Skip to main content

Posts

Showing posts with the label պատմվածք

Գորշ Նոթեր (շունը սոված չէր)

Լիդիա Մեր Գորշ Հովտում չորրորդ տարին էր, որ մտքի բորբոսը բույն էր դրել։ Ինչ ասես, որ չարեցինք գիժ Սեմի հետ, բայց բորբոսը գյուղից դուրս էդպես էլ չեկավ։ Հորաքույրս իր գանգրահեր տղային մոռացավ լճի ափին ու տուն գնաց ամայի ճանապարհով, որ ոչ ոքի չպատահի ու գլուխն ափերի մեջ չառնի։ Հետո տուն հասավ ու հիշեց ինչ-որ բան, կարևոր դետալ, որ բաց էր թողել, միտքը ստվերված, գլխի մեջ կիսատ- պռատ դեպքեր իր կյանքից, արևից էլ մի քիչ բժժած՝ հիշեց լճի ափին թողածն ու վազելով այնտեղ հասավ, բայց գանգրահեր տղային էդպես էլ չպատահեց։ Մինչև հիմա հիշում է ու դեմքն առաստաղին հառում, ասես որդին ջահից կախված՝ իրեն ձեռքով է անում։ Այդ օրը մեր փողոցում շան հաչոց լսվեց, մի քանի անգամ կրկնվեց ու լռեց, հետո մի ժամ անց նորից նույնը եղավ։ Իջանք, որ շանը կերակրենք։ Սովից կլինի՝ մտածում էինք։ Հարևան Սառան, որ տեսավ շանը, սիրտը մթնեց, խոսքի մեջ մի քանի անգամ ասաց, որ քաղցած է կենդանին, հետո մութ սրտով մտավ իր տուն ու էլ դուրս չեկավ այնտեղից։  Մեր տան լույսերն անջատել էին, երեկոյին մոտ շունը սկսեց ոռնալ ու մենք հասկացանք եղելո...

Թալիսմանը

Իրեն արգելված է եղել ումպ անել դեղին բաժակից՝ դրված սեղանի ուղիղ կենտրոնում, մեջն էլ սպիտակ փոշի, որ վայրկյաններ առաջ ունեցել է իր հստակ կլորավուն ձևը: Իրականում բաժակն այնքան դեղին չի եղել, որքան դեղնած։ Ժամեր առաջ սպիտակ ու ոսկեգույն համադրությամբ ատամներ ունեցող բժշկուհին ասել է իրեն, որ արգելում է հենց այդ բաժակից օգտվելը. - Քոնը չէ, Էլիզա, հազար անգամ ասացի, այն մյուս հիվանդին է պատկանում: «Հենց առաջին պահից, երբ տեսա այդ անհասկանալի գույն ունեցող սեղանը, միանգամից ներսս մթնեց»,- այսպես է պատմել Էլիզան, երբ բժշկուհին հարցրել է, թե ինչու է ապշած նայում այդ կենցաղային հասարակ առարկային: Էլիզան, երբ տեսել է հիվանդանոցում իրեն հատկացված տեղը, միանգամից բացականչել է, որ իրեն դուր է գալիս ու պալատի փոխարեն անընդհատ դղյակ բառն է օգտագործել, երևի սխալմամբ, իսկ հետո Էլիզայի պալատի անունը հենց դղյակ էլ մնացել է` նույնիսկ բժիշկների շշուկներում: Երբ բժշկուհին այդ օրն իրեն զգուշացրել է ոչ մի դեպքում չօգտվել սեղանին դրված բաժակից, Էլիզան խելոք գլխով է արել բժշկուհուն ու այդ պահին աչքը պատահաբար...

***

-Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը: Մինչ փորձում էի թույլ չտալ, որ մեր սենյակ ներխուժած ծառի տերևները լցվեն ներս, մայրս հանկարծակի գոռաց. - Ասեղների տուփը էլի կու՞լ ես տվել - Մա՞մ Շրջվեցի իր կողմ՝ տեսնեմ մայրս կարի մեքենայի է վերածվել ու աղմուկով երեք օր առաջ ծակված վերնաշապիկս է կարում: - Նորի՞ց, մամ, ասեցի՝ կկարեմ Բա որ իմանա գուլպաներս էլ են ծակ՝ մտածեցի, հագա կոշիկներս ու դուրս եկա բակ: Մեզ ծանոթ ծառի կողքով վախեցա անցնել, բա որ սկսի անցած անգամվա պես խեժ թքել վրաս: Մի քանի մետր հեռավորությունը պահելով՝ քայլեցի դեպի դիմացի խանութը: Այնտեղ պիտի հանդիպեի կուրսեցուս հորը՝ Արամին, ում ընկերներn իրեն Մեծահոգի Արամ էին ասում՝ մի քիչ ծաղրելով: Արամը մեր շենքի հայտնի դեմքերից էր, ում դիմում էին մեծ ու փոքր գործերի համար:  Մտա խանութ, դռան վրա գրված էր՝ ռադ եղեք, փակ է: - Արամ, ես եմ,- ասացի - Անի՞, ներս արի: Փակվեցինք խանութում: Բախտս բերել է, որ մեզ ոչ ոք երբեք չի բռնացրել, թե չէ՝ կվռնդեին...

Սենդվիչներ

- Մեզ յոթ ու կես սենդվիչ, ու միայն մեկը՝ խոզի մսով,- լսվեց փայտե տանիքին նմանվող սեղանի մոտից, որտեղ թվում էր, թե հնարավոր չէ յոթ ու կես հոգի տեղավորել: Իրենց յոթ ու կես սենդվիչ, ու միայն մեկը՝ խոզի մսով՝ տարօրինակ արտահայտությունը սրճարանից մի կերպ հասավ խոհանոց առանց ակնառու փոփոխությունների: Խոհարարի օգնականը նորեկներից էր, անունը՝ Մարդուկ: Ոչ ոք չէր հասկանում այդ անվան նշանակությունը, Մարդուկն էլ փորձում էր պատշաճ աշխատանքով ծածկել իր տարօրինակությունները: Յոթ ու կես սենդվիչ պատրաստելը նորեկի գործ է՝ Մարդուկի վրա նետեց աշխատողներից ամենասուր լեզու ունեցողը, ում կատակով Մատուտակ էին ասում: Մարդուկը փորձեց չհանել իր վրայից առեղծվածային պարտականությունն ու անցավ գործի: Խոհանոցը այնքան նեղ տարածք էր զբաղեցնում, որ այնտեղ գտնվողներից յուրաքանչյուրի շնչառությունը լսվում էր ամենուր և խառնվում էր խոհանոցային այլ ձայների հետ, որոնք ընդհանուր քաոսի էին վերածվում: Յոթ ու կես սենդվիչ պատրաստելը այդ խառնաշփոթի մեջ միայն Մարդուկին կհանձնարարվեր: Ի վերջո, ընդունելով իր՝ նորեկի մշտական պարտություն...

Ճոպանուղին, որի ծայրում էիր

Ներսումս երեկվանից դեղնավուն լամպ է վառվում, գիտեմ, որ վաղը քեզ տեսնելու միակ ու վերջին օրս է լինելու: Դրանից հետոյի անորոշությունն այնքան աղոտ է, որ անգամ չեմ մտածում այդ ուղղությամբ: Եթե տեսնեմ քեզ՝ ուրեմն կապրեմ այնքան տարի, որքան նախատեսված է: Դուրս եմ գալիս աշխատանքից, որ վազեմ տուն, որովհետև տանը գտնվելը իմ ու քո միջև եղած հեռավորությունը թեթևացնում է, համենայն դեպս ես այդպես եմ զգում: Տնից դեպի քո տարածք ճանապարհն անգիր գիտեմ. մեզ բաժանում է հինգ երկրային ժամ: Արդեն սովորել եմ կյանքս բաժանել հինգ ժամերի միջև, որ այդ ժամերի միջակայքում ընկած տարածությունը գոնե ինձ բաժին հասնի մարդավարի ապրելու համար: Բայց դեպի քո տուն ճանապարհը երազներումս միշտ ավելի երկար ու ձգձգված է եղել: Ամեն անգամ քեզ մոտ գալուց ես բացի այդ անիծյալ հինգ ժամից, հատել եմ նաև զուգահեռ աշխարհ ոտք դնելու բարդույթները, որովհետև ես ու դու երբեք, տիեզերքի ոչ մի կետում չենք եղել միաժամանակ նույն հողի վրա կանգնած, մեր միջև տարանցիկ գիծ է եղել, մենք միշտ ենք զուգահեռ աշխարհներով բաժանված եղել իրարից: Պայուսակս դասավոր...