Skip to main content

Posts

Showing posts with the label ակումբ

Ռոբը

Վոլտերայի, ivy -ի ու LisBeth -ի համատեղ պատմվածքը Ռոբն ընկերներիցս ամենահնամաշ հագուստ կրողն է ու առավոտյան ամենաուշը արթնացողը։ Ռոբի մազերն ամենաշատն են թափվում, իսկ ձայնն ամենախռպոտն է։ Մեր ընկերական շրջապատում Ռոբն էլի մի շարք գերադրական հատկանիշներով է առանձնանում (օրինակ` ամենաքչակերը, ամենահնչեղ ծիծաղն ունեցողը), բայց եթե անգամ բոլոր այդ ամենաները իրար գումարենք ու մի ամբողջական պատկեր ստանանք, միևնույն է, դա չի կարող համեմատվել Ռոբի ամենատարօրինակ սովորության հետ. Ռոբը վախեցնել է սիրում։ Եթե գիշեր է, Ռոբը հաստատ անկողնուց դուրս մի տեղ է ու զբաղված է բոլորիս սրտաճաք անող ձայներ արձակելով։ Եթե նույնիսկ անկողնու մեջ է, ուրեմն իր մութ գործն արդեն արել է ու գիշերը մեզ հաստատ անքնություն է սպասվում` ժամանակ առ ժամանակ շրխկոցով փակվող պատուհանի կամ վարագույրի վրա գլխիվայր կախված անթև տիկնիկների տեսքով։ Ռոբը միստիկան գիշերվան է բաժին հանում, որովհետև լավ գիտի` ցերեկվա լույսի տակ անթև տիկնիկն ուղղակի մանկական չարաճճիության արդյունք է, իսկ ուժգին փակվող պատուհանը` քամուն ենթարկվող հասարակ...

Helium

նվիրվում է ակումբցիներին Նախաբանից առաջ: Նախապատրաստում Ակումբցիների համար այդ քարանձավը չափազանց ցուրտ էր ու քարքարոտ: Նրանք սովոր էին բազմել այգիների, փաբերի կամ պարզապես ասֆալտի հարթ մակերևույթներին: Իրականում նրանք մի հսկայական բազմություն էին կազմում` զինվոր մրջույնների պես, հայտնվել էին քարանձավում շատ պատահական: Չէին տրորում իրար, չնայած որ տարածքը շարժվելու համար նեղ էր, նստելու համար` թաց, միմյանց երեսին նայելու ու ժպտալու համար` մութ, բայց ոչ այնքան մութ, որ երկու ակումբցի կարողանային մյուսներից թաքուն շոյել իրար: Նրանք բոլորը կանգած էին, ձգել էին ոտքերը, իսկ ձեռքերը դրել էին գրպանները ( նույնիսկ նրանք, ովքեր գրպաններ չունեին): Եթե քարանձավի ամենավերևի անկյունից դիտեիք, կտեսնեիք միմյանց միախառնված մազերի տեսականի` կարճ ու կոկիկ, երկար ու ոլորուն, երկար ու արդուկած, խուճուճ ու բրդե: Բոլորի մազերն իրար էին սերտաճել, ու եթե հնարավոր լիներ ճեղքել նրանց արանքն ու բարձրանալ վեր, կարելի էր պառկել, հենվել կամ փռվել մազերի մեջ: Ու նրանք նույնիսկ չէին էլ զգա, որ իրենց գլխավերևում խռմփա...