Skip to main content

Posts

Showing posts from August, 2012

Հանուն ամբոխի

նկարի հեղինակ՝ Ե․ Թադևոսյան Պատրա՞ստ ես մոռանալ ինքդ քեզ ու տրվել մարդկանց։ Պատրաստ եմ։ Պատրա՞ստ ես հանուն մարդկային ժպիտի մոռանալ էությունդ։ Պատրաստ եմ։ Պատրա՞ստ ես ջնջել հետքերդ ու շարժվել միայն մարդկանց հետքերով։ Պատրաստ եմ։ Պատրա՞ստ ես հանուն մարդկային ճշմարտության, հանուն մարդկային գեղեցկության ուրանալ քո ճշմարտությունը։ Պատրաստ եմ։ Պատրա՞ստ ես հանուն ամբոխի քեզ դեմ գնալ ու դառնալ մարդկանց բարեկամը։ Պատրաստ եմ։ Դե ուրեմն ընտրիր դիմակդ Դիմակդ ընտրելուց հետո մարդիկ կսկսեն ժպտալ քեզ։ Դու պիտի հրճվես այդ ժպիտներից։ Եթե ուզում ես դառնալ մարդկանց բարեկամը, պիտի շողոքորթես նրանց այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն սկսել քեզ շողոքորթել։ Այդ ժամանակ արդեն դուք կհռչակվեք իսկական բարեկամներ։ Պիտի սիրես մարդկանց օրենքները, պիտի ընդունես իրենց ճշմարտությունը, պիտի համարես գեղեցիկ այն ամենը, ինչը մարդիկ են գեղեցիկ համարում։ Ու երբեք, լսու՞մ ես, երբեք ժպիտդ իրականության հետ չփոխես, թե չէ հենց նույն րոպեին ձեր բարեկամությունը կավարտվի։ Կգնաս ուղիղ մարդկանց հետքերով, աջ կամ ձախ չթեքվես։ Կքայլես