Մեզ հարկավոր չեն կիսամութ սենյակ, սպիտակ փոշոտ ծածկոց ու անկողին, մոմեր, փոքրիկ սեղան...այսօր մեզ խոտերն էլ կբավարարեն: Այսօր ինձ հոգիներ հարկավոր չեն, այսօր ես մարմին եմ ուզում՝ իսկական, տաք, փոքրիկ ու սպիտակ մարմին: Ու ես քեզ եմ ընտրում: Կգրկեմ քեզ, կնետեմ խոտերի մեջ, հետո կվերանամ: Դու ինձ թույլ կտաս, չէ՞: Այս անգամ ես հոգի՛ս կթողնեմ սառը հատակին ընկած, չէ՞ որ այսօր մարմինների օրն է: Այսօր մեզ հոգիներ հարկավոր չեն: Կհամբուրեմ սպիտակ պարանոցդ: Ես դա այնքան վաղուց էի ցանկանում: Մատներով կշոյեմ մարմինդ, հետո եղունգներով կճանկռեմ: Ես սովոր չեմ մարմիններ շոյել, սովոր չեմ խաղալ մարմինների հետ: Եղունգներով միշտ հոգիներ եմ ճանկռել, դրա համար էլ այսօր կոպիտ եմ մարմնիդ հետ: Կհամբուրեմ սպիտակ փոքրիկ մարմինդ: Դրան էլ սովոր չեմ: Ես միշտ հոգիներ եմ համբուրել: Դրա համար էլ մարմինդ համբուրելուց կդողամ: Ու այսօր դու ընդամենը մարմին ես: Աչքերդ էլ ինձ հարկավոր չեն: Դրանք հոգուդ հետ միասին կպահես, որ չտեսնեմ: Կպառկես խոտերի մեջ, լուռ, այ...
Մարի Մելիքյան