Ես մահացա ինն անց երեսուն րոպեին, երբ Բարիդսկի փողոցի լույսերը դեռ չէին վառել։ Ես շտապում էի տուն և ճիշտն ասած տրամադրություն չունեի զբոսնելու Բարիդսկուն կից գտնվող այգում։ Այդ օրն իմ կյանքի ամենաանհաջող օրն էր։ Առավոտյան ես արթնացա շատ ուշ և այդ պատճառով ուշացա մի շատ կարևոր հանդիպումից։ Արթնանալուց հետո փորձեցի նախաճաշ պատրաստել, որը նույնպես անհաջող ստացվեց, և ես ստիպված եղա պատվիրել որևէ բան՝ սովամահ չլինելու համար։ Հետո սկսվեց զանգերի տեղատարափն այն անձանց կողմից, որոնց հետ պետք է հանդիպեի։ Ես անջատեցի հեռախոսն ու տանից դուրս եկա։ Դեռ ժամը երեքն էլ չէր, երբ ուժեղ գլխացավ սկսվեց և ստիպված եղա տուն վերադառնալ, քանի որ մոռացել էի խմել բժշկի նշանակած հաբերը։ Տուն հասնելուց հետո հասկացա, որ բանալին տանն եմ թողել։ Ինքս ինձ հայհոյելով ոտքով հարվածեցի դռանը, որով կատաղեցրի հարևանի շանը, և որն էլ սկսեց միալար հաչալ, ու ես ստիպված եղա փախչել այդտեղից։ Եվ դրանից բացի գլխացավս ուժեղացավ և ես լուռ շտապեցի դեղատուն։ Լավ էր՝ գրպանումս գումար կար և ես դեղատանը պարտք մնացի այդ հաբերի գումարի ու
Մարի Մելիքյան