Skip to main content

‹‹Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ››


Ֆոլքներ կարդալը մեռնելուն հավասար մի բան է, հատկապես էս մեկը: Բայց մի առավելություն ունի, չես կարողանում կտրվել իրենից: Կարդալու ամբողջ ընթացքում մոտս գլխացավ էր սկսվում, աչքերս հոգնում էին, ձեռքիս ափերը` քոր գալիս: Մի խոսքով տարօրինակ բաներ էին կատարվում:

Աշխարհի ամենաերկար նախադասություններով գրքերից է, մենակ վեցերորդ գլխում մի նախադասություն կա, որը 1288 բառից ա կազմված:

Հարավային գոթիկա ժանրում է գիրքը (հարավային գոթիկան հարավում կատարվող պատմությունների մասին է, որոնց մեջ գերբնական երևույթների, պաշտամունքների, հավատալիքների, սնոտիապաշտության ազդեցությունը շատ մեծ է: Էդ պատմություններում մարդիկ սերնդից սերունդ իրար են փոխանցում կոնկրետ երևույթների կամ մարդկանց հանդեպ վախը, կողմնապահությունը կամ խուսափումը)

Ընթացքում հերոսներից ամեն մեկը իր տեսանկյունից է խոսում: Դժվարամարս, բարդ-ընկալելի, լիքը համեմատություններով, շատ խիտ բովանդակությամբ գիրք է: Խորհուրդ տալ չեմ կարող ոչ ոքի, կվախենամ նույնիսկ էդ ուղղությամբ մտածել:

Ֆոլքները ակնարկներով է խոսում, մի բանի շուրջ հազար անգամ պտտվում է, ամեն անուն տալիս է դրան, բացի հենց բուն երևույթից: Դրա համար տարբեր ձևերով ես հասկանում ու մեկնաբանում գրածը:

Ընդհանրապես հարավի մասին պատմությունները շատ են առանձնահատուկ, հնարավոր չի ոչ մի ուրիշ գրքի հետ խառնել:

Հերոսներից գլխավորի` Սաթփենի մասին գրքի սկզբից մինչև վերջ ինչ վատ կարծիք ասես որ չի ասվում, մտածում ես` ով ա էս հրեշը, որ էսքան վախենում են բոլորն իրենից: Բայց մինչև վերջ էլ կոնկրետ չի նշում, թե իր արածներից որոնք էին էդքան հրեշավոր:

Էլենը օդերի մեջ սավառնող, վերացական մարդ էր, իսկ քույրը` Ռոզան` ընդհակառակը, հողից էր կառչած, բայց արտաքին աշխարհից ինքն իրեն դուրս էր համարում, որովհետև ամբողջ ժամանակ դիտորդի դերում էր:

Մնացած հերոսների մասին շատ բարդ է ինչ-որ բան ասելը, հեչ համակարգված չէին իրենք:


Տեսնես Ֆոլքների գլխում ինչ ա կատարվել էս գիրքը գրելու ընթացքում:

Comments

Popular posts from this blog

մայիսյան

Հունիսն իրեն առաջ է գցել արդեն, բայց սիրտս ուզում ա մայիսը ենթարկել կինո/գրքա/երաժշտա/անձնա ամփոփման: Էս կիսամյակի դասերը շատ թռուցիկ անցան: Ուշքն ու միտքս կուրսայինն էր ու դրա հաջող հանձնումը: Մի տեսակ շատ վաղուցվանից էի տրամադրվել էդ օրվան, ու անսպասելի պահեր չեղան: Ամեն ինչ իր հունով անցավ: Կարևորը գրասեղանիս վրայից պոկեցի Cluster-♡ գրությունը: Դա արել էի, որ իբր սիրահարվեմ կուրսայինիս թեմային: Կինոներից. կորեական նոր ալիքի տակ մնացած I'm a Cyborg, but that's ok Վրեժի մասին տրիլոգիան ավարտին հասցրի: Սրա ռեժիսորը անտանելի լավն ա: Ֆիլմերը մեկը մեկից "դնես պաչես" են: Բա ինչքան սիրուն տրամաբանական կառուցվածք ունեն: Lady Vengeance Sympathy for Mr. Vengeance Ապակի կինո Stoker-ը: Ուրեմն էս Միա Վասիկովսկան մի կյանքի կտոր ա իրականում: Մի տեսակ հետաքրքիր ու իզոլացված ագրեսիա ունի, ու չես հասկանում՝ երեխա է, թե մեծ մարդ: Stoker Joint Security Area Thirst Լավ գրքի շատ վատ էկրանավորումը The unbearable lightness of being Էս ֆիլմից մի շա...

Ինքը...

Ինքը միակն է, ում առաջ պատրաստ եմ արձակել ամենավերջին կոճակս էլ Իրեն կվստահեմ նույնիսկ ծակ գուլպաներիս մասին պատմությունը Իր հետ սեղան կնստեմ թափթփված մազերով ու չհարթուկված շորերով, կուտեմ առանց պատառաքաղի և ուզածիս չափ կճպճպացնեմ Հետը կկիսեմ հաց ու պանիրը, կոլան կամ մսով ապուրը Թույլ կտամ, որ մտնի դարակներս ու քանդի, թույլ կտամ, որ խառնի թղթերս ու պատռի գրքերս Իրենից կխնդրեմ, որ սրբիչս հասցնի, երբ ես բաղնիքում լողանալիս լինեմ Կնստեմ դիմացն ու կնայեմ աչքերի մեջ` առանց ամաչելու Վրան կգոռամ ու ճղճղան ձայնս ցույց կտամ` առանց մտահոգվելու Հետը կխոսեմ ձեռքերով ու ոտքերով Ու եթե պետք լինի բարձրաձայն կլացեմ ու կհայհոյեմ մոտը` համոզված լինելով, որ ինձ չի նախատի ու բերանս չի փակի Ինքը միակն է, ով մոտենում է ինձ ուզածի չափ ու դիպչում է ինձ` ինչքան որ սիրտը կտա Իրեն ես երբեք հետ չեմ հրում Ջրից հետո ամենաանհրաժեշտ բանն է ինքը Օդից հետո` ամենացանկալին Իրեն կարելի է առանց զգուշացնելու էլ գալ, կարող է առանց դուռը թակելու էլ մտնել, կարող է կոշիկները չմաքրել, եթե ուզում է, կարող է լուսա...

Ածելիավոր

Երկսայր մկրատն ընկած էր սենյակի փոշոտ հատակին: Երկու ծայրերն էլ ժանգոտ էին: Դեպի սենյակի ելքն ուղղված ծայրին մի երկու կաթիլ արյուն կար: Սեղանի տակ դրված հաստափոր գրքերը ծածկված էին դեղնավուն կտորով:  Սենյակից եռացրած սպիրտի հոտ էր գալիս: Երկու ոտքեր առանց դադարի ցնցվում էին: Դրանից զսպանակների ձայն էր գալիս: Կտկտոց: Աթոռին նստած էր ինքը՝ ածելիով մարդը: Մեջքը կոր էր: Երկու թիակներն էլ դուրս էին թռել: Վզի հետևում կոշտուկներ կային: Ձեռքին ածելիներն էին: Սենյակում ոչ ոք չկար: Միայն Ածելիավորն էր: Սեղանին խոհանոցային դանակներ էին:  Դանակներից մի երկուսի վրա հացի փշրանքներ կային: Ածելիավորը երբեք չէր օգտագործում դանակներ: Նրան բավարարում էր մկրատի երկսայրությունը: Հետո, երբ մկրատները ժանգոտեցին, նա որոշեց ածելիներով յոլա գնալ:     Նա վերցրեց հատակին ընկած մկրատը: Խնամքով մաքրեց երեք կաթիլ արյունն ու դրեց դանակների կողքին: Սեղանն ամբողջությամբ քերծված էր: Նա միշտ ստիպված էր լինում սեղանի վրա փորձարկել ածելիները, քանի որ ուրիշ հարմարանք չկար: Իսկ հատակը վաղուց անպի...