Skip to main content

Կհասնի


2045 թ: Յոթգլխանի արև: Ձիու քայլ: Սպասում է: Թանկանոց ժամացույց: Հինգն անց ութսունհինգ: Երեք հատ վառող բան: Կանգնած է: Չի քայլում: Սպասում է: Վեց սեղանատամ: Քոր է գալիս: Ցավոք: Ցուրտ: Առաջին գլխի արևամուտ: Երեք կին: Գեր: Մեծ: Տեսնում է: Չի լսում: Դա ուրիշ բան: Հավանաբար: Չի գալու: Ավաղ: Չշնչել: Կիսատ որոշում: Հինգ աստղանի երկինք: Երրորդ գլխի արևամուտ: Կարմրասև: Հետ նայել: Ում: Չգիտեմ: Ընտրել ինքնուրույն: Պառկած վիճակ: Կարող է շարժվել: Հոգնածություն: Կարմրեց: Գնում է: Չի գնում: Գնում է: Չի գնում: Հետ չնայել: Բարեբախտաբար: Յոթերորդ գլխի արևամուտ: Կռիվ:

Հինգն անց վեց: Կտեսնի: Չի տեսնի: Արդեն տեսնում է: Ասֆալտ: Դեպք է: Իսկապես: Ծնկել: Հազվադեպ վերև: Առաջ է նայում: Տասնչորս ոտք: Գնում է: Չի գնում: Գնում է: Հասնում է: Լսում է: Փակ տեղ: Չի անցնելու: Քեզ է թվում: Կանցնի: Համոզված: Չխոսել: Կլինի միջոց: Չի լինի արդյունք: Չի շարժվում: Գնում է: Վազել: Արագ: Դանդաղ: Բարակ: Հաստ: Այո: Կբերեն: Կհասցնեն: Ժամանակն է: Կանաչ լաթեր: Մթնեց: Սիրում են: Նայած: Անցնում է: Ահա: Չփախնել: Ու վերջ: Կստացվի: Գուցե: Ցատկ: Վազք: Ծնկել: Ցատկ: Պառկել: Կստացվի: Առաջ: Երկու հատ թռիչք: Չընկնել: Հասնել: Հասկացողություն: Երկար-բարակ ճառ: Անտեսել: Թաքուն: Կողքանց: Բարևել: Չթողնել: Թողնել: Չթողնել: Թողնել: Երկոտանի ութոտնուկ: Կարող ես որ: Կասկածում ես: Չէ: Խոսում եմ էլի: Չխանգարել: Հասնում է արդեն: Ուշադիր: Կողմնակի աչքեր: Անտեսել: Տեսել: Անտեսել: Տեսել: Բացվում է: Մնաց երկուսը: Ճարպակալած քայլ: Ծանր քայլ: Կողմնակի քայլ: Վեց անց կես: Դարպաս: Մտնում են: Դուրս են գալիս: Կանցնի: Չի անցնի: Երկար ու նեղ: Պատ: Չոր: Թեփոտած:


Կհասնի: Չի հասնի: Կհասնի: Չի հասնի: Կհասնի: Չի հասնի:

Չհասավ:

Comments

  1. անտանելի թույն ա..
    ինքս էլ չեմ հասակնում, ինչի մասին ա, բայց սկսում ես մտածել սա կարդալուց հետո:
    ցխկում ա:
    փոխում է մի բան մեջդ:
    ու թքած էն վերջին -ի վրա:
    իր ու քո հավասար` Տադո

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Միալար

Աշուն է...Բռռռ: Սկսել եմ մրսել: Դրսիս ու ներսիս ջերմաստիճանները հավասարվել են իրար: Ուղղակի ցուրտ է: Չէ, դժգոհ չեմ: Սովոր եմ ցրտին: Արդեն երկու տարի է ներսիս սառնության հետ հաշտվել եմ: Երկար ժամանակ կռիվ-կռիվ էինք խաղում, ավելի ուշ փորձեցինք հաշտվել, անգամ միասին տանգո ենք պարել բաց պատշգամբում, հետո էլի կռիվներ....էս անգամ բարձերով էինք կռիվ անում, երեխեքի պես, իրար բմբուլները քամուն էինք տալիս, հետո սովորեցինք իրար վրա ուշադրություն չդարձնել: Ես ցերեկներն էի արթուն, ինքն իր գործը գիշերներն էր անում, դե մեկ էլ մայրամուտին: Հետո արդեն մոռացանք իրար գոյության մասին: Հա, արդեն դրսում էլ է ցուրտ: Էդպիսին է սառնությունը: Բավարարվել չունի: Դե իհարկե, ներսս իրեն հերիք չէր, անպայման պիտի դրսում էլ ցույց տար իրեն: Հոգնել եմ արդեն: Ձեռքի հետ էլ դողացնում եմ, փաթաթվել եմ ծածկոցի տակ, ինքս ինձ համոզում եմ, որ ինձ դուր է գալիս ցուրտը: Այս մի անգամն էլ ստացվեց համոզել: Ես սիրու՛մ եմ ցուրտը: Ու մեկ էլ գրել չի ստացվում: Ոչ մի կերպ: Ոչ սկզբից, ոչ վերջից, ոչ մի տեսակի: Դատարկությու՞ն...Չէ՛: Դաոն վկա, ս...

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը...

Կապույտ հորիզոնը

Ինձ համար քայլում եմ փողոցի երկայնքով, մեկ էլ աշխարհի բոլոր ծայրերում ինչքան վրեժխնդիր մեռել կա` գալիս, մազերիցս քաշում է, նստում է ուսերիս ու իրար հետևից վրեժի մասին գիտական հոդվածներ կարդում: Ես այդ պահին, պարտադիր պայման է, ձեռքիցս բաց եմ թողնում թղթերի կույտը, որ պիտի տանեի տուն ու աշխատեի իրենցով, պայուսակիցս հանում ու փողոց եմ շպրտում մի քանի րոպե առաջ գնված գրքերը, որ թեթև մարմնով դիմավորեմ մեռելներին, և հետո իրենց պատմածները բավական են կյանքիս մնացած տարիները դրական հիշողություններով ու հույզերով լցնելու համար: Ուսիս թառած մեռելներիս վերջույթները բրդից հագուստ են հիշեցնում, որ այդ պահին ուզում եմ փաթաթել ուսերիս՝ իրենց ձայնը տակառի հնչողությամբ լսելու համար:  Հենց մոտենում եմ անցումին, լուսակիրները դեղնավուն գույն են ստանում, որ մեռելների ճաշակով լինի ու փողոցն անցնելիս ուղեղս չմթագնի: Ամենազավեշտալին երևի այն է, որ իրենք մի պահից այն կողմ մոռանում են ուսատիրոջն ու սկսում իրար հետ վիճելը՝ ոսկորների, մոխիրների ու կապույտ հորիզոնների թեմաներով: Վերջին թեման միայն Ծաղկամեռելն ...