Skip to main content

Posts

Showing posts with the label աբսուրդ

***

-Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը: Մինչ փորձում էի թույլ չտալ, որ մեր սենյակ ներխուժած ծառի տերևները լցվեն ներս, մայրս հանկարծակի գոռաց. - Ասեղների տուփը էլի կու՞լ ես տվել - Մա՞մ Շրջվեցի իր կողմ՝ տեսնեմ մայրս կարի մեքենայի է վերածվել ու աղմուկով երեք օր առաջ ծակված վերնաշապիկս է կարում: - Նորի՞ց, մամ, ասեցի՝ կկարեմ Բա որ իմանա գուլպաներս էլ են ծակ՝ մտածեցի, հագա կոշիկներս ու դուրս եկա բակ: Մեզ ծանոթ ծառի կողքով վախեցա անցնել, բա որ սկսի անցած անգամվա պես խեժ թքել վրաս: Մի քանի մետր հեռավորությունը պահելով՝ քայլեցի դեպի դիմացի խանութը: Այնտեղ պիտի հանդիպեի կուրսեցուս հորը՝ Արամին, ում ընկերներn իրեն Մեծահոգի Արամ էին ասում՝ մի քիչ ծաղրելով: Արամը մեր շենքի հայտնի դեմքերից էր, ում դիմում էին մեծ ու փոքր գործերի համար:  Մտա խանութ, դռան վրա գրված էր՝ ռադ եղեք, փակ է: - Արամ, ես եմ,- ասացի - Անի՞, ներս արի: Փակվեցինք խանութում: Բախտս բերել է, որ մեզ ոչ ոք երբեք չի բռնացրել, թե չէ՝ կվռնդեին...

Հեթերաքսիդը

Կարմիր գլխարկավորը, մի բաժակ ռոմը ձեռքին, մոտեցավ սեղանի անկյունում մտքերի ծանրության տակ կուչ եկած Գայլատամին, ձեռքը մտերմիկ դրեց նրա ուսին, ուղղություն վերցրեց դեպի նրա փողկապն ու խռպոտ ձայնով արտաբերեց. – Քեզ ծանո՞թ է հեթերաքսիդը Գայլատամը, առանց տեղից շարժվելու, մռթմռթաց. – Զենքի նոր տեսա՞կ է – Ցավոք չէ, հիվանդություն է Գայլատամի աչքերը կայծկլտացին։ – Փայլուն է, և ի՞նչ հիվանդություն է – Երբ մի բան ես ուզում ասել, բայց լրիվ հակառակն ես ասում – Գիտակցաբար՞ – Չէ, առանց քո կամքի, հիվանդությունը հենց դրանում է կայանում – Ու խելքիդ ի՞նչ փչեց ինձ պատմել դրա մասին – Դե այն օրը,- փնչացրեց Կարմիր գլխարկավորը,- երբ քեզ ասացի, որ սիրում եմ – Ըհն, չասացիր է, զառանցեցիր – Հենց էդ է որ կա: Հեթերաքսիդը Գայլատամը շարունակեց կուչ գալ, գլխարկավորը մի կում արեց ռոմից ու նորից մտերմիկ ձեռքը դրեց Գայլատամի ուսին. – Հանկարծ չնեղվես։

Փոփոխություն

Հերթապահությունից անմիջապես հետո լույսերը հանգցրի, բանալիները դիտավորյալ չվերցրի, որ վրաս խոսակցություն գա, դուռը կիսաբաց թողեցի, որ մյուս օրը շեֆս գոռգոռա վրաս ու ես հաճույքից վիզս կողքի թեքեմ, ու նա էլ ավելի բարձրաձնի իր ձայնը: Արձակելով բլուզիս առաջին երկու կոճակը` դուրս թռա տարածքից ու վազեցի մոտակա փողոցը, որտեղ պետք է նրան հանդիպեի: Նա իմ կյանք ներխուժեց շատ պատահական: Առաջին անգամ երբ տեսանք իրար, մեր աչքերում նշանի պես մի բան հայտնվեց. լավ չեմ հիշում պարզապես դո՞ղ, թե ավելի բարձրարժեք մի բան, համենայն դեպս ես առաջին անգամ էի այդպիսի զգացում ունենում: Իմ ու նրա միջև ծնվեց թշնամանք` առաջին հայացքից: Հաջորդ օրը երկուսս էլ թշնամական խոստովանություն արեցինք իրար, ես նրան պոկոտած, թոշնած ու ցեխոտ ծաղիկներ նվիրեցի, իսկ նա փոխարենը` հարվածեց փորիս: Այդ օրվանից մենք սկսեցինք ընկերություն անել` որպես թշնամիներ: Մենք ամբողջ սրտով ատում էինք իրար ու ատելության համբույրներ տալիս միմյանց: Հանդիպում էինք գրեթե ամեն օր, նա պատմում էր իր հոգսերի ու դառնությունների մասին, ես դրանք շատ մանրամասն ...