Skip to main content

Ինչ պատահեց, երբ ոչ ոք չխոսեց Կեվինի մասին


Երբ ֆիլմում սկսեցին եղունգները կրծել ու առանձնացվածը դնել սեղանին, ես այլևս չդիմացա ու ձեռքս ինքնաբերաբար անջատեց ֆիլմը: Հետո ուղեղս փորձեց ինքնամաքրվել հենց նոր նայած տեսարաններից ու ես ինքս ինձ խոստացա, որ այլևս երբեք չեմ փորձի վերանայել այն:

 ***

Էս ֆիլմը երբեք չնայեք, լսու՞մ եք, երբեք, երբեք։ - իր բլոգում գրեց Մարիօն


***

- լսի դու նայե՞լ էիր չէ՞ we need to talk about Kevin կինոն

- Մի երկու տարի առաջ դրեցի որ նայեմ, մինչև էն եղունգները կրծելու պահը ու անջատեցիարժի՞ նայեմ դա հիմա, թե՞ էլի կանջատեմ- Լսի ինչքան ժամանակ ա նայել եմ. Մեռնելս գալիս ա. Հիշում վատանում եմ: Էդ ինչ ծավն  լավն ա էդ անտերը- կնայեմ անպայման, զգում եմ որ ահավոր դեպրես բան ա- հա, մեռնելիք ա, ափսոս ոչ մեկը չի նայել

- որ նայեմ կասեմ քեզ՝ մենակ չզգաս

 

***

Ես նայեցի էդ ֆիլմը, Մար, ու եղունգներրը կրծելու հատվածն էլ նայեցի, ու դրանից հետոն էլ, ամբողջը նայեցի: Հիմա մտածում եմ՝ ինչի՞, ինչի՞ ոչ ոք էդպես էլ չխոսեց Կեվինի մասին: Ոչ ոք չնստեց ու զրույց չսկսեց Կեվինի մասին: Ու չգիտեմ ինչի՝ ուզում եմ ինքս ինձ հույս տալ, որ Կեվինը հրեշ էր, որովհետև իր մասին էդպես էլ չխոսեցին:

Ես շարունակում եմ մտքիս մեջ Կեվինից ներողություն խնդրել իր մասին չխոսվածի համար

ու Կեվինի պատասխանն իմ ներողությանը.

Comments

  1. Eva Khatchadourian!!! այ քեզ ընտրություն...

    ReplyDelete
  2. Աստվածնե՜ր, նոր եմ տեսնում, որ գրել ես. ես էնքան ուզում էի խոսել Քեվինի մասին, չես պատկերացնի, բայց տենց էլ չստացվեց։ Երևի տենց սահմանված ա, որ պետք ա լուռ մնալ իրա մասին։

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

մայիսյան

Հունիսն իրեն առաջ է գցել արդեն, բայց սիրտս ուզում ա մայիսը ենթարկել կինո/գրքա/երաժշտա/անձնա ամփոփման: Էս կիսամյակի դասերը շատ թռուցիկ անցան: Ուշքն ու միտքս կուրսայինն էր ու դրա հաջող հանձնումը: Մի տեսակ շատ վաղուցվանից էի տրամադրվել էդ օրվան, ու անսպասելի պահեր չեղան: Ամեն ինչ իր հունով անցավ: Կարևորը գրասեղանիս վրայից պոկեցի Cluster-♡ գրությունը: Դա արել էի, որ իբր սիրահարվեմ կուրսայինիս թեմային: Կինոներից. կորեական նոր ալիքի տակ մնացած I'm a Cyborg, but that's ok Վրեժի մասին տրիլոգիան ավարտին հասցրի: Սրա ռեժիսորը անտանելի լավն ա: Ֆիլմերը մեկը մեկից "դնես պաչես" են: Բա ինչքան սիրուն տրամաբանական կառուցվածք ունեն: Lady Vengeance Sympathy for Mr. Vengeance Ապակի կինո Stoker-ը: Ուրեմն էս Միա Վասիկովսկան մի կյանքի կտոր ա իրականում: Մի տեսակ հետաքրքիր ու իզոլացված ագրեսիա ունի, ու չես հասկանում՝ երեխա է, թե մեծ մարդ: Stoker Joint Security Area Thirst Լավ գրքի շատ վատ էկրանավորումը The unbearable lightness of being Էս ֆիլմից մի շա...

Ինքը...

Ինքը միակն է, ում առաջ պատրաստ եմ արձակել ամենավերջին կոճակս էլ Իրեն կվստահեմ նույնիսկ ծակ գուլպաներիս մասին պատմությունը Իր հետ սեղան կնստեմ թափթփված մազերով ու չհարթուկված շորերով, կուտեմ առանց պատառաքաղի և ուզածիս չափ կճպճպացնեմ Հետը կկիսեմ հաց ու պանիրը, կոլան կամ մսով ապուրը Թույլ կտամ, որ մտնի դարակներս ու քանդի, թույլ կտամ, որ խառնի թղթերս ու պատռի գրքերս Իրենից կխնդրեմ, որ սրբիչս հասցնի, երբ ես բաղնիքում լողանալիս լինեմ Կնստեմ դիմացն ու կնայեմ աչքերի մեջ` առանց ամաչելու Վրան կգոռամ ու ճղճղան ձայնս ցույց կտամ` առանց մտահոգվելու Հետը կխոսեմ ձեռքերով ու ոտքերով Ու եթե պետք լինի բարձրաձայն կլացեմ ու կհայհոյեմ մոտը` համոզված լինելով, որ ինձ չի նախատի ու բերանս չի փակի Ինքը միակն է, ով մոտենում է ինձ ուզածի չափ ու դիպչում է ինձ` ինչքան որ սիրտը կտա Իրեն ես երբեք հետ չեմ հրում Ջրից հետո ամենաանհրաժեշտ բանն է ինքը Օդից հետո` ամենացանկալին Իրեն կարելի է առանց զգուշացնելու էլ գալ, կարող է առանց դուռը թակելու էլ մտնել, կարող է կոշիկները չմաքրել, եթե ուզում է, կարող է լուսա...

Ածելիավոր

Երկսայր մկրատն ընկած էր սենյակի փոշոտ հատակին: Երկու ծայրերն էլ ժանգոտ էին: Դեպի սենյակի ելքն ուղղված ծայրին մի երկու կաթիլ արյուն կար: Սեղանի տակ դրված հաստափոր գրքերը ծածկված էին դեղնավուն կտորով:  Սենյակից եռացրած սպիրտի հոտ էր գալիս: Երկու ոտքեր առանց դադարի ցնցվում էին: Դրանից զսպանակների ձայն էր գալիս: Կտկտոց: Աթոռին նստած էր ինքը՝ ածելիով մարդը: Մեջքը կոր էր: Երկու թիակներն էլ դուրս էին թռել: Վզի հետևում կոշտուկներ կային: Ձեռքին ածելիներն էին: Սենյակում ոչ ոք չկար: Միայն Ածելիավորն էր: Սեղանին խոհանոցային դանակներ էին:  Դանակներից մի երկուսի վրա հացի փշրանքներ կային: Ածելիավորը երբեք չէր օգտագործում դանակներ: Նրան բավարարում էր մկրատի երկսայրությունը: Հետո, երբ մկրատները ժանգոտեցին, նա որոշեց ածելիներով յոլա գնալ:     Նա վերցրեց հատակին ընկած մկրատը: Խնամքով մաքրեց երեք կաթիլ արյունն ու դրեց դանակների կողքին: Սեղանն ամբողջությամբ քերծված էր: Նա միշտ ստիպված էր լինում սեղանի վրա փորձարկել ածելիները, քանի որ ուրիշ հարմարանք չկար: Իսկ հատակը վաղուց անպի...