Skip to main content

Posts

Showing posts from July, 2012

Enter

A.M. Առավոտ է։ Արթնանում ես զարթուցիչի ձայնից։ Զզվելով բացում ես աչքերդ, կտրում ես զարթուցիչիդ ձայնը։ Վեր ես կենում, մոտենում ես պահարանիդ, բացում ես այն, ավելի ճիշտ երկու անգամ կտտացնում ես վրան. կոդ է ուզում։ Հավաքում ես կոդը, բացվում է։ Ընտրում ես հագուստդ, դուրդ չի գալիս՝ նորից տեղն ես դնում։ Ընտրում ես հաջորդը, էս մեկն էլ իսկական հագուստ չի՝ շորթքաթ է։ Վերցնում ես մյուսը, փորձում ես՝ ֆորմատը փոքր է, վրադ չի լինում։ Գրողը տանի. ուզում ես հետ դնել, բայց հիշում ես, որ երեք անգամ սխալվելուց հետո արգելափակվում է, նոր կոդ է ուզում։ Երկար–բարակ պատմություն է, դրա ժամանակը չունես։ Իքսով փակում ես պահարանը։ Ինչ արած, ստիպված փոքր ֆորմատով պիտի յոլա գնաս։ Հետո անցնում ես լոգարան։ Էստեղ էլ է կոդ ուզում։ Մունաթով հավաքում ես կոդը, բացում ես ծորակը՝ ջուր չի գալիս։ Ախր ինտերնետի կապն էստեղ թույլ է։ Ստիպված ես հին ջրով յոլա գնալ։