որ բաներ էին գրված - իմ տեսածների վրա մենակ թվեր էին - բա ասում ես, երբեք չես տեսել - հիշեցի: Ավազն իր հետ բերողից եմ իմացել: Վրան էլ խաչեր կային - խաչե՞ր - հա, հեչ չե՞ս տեսել: Երկուսն իրար հատում են: Հասկանու՞մ ես: Կողք կողքի չէ: Այլ իրար վրա - բարդ ես խոսում - հա: Ժամանակին էդ դրանցից մեկի վրա Քրիստոսին են խաչել - ու՞մ - մեսսիային: ...