Skip to main content

Posts

Showing posts with the label մելանխոլիկ

խոսիր ինձ հետ

Ինձ հետ խոսիր. անտառի կոները ոտքերիդ տակ են, լռությունը, արտաքսումն ու պարերը՝ կրակի շուրջ քոնն են: Գլուխդ հենիր ազդրերիս ու խոսիր ինձ հետ վերջացել են պատմությունները ու պարզվել է, որ սրի արյունն իսկական չէր ու կրծքավանդակիդ մեջ լող տվող ձկները սատկել են: Խոսիր ինձ հետ, որ մոռացումը չզգամ Որ երազներիս գույնով չներկվեն օրգանիզմիս պատերը: Վարտիքդ թաց է, կանայք մոռացել են քեզ Ու դուրս հանել մայրական խնամքը ներսիցդ: Խոսիր ինձ հետ մեր մտերմության մասին որի հատակագիծը փոխեցիր  ու մատիտի ծայրը՝ հոշոտված: Լսու՞մ ես, մեզնից մեկի երախը բաց է  ու ներսում սպանված կյանքեր կան աննշան կյանքեր, որ մոռացանք ջրել իրենց: Ես առնում եմ քո դատարկության համը սեղմվել ես կոկորդիս ձայնալարերիցս թաց վարտիքդ ես կախել ու ինձ խնդրում ես, որ քեզ խնամեմ: Խոսիր հետս, որ չմեռնեմ թափթփված անկողնումդ Ջրի մարմինը վերցրու քեզ Շողքերը, ստվերների անունները, աստվածների խնամքը վերցրու քեզ Մազերդ սանրիր, հոգնել եմ անշուք տեսքիցդ Գիտե՞ս, որ երազումդ հագուստդ էի լվանում Վրան սպիտակ փշրանքներ կային ու քո հոտը տհաճ էր, անչ...

Ծովանկար

Բոբիկ ոտքերով տղան մեկ տարի է ինչ գուլպայագործ էր դարձել: Սպիտակ, բորբոսնած կառույցն ամեն առավոտ մի քանի կիլոգրամով թեթևանում էր: Տղան էր թեթևացնում: Իրեն ոչ ոք չէր վճարում այդ գործի համար: Պարզապես չէր կարող կառույցն այդպես լիքը թողնել ու առանց այդ էլ անհանգիստ գլուխը բարձին դնել: Թարթիչների փակվելուց հետո շրջապատող ծովի լացուկոծը նույնիսկ ակնարկի ձևով չէր հասնում քնած տղային: Իսկ ողջ գիշեր պտտվող պայծառ լույսին վաղուց էր սովորել: Երազներում այդ լույսը փողոցային լապտերի տեսք էր ստանում, ու տղան ամրապնդում էր քունը: Եթե հանկարծ մթնում էր, տղան գիտեր, որ կառույցում է անսարքությունը, ոչ թե իր երազների փողոցներում: Արթնանում էր ու շտապում վերև` փարոսի լույսն ու իր երազների լապտերները կարգավորելու համար:Երեկոյան կառույցն արդեն լցված էր լինում: Հյուրերը երբեք չէին ուշանում: Նրանք բոլորն էլ պատրաստված էին գալիս: Հո փարոսի փոքրիկ բնակչի՞ց չէին խնդրելու մի փունջ պարանն ու աթոռը: Առանց այդ էլ տղային նեղություն էին տալիս իրենց մարմինները նվեր թողնելով իրեն, որ առավոտյան գա ու ծովը նետելու արարո...