Skip to main content

Փոխարինելի


Մահը մի ոտքի վրա կանգնելուց հոգնեց, ձեռքի մանգաղն էլ չկարողացավ հետը քարշ տալ, շորերը պատռվեցին երկար քայլելուց, ծարավեց ու որոշեց մարդկանցից ջուր խնդրել: Հանեց սև թիկնոցը, սև վերնաշապիկն ու տաբատը, մերկ վազեց մայրուղով, որ խղճահարություն առաջացնի: Մահվանը գտան սառած ու կուչ եկած մի աննկատ պանդոկի դիմաց, ներս տարան, պանդոկում աշխատող չաղլիկ տիկինը մահվանը կարմիր պուտիկներով զգեստ հագցրեց, մազերը սանրեց, իր կիսատ օծանելիքից մի փոքր ցանեց վրան ու մահն ուշքի եկավ: Մահվանը դուր եկավ պանդոկն ու իր տեսքը, մահը ձևացրեց, թե չի հիշում իր ով լինելը, մահը ձևացրեց, թե վախենում է մենակ մնալուց, մահը ուրացավ ինքն իրեն, ասաց, որ մահվանից վախենում է: Մահը տեղավորվեց մարդկանց աշխարհում ու իրեն լավ զգաց այնտեղ: Մի անգամ էլ մահն իմ ձեռքն ընկավ, ես նրան տուն տարա, իմ անկողինն իր հետ կիսեցի, միասին ճաշեցինք,  պուտիկավոր զգեստը լվացի, իրեն էլ լողացրի ու հեքիաթ պատմեցի, որ քնի: Մահվանը դուր եկավ հեքիաթն ու վերջնականապես որոշեց մնալ ինձ մոտ: Բայց երկար չէր կարող թաքնվել, առանց մահվան մարդիկ չէին կարող,մարդկանց մահը հարկավոր էր, մահը պետք է մի օր վերադառնար իր մշտական աշխատանքին: Բայց նա չէր ուզում, մահը ուրացել էր ինքն իրեն, մահը փախել էր ինքն իրենից: Երկար մտածելուց հետո մահը երկու օրով անհետացավ, երբ վերադարձավ, ձեռքին իր մանգաղն էր ու սև հագուստները: Մահն առանց բացատրություն տալու վրայիցս հանեց շորերս, հագցրեց իր սև հագուստները, մանգաղը ձեռքս տվեց ու ասաց` գնա, գործս շարունակիր: Ես քո տեղը կապրեմ:

Comments

  1. Տես՝ որտեղ են պուտավոր շորեր հագցնում մերկ մարդկանց։ Գնա՝ մանգաղդ ուրիշին տուր։

    ReplyDelete
  2. Հենց հոգնեմ, կտամ ուրիշին ^^

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Միալար

Աշուն է...Բռռռ: Սկսել եմ մրսել: Դրսիս ու ներսիս ջերմաստիճանները հավասարվել են իրար: Ուղղակի ցուրտ է: Չէ, դժգոհ չեմ: Սովոր եմ ցրտին: Արդեն երկու տարի է ներսիս սառնության հետ հաշտվել եմ: Երկար ժամանակ կռիվ-կռիվ էինք խաղում, ավելի ուշ փորձեցինք հաշտվել, անգամ միասին տանգո ենք պարել բաց պատշգամբում, հետո էլի կռիվներ....էս անգամ բարձերով էինք կռիվ անում, երեխեքի պես, իրար բմբուլները քամուն էինք տալիս, հետո սովորեցինք իրար վրա ուշադրություն չդարձնել: Ես ցերեկներն էի արթուն, ինքն իր գործը գիշերներն էր անում, դե մեկ էլ մայրամուտին: Հետո արդեն մոռացանք իրար գոյության մասին: Հա, արդեն դրսում էլ է ցուրտ: Էդպիսին է սառնությունը: Բավարարվել չունի: Դե իհարկե, ներսս իրեն հերիք չէր, անպայման պիտի դրսում էլ ցույց տար իրեն: Հոգնել եմ արդեն: Ձեռքի հետ էլ դողացնում եմ, փաթաթվել եմ ծածկոցի տակ, ինքս ինձ համոզում եմ, որ ինձ դուր է գալիս ցուրտը: Այս մի անգամն էլ ստացվեց համոզել: Ես սիրու՛մ եմ ցուրտը: Ու մեկ էլ գրել չի ստացվում: Ոչ մի կերպ: Ոչ սկզբից, ոչ վերջից, ոչ մի տեսակի: Դատարկությու՞ն...Չէ՛: Դաոն վկա, ս...

Ճռռոց

...Լավ, կգնանք: Խոստանում եմ: Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր: Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց: -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց: Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը...

մայիսյան

Հունիսն իրեն առաջ է գցել արդեն, բայց սիրտս ուզում ա մայիսը ենթարկել կինո/գրքա/երաժշտա/անձնա ամփոփման: Էս կիսամյակի դասերը շատ թռուցիկ անցան: Ուշքն ու միտքս կուրսայինն էր ու դրա հաջող հանձնումը: Մի տեսակ շատ վաղուցվանից էի տրամադրվել էդ օրվան, ու անսպասելի պահեր չեղան: Ամեն ինչ իր հունով անցավ: Կարևորը գրասեղանիս վրայից պոկեցի Cluster-♡ գրությունը: Դա արել էի, որ իբր սիրահարվեմ կուրսայինիս թեմային: Կինոներից. կորեական նոր ալիքի տակ մնացած I'm a Cyborg, but that's ok Վրեժի մասին տրիլոգիան ավարտին հասցրի: Սրա ռեժիսորը անտանելի լավն ա: Ֆիլմերը մեկը մեկից "դնես պաչես" են: Բա ինչքան սիրուն տրամաբանական կառուցվածք ունեն: Lady Vengeance Sympathy for Mr. Vengeance Ապակի կինո Stoker-ը: Ուրեմն էս Միա Վասիկովսկան մի կյանքի կտոր ա իրականում: Մի տեսակ հետաքրքիր ու իզոլացված ագրեսիա ունի, ու չես հասկանում՝ երեխա է, թե մեծ մարդ: Stoker Joint Security Area Thirst Լավ գրքի շատ վատ էկրանավորումը The unbearable lightness of being Էս ֆիլմից մի շա...