Skip to main content

Enter


A.M. Առավոտ է։ Արթնանում ես զարթուցիչի ձայնից։ Զզվելով բացում ես աչքերդ, կտրում ես զարթուցիչիդ ձայնը։ Վեր ես կենում, մոտենում ես պահարանիդ, բացում ես այն, ավելի ճիշտ երկու անգամ կտտացնում ես վրան. կոդ է ուզում։ Հավաքում ես կոդը, բացվում է։ Ընտրում ես հագուստդ, դուրդ չի գալիս՝ նորից տեղն ես դնում։ Ընտրում ես հաջորդը, էս մեկն էլ իսկական հագուստ չի՝ շորթքաթ է։ Վերցնում ես մյուսը, փորձում ես՝ ֆորմատը փոքր է, վրադ չի լինում։ Գրողը տանի. ուզում ես հետ դնել, բայց հիշում ես, որ երեք անգամ սխալվելուց հետո արգելափակվում է, նոր կոդ է ուզում։ Երկար–բարակ պատմություն է, դրա ժամանակը չունես։ Իքսով փակում ես պահարանը։ Ինչ արած, ստիպված փոքր ֆորմատով պիտի յոլա գնաս։ Հետո անցնում ես լոգարան։ Էստեղ էլ է կոդ ուզում։ Մունաթով հավաքում ես կոդը, բացում ես ծորակը՝ ջուր չի գալիս։ Ախր ինտերնետի կապն էստեղ թույլ է։ Ստիպված ես հին ջրով յոլա գնալ։
Դուրս ես գալիս լոգարանից։ Նայում ես ժամացույցին՝ արդեն ուշանում ես աշխատանքից։ Շտապել է պետք։ Աստված իմ, դու դեռ չես նախաճաշել։ Մոտենում ես սառնարանին, հավաքում ես կոդը։ Ինչ–որ բան է հարցնում՝ առանց լսելու ասում ես օքեյ։ Բացում ես սառնարանը, մի քանի պապկա կա՝ մթերք, միրգ, բանջարեղեն, նախաճաշ։ Ըհն, քեզ հենց դա էլ պետք է։ Բացում ես նախաճաշ պապկան, վերցնում ես մի կտոր բուտերբրոտ, թու՜, հին է։ Լավ, դիլեյթ։ Մյուսն ես վերցնում։ Էս էլ աբդեյթ է ուզում։ Է դե լավ էլի։ Փակում ես նախաճաշ պապկան, բացում ես մթերքը։ Վերցնում ես մի քիչ պանիր՝ 250 x 250 չափսի, հետո նույն չափսի հաց ու մի քիչ երշիկ։ Բայց արի ու տես երշիկը մենակ 90x90 չափսն է մնացել։ Ուրիշ ձև չունես։ Պիտի հաց-պանիր ուտես։ Կատաղած գնում ես խոհանոց, որ էնտեղ ուտես։ Բացում ես՝ կոդ է ուզում։ Հավաքում ես... Ի՞նչ... Ասում է՝ սխալ ես հավաքել։ Ախ էդ հակերները։ Զուգարանի կոդը հերիք չէր, հիմա էլ խոհանոցի կոդն են ջարդել։ Լավ, սրան էլ դիմացի։ Պիտի ոտքի վրա ուտես։ Բա էս կյանք է... Վերջապես ուտում, վերջացնում ես ու տանից դուրս ես գալիս։ Տան դուռը իքսով փակելու փոխարեն միամիտ մինուս ես տալիս ու տենց դուրս  գալիս։ Դրսում բոլորն օնլայն են։ Անցնում ես փողոցներով, էլի քեզ անիմաստ թեգեր են արել։ Ջղայնացած ջնջում ես նկարդ անկապ ծառերի, լուսամփոփների վրայից, կատաղած ասում ես՝ էլ ինձ թեգ չանեք սրանից հետո, չնայած քեզ լսողն ով է... Նստում ես մեքենադ ու սկսում ես կատաղած վարել։ Արդյունքում մի քանի հոգի ջնջում են քեզ, մի  երկուսն էլ սև ցուցակ են գցում:
Շարունակում ես կատաղած վարելը։ Մի բան էն չի հա էդ մեքենայիդ հետ։ Էլի վիրուսի զոհ է դարձել։ Հազար ասեցինք՝ վիրուսոտ տեղեր մի մտիր։ Լսող չկա քեզ։ Հիմա անտիվիրուսն էլ էն օրը ջնջեցիր։ Հավես չկա նորից քաշելու։ Պիտի մտնես ռիսայքլ բին ու հանես էդտեղից։ Ախր էնքան կեղտոտ գործ է: Դե ասա շուտ–շուտ մաքրի էդ անտերը, որ սենց չլինի։ Մտնում ես, քիթդ փակում ես, սկսում ես անտիվիրուսդ ման գալ։ Հին վերնաշապիկ, հոտած պանիր, լար, գուլպա, զուգարանի թուղթ, չէ, սա էլ չի, բա ու՞ր կորավ էդ անտերը։ Էս ինչ թարս օր է, պիտի հիմա էլ ոտքով գնաս, ախր ոչ մեկի հավեսը չունես, լավ, ոչինչ, օֆլայն կլինես ու սուս ու փուս կգնաս։ Օֆլայն՝ էնթեր... Ասում եմ օֆլայն ՝ էնթեր։ Ոչ մի կերպ քեզ չի ենթարկվում: Սկսում ես վազել՝ չես հասցնում։ Քեզ նկատում են ու սկսվում է տանջանքների մի նոր փուլ։ Մի տաս հոգի գրում են, կեսը զանգում է, կեսը խաղ է առաջարկում։ Գոռալով մերժում ես բոլորին։ 
Վազելով գնում ես, մտնում ես դիմացի շենքի մուտքը։ Գոնե էստեղ մի քանի րոպե շունչ կքաշես։ Է՞ս ով է զանգում։ Շեֆդ է... Թու՜։ Կորած ես։ Հիմա ի՞նչ պետք է ասես։ Դողալով պատասխանում ես։ Սկսում ես արդարանալ, թե ինչի ուշացար։ Պատճառ ես բռնում մեքենայիդ վիրուսը, խոհանոցիդ կոդի գրավումը։ Չէ,  չստացվեց՝ հեռացված ես։ Դե հիմա ոնց եկել ես, տենց էլ հետ գնա։ Գնալուց բոլորին արհամարհում ես։ Արդյունքում ընկերուհիդ է վերջ դնում ձեր հարաբերություններին՝ պատճառաբանելով ինչ–որ մեկի նկարները լայքելը։ Մի երկու ընկեր քեզ կոպտում են, շեֆդ մի կողմից է սկսում՝ իբր սա է՞ր քո վիրուսը, դե ասա ամբողջ օրն օնլայն ես, դրա համար էլ ուշանում ես։ Գլուխդ բռնած մտնում ես ձեր շենք, վերելակը չի աշխատում։ Մտքումդ հայհոյում ես վերելակի ադմիններին, որ չեն հետևոմ իրենց վերելակին, ոտքով բարձրանում ես, մոտենում ես դռանդ՝ սա՞ ինչ է... Ի՞նչ... 404...Ո՜նց։ Էս էլի իքսով չես փակել, հասցրել են դրանք.... Գրողը տանի։ Դե արի ու նորից վերականգնիր տանդ HTML կոդը, դե արի նորից դիզայնն ընտրիր, էս ինչ թարս օր էր, շեֆդ մի կողմից, ընկերուհիդ՝ մյուս։ Դե լավ, թքած՝ Restart:

Comments

Popular posts from this blog

մայիսյան

Հունիսն իրեն առաջ է գցել արդեն, բայց սիրտս ուզում ա մայիսը ենթարկել կինո/գրքա/երաժշտա/անձնա ամփոփման: Էս կիսամյակի դասերը շատ թռուցիկ անցան: Ուշքն ու միտքս կուրսայինն էր ու դրա հաջող հանձնումը: Մի տեսակ շատ վաղուցվանից էի տրամադրվել էդ օրվան, ու անսպասելի պահեր չեղան: Ամեն ինչ իր հունով անցավ: Կարևորը գրասեղանիս վրայից պոկեցի Cluster-♡ գրությունը: Դա արել էի, որ իբր սիրահարվեմ կուրսայինիս թեմային: Կինոներից. կորեական նոր ալիքի տակ մնացած I'm a Cyborg, but that's ok Վրեժի մասին տրիլոգիան ավարտին հասցրի: Սրա ռեժիսորը անտանելի լավն ա: Ֆիլմերը մեկը մեկից "դնես պաչես" են: Բա ինչքան սիրուն տրամաբանական կառուցվածք ունեն: Lady Vengeance Sympathy for Mr. Vengeance Ապակի կինո Stoker-ը: Ուրեմն էս Միա Վասիկովսկան մի կյանքի կտոր ա իրականում: Մի տեսակ հետաքրքիր ու իզոլացված ագրեսիա ունի, ու չես հասկանում՝ երեխա է, թե մեծ մարդ: Stoker Joint Security Area Thirst Լավ գրքի շատ վատ էկրանավորումը The unbearable lightness of being Էս ֆիլմից մի շա...

Ինքը...

Ինքը միակն է, ում առաջ պատրաստ եմ արձակել ամենավերջին կոճակս էլ Իրեն կվստահեմ նույնիսկ ծակ գուլպաներիս մասին պատմությունը Իր հետ սեղան կնստեմ թափթփված մազերով ու չհարթուկված շորերով, կուտեմ առանց պատառաքաղի և ուզածիս չափ կճպճպացնեմ Հետը կկիսեմ հաց ու պանիրը, կոլան կամ մսով ապուրը Թույլ կտամ, որ մտնի դարակներս ու քանդի, թույլ կտամ, որ խառնի թղթերս ու պատռի գրքերս Իրենից կխնդրեմ, որ սրբիչս հասցնի, երբ ես բաղնիքում լողանալիս լինեմ Կնստեմ դիմացն ու կնայեմ աչքերի մեջ` առանց ամաչելու Վրան կգոռամ ու ճղճղան ձայնս ցույց կտամ` առանց մտահոգվելու Հետը կխոսեմ ձեռքերով ու ոտքերով Ու եթե պետք լինի բարձրաձայն կլացեմ ու կհայհոյեմ մոտը` համոզված լինելով, որ ինձ չի նախատի ու բերանս չի փակի Ինքը միակն է, ով մոտենում է ինձ ուզածի չափ ու դիպչում է ինձ` ինչքան որ սիրտը կտա Իրեն ես երբեք հետ չեմ հրում Ջրից հետո ամենաանհրաժեշտ բանն է ինքը Օդից հետո` ամենացանկալին Իրեն կարելի է առանց զգուշացնելու էլ գալ, կարող է առանց դուռը թակելու էլ մտնել, կարող է կոշիկները չմաքրել, եթե ուզում է, կարող է լուսա...

Ածելիավոր

Երկսայր մկրատն ընկած էր սենյակի փոշոտ հատակին: Երկու ծայրերն էլ ժանգոտ էին: Դեպի սենյակի ելքն ուղղված ծայրին մի երկու կաթիլ արյուն կար: Սեղանի տակ դրված հաստափոր գրքերը ծածկված էին դեղնավուն կտորով:  Սենյակից եռացրած սպիրտի հոտ էր գալիս: Երկու ոտքեր առանց դադարի ցնցվում էին: Դրանից զսպանակների ձայն էր գալիս: Կտկտոց: Աթոռին նստած էր ինքը՝ ածելիով մարդը: Մեջքը կոր էր: Երկու թիակներն էլ դուրս էին թռել: Վզի հետևում կոշտուկներ կային: Ձեռքին ածելիներն էին: Սենյակում ոչ ոք չկար: Միայն Ածելիավորն էր: Սեղանին խոհանոցային դանակներ էին:  Դանակներից մի երկուսի վրա հացի փշրանքներ կային: Ածելիավորը երբեք չէր օգտագործում դանակներ: Նրան բավարարում էր մկրատի երկսայրությունը: Հետո, երբ մկրատները ժանգոտեցին, նա որոշեց ածելիներով յոլա գնալ:     Նա վերցրեց հատակին ընկած մկրատը: Խնամքով մաքրեց երեք կաթիլ արյունն ու դրեց դանակների կողքին: Սեղանն ամբողջությամբ քերծված էր: Նա միշտ ստիպված էր լինում սեղանի վրա փորձարկել ածելիները, քանի որ ուրիշ հարմարանք չկար: Իսկ հատակը վաղուց անպի...