Skip to main content

Posts

Showing posts from September, 2017

Ռոբը

Վոլտերայի, ivy -ի ու LisBeth -ի համատեղ պատմվածքը Ռոբն ընկերներիցս ամենահնամաշ հագուստ կրողն է ու առավոտյան ամենաուշը արթնացողը։ Ռոբի մազերն ամենաշատն են թափվում, իսկ ձայնն ամենախռպոտն է։ Մեր ընկերական շրջապատում Ռոբն էլի մի շարք գերադրական հատկանիշներով է առանձնանում (օրինակ` ամենաքչակերը, ամենահնչեղ ծիծաղն ունեցողը), բայց եթե անգամ բոլոր այդ ամենաները իրար գումարենք ու մի ամբողջական պատկեր ստանանք, միևնույն է, դա չի կարող համեմատվել Ռոբի ամենատարօրինակ սովորության հետ. Ռոբը վախեցնել է սիրում։ Եթե գիշեր է, Ռոբը հաստատ անկողնուց դուրս մի տեղ է ու զբաղված է բոլորիս սրտաճաք անող ձայներ արձակելով։ Եթե նույնիսկ անկողնու մեջ է, ուրեմն իր մութ գործն արդեն արել է ու գիշերը մեզ հաստատ անքնություն է սպասվում` ժամանակ առ ժամանակ շրխկոցով փակվող պատուհանի կամ վարագույրի վրա գլխիվայր կախված անթև տիկնիկների տեսքով։ Ռոբը միստիկան գիշերվան է բաժին հանում, որովհետև լավ գիտի` ցերեկվա լույսի տակ անթև տիկնիկն ուղղակի մանկական չարաճճիության արդյունք է, իսկ ուժգին փակվող պատուհանը` քամուն ենթարկվող հասարակ