Երջանիկ էի: Գիտեի, որ
իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ
ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, բռունցքներս պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում:
Ռելսերի ձայնը հաճելի էր:
Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց:
Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց:
-Դե լավ, հասնում ենք,
քիչ մնաց:
Ախր չգիտեր, որ ուզում
էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ
ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում:
Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի)
լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս
էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք
հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի,
որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին
ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը: Ներս մտանք: Կանգնեցի ու մի պահ
քարացա:
-Հն, ի՞նչ ես կանգնել, առաջ անցիր:
Լսեցի իրեն: Մի քանի րոպե շրջեցի տան կողքերով:
- Տուն չե՞ս մտնելու,- հարցրեց:
Լսեցի իրեն: Մի քանի րոպե շրջեցի տան կողքերով:
- Տուն չե՞ս մտնելու,- հարցրեց:
Ախր
չգիտեր, որ հենց դրան եմ նախապատրաստվում: Դան դուռը ոնց որ միշտ՝ բաց էր: Ներս մտանք:
Ոտքս դնելուց հատակը ճռռաց: Նորից հին ճռռոց էր: Նորից մտապահեցի այն: Անցա խոհանոցով:
Ոչինչ չէր փոխվել: Սեղանին, ոնց որ միշտ, մրջյուններ էին վազվզում: Մի քանի րոպե իրենց
էի նայում:
- Նորի՞ց կպար էդ մրջյուններին:
- Կարոտել էի իրենց:
- Ուզու՞մ ես՝ հետդ վերցրու:
- Չէ, էս է իրենց տեղը:
- Կարոտել էի իրենց:
- Ուզու՞մ ես՝ հետդ վերցրու:
- Չէ, էս է իրենց տեղը:
Սեղանը
հին էր: Աթոռներն էլ: Նստեցի աթոռին: Վեր կացա: Նորից նստեցի: Ձեռքերովս շոշափեցի սեղանը:
Հետո բացեցի պահարանը: Ամեն ինչ նույն տեղում էր: Շաքարավազն էլ: Ու մեջը երկու-երեք
մրջյուն կար: Ձեռք չտվեցի իրենց: Փակեցի պահարանի դուռը: Մի քանի անգամ քայլեցի նույն
տեղով, որ նորից լսեմ ճռռոցը: Ինձ խելագարի պես էի պահում: Համենայն դեպս կողքից էդպես
էր երևում: Ախր ոնց կհասկանար ինձ, եթե ասեի, որ պատրաստ եմ անգամ համբուրել կեղտոտ
ու փոշոտ հատակը: «Երեխայություն ես անում»,- երևի կասեր: Իսկ ես երբեք չէի կարողանա
բացատրել, որ այդ տան հատակի փոշին ինձ անհրաժեշտ էր, որ ես դրա կարիքն ունեի:
- Էդպես մի նայիր, մեկ է՝ քանդելու ենք:
Հա,
բան չասացի:
Խոհանոցի
ներսում սենյակ կար: Մտանք այդ սենյակ: Մութ էր: Բայց ամեն ինչ երևում էր: Սենյակում
երկար քայլեցի: Մոտեցա փոքրիկ պահարանին: Բացեցի: Մի երկու բան կար դրված: Պահարանից
մի գիրք վերցրի (Բուրատինոյի արկածներն էր):
- Հիշու՞մ ես:
- Հարյուր անգամ կարդացել ես:
- Գիտեմ: Հիմա էլ կկարդայի:
- Դե եթե ուզում ես՝ վերցրու:
- Հենց հանեմ էստեղից, կդառնա սովորական գիրք: Ու ինձ էլ պետք չի գա:
- Ինչի հետևից ես ընկել...
Գիրքը սեղմեցի ձեռքերիս մեջ: Մոտեցրի ինձ: Փոշի˜... հի˜ն փոշի: Ագահորեն շնչեցի այն:
- Գրքի փոշին վտանգավոր է:
- Գիտեմ, ու թքած ունեմ:
- Հիշու՞մ ես:
- Հարյուր անգամ կարդացել ես:
- Գիտեմ: Հիմա էլ կկարդայի:
- Դե եթե ուզում ես՝ վերցրու:
- Հենց հանեմ էստեղից, կդառնա սովորական գիրք: Ու ինձ էլ պետք չի գա:
- Ինչի հետևից ես ընկել...
Գիրքը սեղմեցի ձեռքերիս մեջ: Մոտեցրի ինձ: Փոշի˜... հի˜ն փոշի: Ագահորեն շնչեցի այն:
- Գրքի փոշին վտանգավոր է:
- Գիտեմ, ու թքած ունեմ:
Գիրքը նույն տեղը դրեցի: Նորից սկսեցի շրջել
սենյակով մեկ: Անկյունում բազկաթոռն էր: Նստեցի: Երեք րոպե մնացի էդտեղ նստած: Ձեռքերովս
շոշափեցի բազկաթոռը: Վեր կացա: Երկու թախտերն էլ իրենց տեղում էին: Պատերը խոնավությունից
քիչ էր մնում փլվեին: Մատներով շոշափեցի պատերը: Զգացի, որ փշրվում էին:
- Եթե էդպես շարունակես, ինքդ կքանդես տունը:
Ոչինչ չասացի: Լուռ դուրս եկանք սենյակից:
Հիմա էլ...
- Երկրորդ հա՞րկ էլ ես գնալու:
Էնպես նայեցի իրեն, որ փոշմանեց իր հարցից: Երկրորդ հարկ բարձրանալուց աստիճանները շարժվում էին:
Ոչինչ չասացի: Լուռ դուրս եկանք սենյակից:
Հիմա էլ...
- Երկրորդ հա՞րկ էլ ես գնալու:
Էնպես նայեցի իրեն, որ փոշմանեց իր հարցից: Երկրորդ հարկ բարձրանալուց աստիճանները շարժվում էին:
- Զգու´յշ:
Հասանք երկրորդ հարկ: Պատշգամբ: Սպիտակ սեղան:
Դուռ: Ոչինչ չէր փոխվել: Ներս մտանք: Միջանցքը փոքր էր: Ավելի լուսավոր էր ու տաք:
Մի քանի րոպե միջանցքում մնացի: Հերթով ձեռք տվեցի ամեն ինչին՝ պահարանին, գրքերին,
դռանը: Մի երկու անգամ բացեցի ու փակեցի պահարանի դուռը: Նորից այդ ձայնը: Դիմանալն
անհնար էր: Ճռռոցը սիրտս ծակում էր: Մտնում էր ներս: Անցնում էր ամբողջ մարմնովս, ներծծվում
էր արյանս մեջ. ճռռոցը...
Սենյակ մտնելու ժամանակն էր: Ներս մտանք:
Միանգամից դաշնամուրը տեսա՝ հին, սև: Բացեցի: Փորձեցի նվագել: Լարած չէր, չստացվեց:
Դաշնամուրի վրա մի երկու արձանիկ կար ու մի ժամացույց: Սլաքն անընդհատ աջ ու ձախ էր
գնում ու... ձայնը... հարազա˜տ, հեռու˜, սիրելի˜ ձայնը...
Մոտեցա անկողնուն: Վրան ծածկոց կար՝ վանդակավոր, հին: Շնչեցի ծածկոցը: Մարմնովս ինչ-որ
բան անցավ: Փշաքաղվեցի: Նույն հոտն էր, ոչինչ չէր փոխվել: Սեղանն էլ էր նույնը, աթոռներն
էլ, պատերի նկարներն էլ: Հետո մոտեցա գրապահարանին: Նայեցի: Ժպտացի:
- Սրա համար էինք եկել, վերցրու՝ ինչ պետք է:
Դա պարզապես առիթ էր էստեղ գալու: Ուրիշ կերպ չէի կարող:
- Գի՞րք է պետք, վերցրու:
Հերթով կարդացի գրքերի վերնագրերը: Ձեռքս դրեցի Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» գրքի վրա:
- Միայն սա՞:
- Չէ, բոլորը:
- Հմ:
- Գիտեմ, քո սիրելի գիրքն է: Ես էլ եմ այն շատ սիրում:
- Կարդացե՞լ ես:
- Չէ:
- Հիմարություն:
- Ոչինչ էլ չեմ վերցնում: Սրանք գրադարանում էլ կան:
Ապշած ինձ նայեց: Հասկացա՞վ, չգիտեմ:
- Քանդելուց գրքերը տեղափոխելու ենք:
- Դրանք կդադարեն գիրք կոչվել, եթե էստեղից տեղափոխվեն:
Դա պարզապես առիթ էր էստեղ գալու: Ուրիշ կերպ չէի կարող:
- Գի՞րք է պետք, վերցրու:
Հերթով կարդացի գրքերի վերնագրերը: Ձեռքս դրեցի Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» գրքի վրա:
- Միայն սա՞:
- Չէ, բոլորը:
- Հմ:
- Գիտեմ, քո սիրելի գիրքն է: Ես էլ եմ այն շատ սիրում:
- Կարդացե՞լ ես:
- Չէ:
- Հիմարություն:
- Ոչինչ էլ չեմ վերցնում: Սրանք գրադարանում էլ կան:
Ապշած ինձ նայեց: Հասկացա՞վ, չգիտեմ:
- Քանդելուց գրքերը տեղափոխելու ենք:
- Դրանք կդադարեն գիրք կոչվել, եթե էստեղից տեղափոխվեն:
Պատուհանը բաց էր: Ծառերի տերևները պատուհանից
ներս էին մտել: Մի տերև պոկեցի: Ձեռքերիս մեջ փշրվեց: Լուռ իջանք երկրորդ հարկից: Դիմացը
նստարան կար: Մոտեցա: Նստեցի, պառկեցի, հետո նորից նստեցի: Պատի վերևում մի հին քարտեզ
կար կախված: Իրենից թաքուն համբուրեցի այն: Փոշին կոկորդովս անցավ: Հաճելի էր: Գուցե
դրանից հետո հիվանդանոց ընկնեի...Ի՞նչ կարևոր էր
դա:
- Քանդելուց թող քարտեզին ձեռք չտան:
- Չի´ լինի:
Գիտեի: Տան այգում խոտեր էին աճել: Խոտերը նույնպես անցան մատներիս տակով: Կոճղ կար: Նստեցի վրան:
- Երեխա ես, էլի:
Լուռ վեր կացա: Մոտեցա ջրի ծորակին: Բացեցի: Մի քանի վայրկյան լսեցի ջրի ձայնը: Հասկանում էի: Գնալու ժամանակն էր: Չէի ուզում տեղիցս շարժվել:
- Հն, գնա՞նք:
- Մի քիչ էլ սպասիր:
- Անտանելի ես:
- Չի´ լինի:
Գիտեի: Տան այգում խոտեր էին աճել: Խոտերը նույնպես անցան մատներիս տակով: Կոճղ կար: Նստեցի վրան:
- Երեխա ես, էլի:
Լուռ վեր կացա: Մոտեցա ջրի ծորակին: Բացեցի: Մի քանի վայրկյան լսեցի ջրի ձայնը: Հասկանում էի: Գնալու ժամանակն էր: Չէի ուզում տեղիցս շարժվել:
- Հն, գնա՞նք:
- Մի քիչ էլ սպասիր:
- Անտանելի ես:
Գիտեի, որ անտանելի եմ: Ձայն չհանեցի: Ծորակի
կողքին տաշտ կար՝ ջրով լցված: Մոտեցա: Ձեռքերս մտցրեցի ջուրը: Մի քանի րոպե տեղիցս
չէի շարժվում:
- Մտիր տաշտը: Մտիր ու խեղդվիր:
Սիրով կմտնեի: Հաճելի պահ էր: Ջուրը սառն էր: Էնպես էի հասկանում իրեն: Զարմանում էի՝ ոնց է լուռ դիմանում ինձ: Արդեն հոգնել էի: Ձեռքերս դողում էին:
- Գնացինք:
- Բա կտու՞րը:
Սիրով կմտնեի: Հաճելի պահ էր: Ջուրը սառն էր: Էնպես էի հասկանում իրեն: Զարմանում էի՝ ոնց է լուռ դիմանում ինձ: Արդեն հոգնել էի: Ձեռքերս դողում էին:
- Գնացինք:
- Բա կտու՞րը:
Ինձ արգելում էին կտուր բարձրանալ: Վտանգավոր
էր: Բարձրացա: Կտուրում կատուներ կային: Նայեցինք իրար, ժպտացինք, հասկացանք իրար:
Իջա կտուրից: Արդեն դարպասի մոտ էինք:
- Իսկ եթե չքանդե՞ք:
Իզուր ասացի: Լուռ բացեցի դարպասը: Վերջին
անգամ...նույն ճռռոցը: Դարպասից դուրս եկանք: Երկու քար կար դրված: Խաղողի որթը...հի˜ն, ծանո˜թ: Հեռանալուց
նայեցի տանը: Քարերը կարմիր էին: Երկար չնայեցի, որ շատ չտանջվեմ: Տունն էլ չէր կարողանում
ինձ նայել: Մեղավոր էր զգում իրեն: Երկար ժամանակ լուռ քայլեցինք: Դեռ ուշքի չէի եկել:
Դեռ էնտեղ էի: «Քանդում են, թող քանդեն, հո իմ ներսում չեն կարող քանդել... մի տեսակ
չեն համարձակվի, մուտք էլ չունեն, ու˜ր մնաց քանդեն»:
Հա, հիմարություն էր էդտեղ նորից վերադառնալը, հիմարություն կլիներ այդ տունը չքանդելը:
Շատ լավ էի հասկանում:
Վերջին
անգամ զգացի ճռռոցը, դռան ձայնը, ջրի ձայնը, կատուներին, ծածկոցի հոտը, փոշին, քարտեզը,
կոճղը...
Նայեցի իրեն:
Նայեցի իրեն:
- Մեկ է, քեզ չեմ հասկանում,- ասաց:
Գիտեի,
որ խաբում էր: Ախր պարզ տեսնում էի աչքերից եկող երկու կաթիլ արցունքը:
Վոլտ ^-^ նենց լավն են էս հին գրառումներդ ^-^ սաղ կարդամ, վերջացնեմ ու քեզ առանձին երկար կգրեմ ^-^
ReplyDeleteԱպրես Նիկ, որ կարդում ես ^___^ իմ հին գրառումները կվերակենդանացնես
ReplyDelete