տանս եղած բոլոր կարմիր իրերը՝ նրան, ով առանց ինձ հարցնելու սխալ որոշումներ էր կայացնում ու հետո ինձնից պահանջում իր խնդիրների լուծումը. քանի որ գտնում եմ, որ նրան պակասում էր ներքին եռանդը ու մի փոքր ամոթխածության զգացումը տանս եղած բոլոր կապույտ իրերը՝ նրան, ով ինձնից առաջ էր երեք քայլով միայն ու իմ ողջ կյանքում երեսով էր տալիս այդ քայլերը՝ դրանք վերածելով հսկայական արահետների. քանի որ գտնում եմ, որ նա կարիք ունի մի լավ ու կուշտ քնի՝ կապույտ երազներով հագեցած տանս եղած բոլոր դեղին իրերը՝ նրան, ով այնքան լավ կարողացավ կրկնօրինակել իմ կյանքն ու իրենով անել, որ ստիպված էր մինչև կյանքի վերջը իմ բեռներն ինքը կրել. քանի որ գտնում եմ, որ նա պիտի լույսով սնվի այսուհետև տանս եղած բոլոր կանաչ իրերը՝ նրան, ում սիրում եմ բոլորից առավել. թե ով է նա՝ պիտի որ հենց ինքն իմանա, հակառակ դեպքում նա այլևս նա չէ տանս եղած բոլոր սպիտակ իրերը՝ նրան, ով լքեց ինձ ամենաառաջինը ու երբեք փորձ չարեց ետ վերադառնալ. քանի որ գտնում եմ, որ նա արժանի է մառախուղի մեջ լինել իր ողջ մնացյալ կյանքում տանս եղած բոլո...
Մարի Մելիքյան